Top Ad unit 728 × 90

Յուրի Գագարին

                                                 Յուրի Գագարին



Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Гагарин, Юрий Алексеевич, 1934 թմարտի 9, գյուղ Կլեշինո, Սմոլենսկի մարզ, Գժատսկի շրջան – 1968 թմարտի 27, Նովոսելով գյուղի մոտ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, առաջին մարդը տիեզերքում։ ԳնդապետԽորհրդային Միության հերոս (1961-ի ապրիլի 14)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951 թ. գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957-ին ավարտել է Չկալով քաղաքի Կլիմենտ Վորոշիլովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը, այնուհետև ծառայել է Կարմրադրոշ Հյուսիսային նավատորմի ՌՕՈՒ 122-րդ կործանիչ դիվիզիայի 769-րդ կործանիչ գնդում։ 1960-ին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի կործանիչ օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։

Կենսագրություն

Յուրի Ալեքսեյի Գագարինը ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին, ըստ փաստաթղթերի՝ ՌԽՖՍՀ Արևմտյան մարզի Գժատսկի շրջանի Կլուշինո գյուղում (այսինքն՝ ըստ ծնողների բնակության (գրանցման) վայրի։Փաստացի ծննդյան վայրն է Գժատսկին (1968 թվականից վերանվանված քաղաք Գագարին) քաղաքային ծննդատունը)։ Ազգությամբ ռուս։ Ծագումով՝ գյուղացի. հայրը՝ Ալեքսեյ Իվանի Գագարինը (1902-1973), ատաղձագործ էր, մայրը՝ Աննա Տիմոֆեյի Մատվեևան (1903-1984), աշխատում էր կաթնամթերքի արտադրության ֆերմայում։ Նրա պապիկը՝ Պուտիլովյան գործարանի բանվոր Տիմոֆեյ Մատվեյի Մատվեևը, 19-րդ դարի վերջին ապրել է Սանկտ-Պետերբուրգում, Ավտովում, Բոգոմոլովյան (այժմ՝ Վերածննդի) փողոցի վրա։ 

Այն տունը, որտեղ ապրել է Յուրի Գագարինը դպրոցական տարիքում
Յուրի Գագարինի մանկությունն անցել է Կլուշինո գյուղում։ 1941 թվականի սեպտեմբերի 1-ին նա ընդունվեց դպրոց, սակայն հոկտեմբերի 12-ին նացիստական զորքերը գրավեցին գյուղը, և նրա ուսումն ընդհատվեց։ Գրեթե տարիուկես Կլուշինո գյուղը օկուպացված էր ֆաշիստական զորքի կողմից։ 1943 թվականի ապրիլի 9-ին Կարմիր բանակն ազատագրեց գյուղը, և դպրոցում դասերը վերսկսվեցին։
1945 թվականի մայիսի 24-ին Գագարինների ընտանիքը տեղափոխվեց Գժանսկ։ 1949 թվականի մայիսին Գագարինն ավարտեց միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանը և սեպտեմբերի 30-ին ընդունվեց Լյուբերեցկոյի № 10 արհեստագործական ուսումնարանը։ Միաժամանակ ընդունվեց աշխատավոր երիտասարդների երեկոյան դպրոց, որի 7-րդ դասարանն ավարտեց 1951 թվականի մայիսին, իսկ հունիսին գերազանց ավարտեց ուսումնարանը՝ ձուլորդ-կաղապարչի մասնագիտությամբ։


Յուրի գագարին Առաջին էր թռիչք Տարածություն (Space) 

Հիմա Տեսնել, որ Յուրի Գագարին առաջին էր թռիչք տարածություն (Video)





1951 թվականի օգոստոսին Գագարինն ընդունվեց Սարատովի արդյունաբերական տեխնիկում և 1954 թվականի հոկտեմբերի 25-ին առաջին անգամ մտավ Սարատովի աերոակումբ։ 1955 թվականին Յուրի Գագարինը նշանակալից հաջողութունների հասավ, գերազանց ավարտեց ուսումը և կատարեց իր առաջին ինքնուրույն թռիչքը Յակ-18 ինքնաթիռով։ Աերոակումբում Գագարինն ընդհանուր առմամբ կատարել է 196 թռիչք՝ 42 ժամ 23 րոպե տևողությամբ։
Յուրի Գագարին Reviewed by Zhora aslanyan on April 01, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.