Նավթի արտահանող երկրների կազմակերպություն կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ
ՕՊԵԿ-ի դրոշը |
Նավթ արտահանող երկրների
կազմակերպություն նավթի
գների կայունացման
նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված
միջազգային միջկառավարական։ ՕՊԵԿ-ի կազմի
մեջ են
մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Լիբիա, Արաբական Միացյալ
Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։
2007 թվականից պաշտոնավարող
գլխավոր քարտուղարն
է Աբդալա
Սալեմ ալ-Բադրին։
Օպեկ-ի Պատմություն
1960-1973 թթ. ՕՊԵԿ-ը այդպես
էլ չկարողացավ
իր ազդեցությունը հաստատել համաշխարհային շուկայում։
Եվ իրավիճակը
փոխվում է
1970-ական թվականների
առաջին կեսին,
երբ արևմտյան
աշխարհը հանդիպեց ինֆլացիոն ճնշմանը
և հումքային
ռեսուրսների պակասին։
Հատկապես նավթի
պակասը զգացվեց,
օրինակ՝ ԱՄՆ-ում՝ դեռևս
1950 թ-ին
նախկինում նավթի
արդյունահանման գործում
ինքնաբավ ԱՄՆ-ն, արդեն
պետք էր
ներկրել նավթի
մոտ 35%։
Նույն այդ
ժամանակ էլ
ՕՊԵԿ-ը
սկսեց ավելի
խստորեն պաշտպանել
իր դիրքերը։
Հարմարավետ պատճառ հանդիսացավ
1973 թ-ի
հոկտեմբերին Իսրայելի պատերազմը Եգիպտոսի և Սիրիայի դեմ։ Իսրայելը
կարողացավ վերադարձնել
կորցրած տարածքները
և արդեն
նոյեմբերին ստորագրել
հաշտության պայմանագիր
Եգիպտոսի հետ,
ինչպես նաև
զինադադար կնքել։
Հոկտեմբերի 17-ին ՕՊԵԿ-ը դուրս
եկավ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ և էմբարգոյի
ենթարկեց՝ բարձրացնելով
գինը 70%-ով։
Մեկ գիշերվա
մեջ բարելի
գինը բարձրացավ
$3-ից մինչև
$5,11։ ԱՄՆ-ն ենթարկվեց
էմբարգոյի այն
ժամանակ, երբ
արդեն ԱՄՆ-ի քաղաքացիների
85%-ը սովորել
էր հասնել
աշխատավայր սեփական
ավտոմեքենայով։ Չնայած
նախագահ Նիքսոնը ընդունեց էներգիայի
օգտագործման միջոցների
խիստ սահմանափակումներ, իրավիճակը փրկել չստացվեց
և արևմտյան
պետությունների համար
սկսվեց տնտեսական
անկման շրջան։
Ճգնաժամի պիկին
ԱՄՆ-ում
1 բենզինի գալլոնի
գինը 30 ցենտից
բարձրացավ մինչև
$1,2։
70-ական թվականների
ընթացքում նավթի
գինը շարունակում
էր աճել,
ինչպես նաև
գունավոր մետաղների
գինը, կաուչուկի,
ցորենի և
մետաքսի։ Նավթի
գների աճը
բերեց նրան,
որ թանկացան
գրեթե բոլոր
ապրանքները։ 1975 թ-ին նախագահ
Նիքսոնը ստիպված
եղավ ընդունել
ինֆլյացիաի հետ
պայքարի ծրագիր։
Եկամուտները՝ նավթի վաճառքից,
հիմնական արաբական
երկրներում 1973-1978 թթ. աճում էին գերարագ
տեմպերով։ Օրինակ, Սաուդյան Արաբիայում եկամուտները $4,3 միլիարդից
հասան մինչև
$36 միլիարդ։
Սակայն 70-ական թվականների
վերջին նավթի
սպառումը կրճատվեց
մի քանի
պատճառներով։ Առաջին
հերթին՝ շուկայում
բարձրացավ ոչ
ՕՊԵԿ-ի
անդամ պետությունների ակտիվությունը։ Երկրորդ հերթին՝
սկսվեց երևալ
Արևելյան պետությունների համընդհանուր տնտեսական անկումը։
Բացի դրանից
ԱՄՆ-ն,
որը շատ
անհանգստացած էր
հնարավոր ցնցումներից,
որոնք տեղի
էին ունեցել
նավթ-արտահանող
պետություններում ԽՍՀՄ-ի ակտիվացմամբ
այդ ռեգիոնում,
հատկապես ԽՍՀՄ-ի զորքերի Աֆղանստան մտնելուց
հետո, և
Ամերիկացիները պատրաստ
էին օգտագործել
ռազմական ուժ
այն դեպքում,
եթե կրկնվի
նավթի մատակարարման
նույն վիճակը։
Ի վերջո,
նավթի գներն
սկսեցին նվազել։
1973 թ-ի
էմբարգոից հետո Կիսսինջերը և Նիքսոնը սկսեցին
փնտրել գործընկեր Մերձավոր Արևելքում։
Եվ իրենց
ընտրությունը ընկավ
Իրանի վրա,
որը չէր
մասնակցում ԱՄՆ-ի դեմ
էմբարգոյին։ Իրանը
օժանդակում էր
ԱՄՆ-ի
դիրքորոշումը ԽՍՀՄ-ի դեմ։
Չնայած բոլոր
ձեռնարկված քայլերին՝
1978 թ-ին
բռնկվեց 2-րդ
նավթային ճգնաժամը։
Գլխավոր պատճառ
հանդիսացավ Իրանի հեղաշրջումը և
քաղաքական ռեզոնանսը,
և նավթի
գինը հասավ
$40 մեկ բարելի
համար։ Ի
վերջո, շուկայական
ուժերը, ակտիվ
Էներգախնայողության ծրագրերի
զարգացումը, տարաձայնությունները ՕՊԵԿ-ի անդամների
միջև բերեցին
նրան, որ
1981 թ-ին
նավթի գինը
ընկավ։ 1981 թ-ից սկսած
նավթի գինը
աստիճանաբար ընկնում
էր մինչև
վերջերս։
ՕՊԵԿ-ը զարգացման տնտեսական՝
ՕՊԵԿ-ի անդամ-երկրները քարտեզի վրա։ |
Չնայած ՕՊԵԿ-ի հսկայական ազդեցությանը նավթային շուկայում՝ ՕՊԵԿ-ը արտադրում է ընդամենը 40% ընդհանուր նավթի համաշխարհային արտադրությունից։ Սակայն ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ձեռքն է ողջ աշխարհի նավթի հայտնաբերված պաշարների 77%։ ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունները՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Մեքսիկա, Չինաստան, Ռուսաստան և ԱՄՆ) արտադրում են նավթի 60%, բայց իրենց պաշարները արագ կերպով սպառվում են և, որպես հետևանք, վերջին տասնյակ տարիների ընթացքում զգացվում է պահանջը զարգացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրները։
ՕՊԵԿ-ի նավթային պաշարները գումարային չափով գնահատվում են մոտ 1 տրիլիոն 265 միլիարդ բարել նավթ, Ռուսաստանի և ԱՊՀ-ի այլ պետությունների ռեզերվները կազմում են 447 միլիարդ բարել, Հյուսիսային Ամերիկայինը՝ 381 միլիարդ բարել, իսկ ոչ ՕՊԵԿ-ի անդամ զարգացող պետությունների նավթային պաշարները գնահատվում են մոտ 282 միլիարդ բարել։
Աշխարհի նավթային շուկայի կարգավորման ՕՊԵԿ-ի մեխանիզմը չափազանց պարզ է։ Դա ՕՊԵԿ-ի անդամ պետությունների նավթի արդյունահանման
լիմիթների
հաստատումն
է։
Այդ
սահմանափակումները
հաստատվում
են՝
հաշվի
առնելով
գների
իրավիճակի
հետ
համաշխարհային
նավթային
շուկայում,
ընդհանուր
սահմանաչափի
բաշխման
անդամ
պետությունների
միջև
և
վերահսկողությունը
սահմանված
քվոտների
պահպանման
վերաբերյալ։
Սա
էլ
անդամ
պետությունների
նավթի
արտահանման
մասնաբաժինները։
Սաուդյան Արաբիա- 32.4%
Իրան- 14,6%
Վենեսուելա- 11,8%
Միացյալ
Արաբական
Էմիրություններ-
8.7%
Նիգերիա-
8%
Քուվեյթ-
7.9%
Լիբիա- 5,3%
Ինդոնեզիա-
5.1%
Ալժիր-3,1%
Կատար-2,5%։
Նավթի արտահանող երկրների կազմակերպություն կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ
Reviewed by Zhora aslanyan
on
April 24, 2018
Rating:
No comments: