Top Ad unit 728 × 90

Սոլֆատներ

                                                        Սուլֆատներ

Սուլֆատներ անօրգանական սուլֆատներծծմբական թթվի չեզոք՝  և  թթու՝    աղերը (M-ը միարժեք մետաղ է)։ Բյուրեղական, մեծ մասամբ անգույն, ջրում լուծվող նյութեր են։ Պինդ վիճակում անջատվել են միայն ակտիվ մետաղների (Na, К և այլն) թթվային սուլֆատներ, որոնք դյուրահալ, ջրում լուծելի նյութեր են։ Ջրում չեն լուծվում բարիումի(Ba) և ռադիումի(Ra) սուլֆատներ, քիչ են լուծվում ստրոնցիումի(Sr), կալցիումի(Ca), կապարի(Pb) և այլ սուլֆատներ։ Մի քանի ծանր մետաղների սուլֆատներ կոչվում են արջասպներ։ Սուլֆատները բնության մեջ տարածված միներալներ են (մոտ 150 տեսակ), որոնցից առավել տարածված են անհիդրիտը, բարիտը, գիպսը, ալունիտը, ցելեստինը, միրաբիլիտը, պաղչեղները և այլն, որոնցից շատերը կրկնակի աղեր են։ Չեզոք սուլֆատներ ստանում են ծծմբական թթվի և մետաղների, նրանց օքսիդներիհիդրօքսիդների կամ կարբոնատների փոխազդեցությամբ։ Սուլֆատները լայնորեն կիրառվող նյութեր են (Ամոնիումի սուլֆատ, Բարիումի սուլֆատ, Կալիումի սուլֆատ, սուլֆատ, Մագնեզիումի սուլֆատ, Նատրիումի սուլֆատ, Պղնձի սուլֆատ)։ 2 Օրգանական սուլֆատները, ալկիլծծմբական թթվի՝   աղեր և դիալկիսուլֆատները՝ ծծմբական թթվի չեզոք էսթերները՝ ։ Դիալկիլսուլֆատները դժվարաեռ հեղուկներ են, ալկալիների ներկայությամբ առաջացնում են սպիրտներ։ Դիալկիլսուլֆատների հոմոլոգիական շարքի առաջին անդամները ջրում լուծելի են և օգտագործվում են որպես ալկիլացնող ագենտներ։
Սոլֆատներ Reviewed by Zhora aslanyan on April 15, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.