Ալեքսանդր Ֆեոդորովիչ Մոժայկի
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Մոժայսկի 1825, Կոտկա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մարտի 20 (ապրիլի 1), 1890, Սանկտ Պետերբուրգ ռուս հետազոտող և օդից ծանր թռչող ապարատների բնագավառի գյուտարար է։
Կենսագրություն
Մոժայսկին ծնվել է ռուս հայտնի ծովակալ Ֆյոդոր Տիմոֆեեվիչ Մոժայսկու ընտանիքում։ Գերազանց կերպով ավարտելով նախնական կրթությունը 1841 թվականին, մեկ տարի անց ստանում է նավատորմային առաջին կոչումն ու սկսում ծառայությունը Ռուսական նավատորմում։ 7 տարի Բալթիկ և Սպիտակ ծովերում տարբեր նավերով նավարկելուց հետո 1849 թվականին ստանում է լեյտենանտի կոչում։
Ավարտել է ծովային կադետական դպրոցը (1841)։ 1841-1862 թվականների և 1879-1882 թվականներին ծառայել է ՌԾՆ-ում։ 1882 թվականին պաշտոնաթող է եղել գեներալ մայորի կոչումով (1886 թվականից փոխծովակալ)։
Առաջին ինքնաթիռը պատրաստվել է Ռուսատսանում
1882 թ․ Ինեժեներ Ալեքսանդր Ֆեոդորովիչ Մոժայկի կողմից։ |
1876 թվականին հաջողությամբ ցուցադրել է իր մոդելների թռիչքը։ 1881 թվականի նոյեմբերի 3-ին, Ռուսաստանում առաջինը, արտոնություն է ստացել իր հնարած «թռչող արկի» (ինքնաթիռի) համար։
Մինչև 1882 թվականին նա որոշ ընդհատումով ծառայել է Ռուսական նավատորմում՝ հասնելով գեներալ-մայորի կոչմանը, իսկ արդեն ծառայությունը լքելուց հետո այդ կոչումը փոխարինվեց «կոնտր-ադմիրալ»-ով։ 1882 թվականին հիմնականում ավարտել է 20 և 10 ձիաուժ հզորության 2 շոգեմեքենայով ինքնաթիռի կառուցումը։ Մոժայսկիի թռչող ապարատը կառավարվող ինքնաթիռների ստեղծման առաջին փորձերից է։
Առաջին ռուսական օդանավի
նախագծում
1882 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ փորձարկվեց նրա նախագծած թռչող սարքը, որը նա պատրաստել էր իր սեփական միջոցներով։ Այդ փորձարկման ժամանակ ինքնաթիռն արագություն հավաքելով կտրվեց գետնից, սակայն այնուհետև արագությունը կորցնելով վայր ընկավ թևի վրա և վնասվեց։ Սակայն արդեն 1876 թվականից նա սկսել էր աշխատել իր վաղեմի երազանքի՝ «օդից ծանր» միջին խտությամբ օդից ավելի խիտ թռչող սարքի նախագծման վրա։ Ծառայության ընթացքում նա օգտագործում էր հայտնի գիտնականների հետ հանդիպելու բոլոր հնարավորություններն ու անընդհատ կատարելագործում իր նախագիծը։ Մոժայսկին փորձեց այն վերանորոգել, սակայն արդեն միջոցները չբավարարեցին։ Արդյունքում ինքնաթիռը երկար տարիներ մնաց բաց երկնքի տակ, իսկ այնուհետև ապամոնտաժվեց: Նրա մահից հետո Մոժայսկու որդին փորձեց ինքնաթիռի մնացորդները վաճառել կառավարությանը, սակայն մերժում ստացավ։
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Մոժայկի
Reviewed by Zhora aslanyan
on
April 22, 2017
Rating:
No comments: