Կրեսոս
Կրեսոս մ.թ.ա 595-546 թվականներ, Լիդիայի վերջին թագավորը մեր թվարկությունից առաջ 560 թվականից։
Գրավել է փոքրասիական հունական քաղաքները (Եփեսոս, Միլեթ և այլն), նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասը (մինչև Հալիս գետը)։ Պարսից արքա Կյուրոս II-ի դեմ պատերազմում պարտվել և գերվել է։ Հույն պատմիչների (Հերոդոտոս և ուրիշներ) տեղեկությունների համաձայն, Կրեսոսը դատապարտվել է այրման, սակայն ներում է ստացել Կյուրոսից, հին արևելյան սեպագիր սկզբնաղբյուրների համաձայն՝ մահապատժի ենթարկվել։ Կրեսոսի հարստության մասին լեգենդներ են հյուսվել։ Վկայակոչելով օտար աղբյուրները, Մովսես Խորենացին հայտնում է, որ Կրեսոսին պարտության է մատնել և գերել Հայոց արքա Արտաշես Ա և հրամայել է սպանել, ապա ներում է շնորհել։
Կրեսոս
Reviewed by Zhora aslanyan
on
April 11, 2017
Rating:
No comments: