Նախագիծ "Էկոտուր-2017 ապրիլ"
·
Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական
հիմնախնդիրներ գիտեք
Էկոլոգիան, սովորաբար, համարվում է
կենսաբանության շրջանակներում ձևավորված գիտության ենթաճյուղ ընդհանուր գիտություն
կենդանի օրգանիզմների մասին։ Կենդանի օրգանիզմները կարող են ուսումնասիրվել տարբեր
մակարդակներում՝ սկսած առանձին ատոմներից ու մոլեկուլներից, մինչև պոպուլյացիաներ,
կենսացենոզներ և կենսոլորտը ամբողջովին։ Էկոլոգիան ուսումնասիրում է նաև այն միջավայրը,
որտեղ նրանք ապրում են, և նրանց հիմնախնդիրները։ Էկոլոգիան կապված է բազմաթիվ այլ գիտությունների
հետ հենց այն պատճառով, որ այն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների կազմակերպումը
շատ բարձր մակարդակում, հետազոտում է կապերը օրգանիզմների միջև և նրանց բնակության
միջավայրի միջև։
·
Ո՞րն է էկոլոգիապես մաքուր
սնունդը
?
·
Ի՞նչ կարծիք ունեք կենսական
միջավայրի մասին
Բնական միջավայրը, բնության այն մասն է, որ շրջապատում է կենդանի օրգանիզմներին և նրանց վրա ունենում է ուղղակի կամ անուղղակի ազդեցություն։ Շրջակա միջավայրից մարմինները ստանում են կյանքի համար բոլոր անհրաժեշտությունները, և այնտեղ էլ արտազատում են նյութափոխանակության արդյունքները։ Յուրաքանչյուր օրգանիզմի միջավայրը բաղկացած է բազմաթիվ անօրգանական և օրգանական բնույթի տարրերից, որոնք ներկայացվում են մարդու և նրա արտադրական գործունեության հետևանքով։ Ընդ որում, որոշ տարրերի նկատմամբ մարմինները կարող են մասամբ կամ ամբողջովին անտարբեր մնալ, մինչդեռ մյուսները հարկավոր են, իսկ մյուսները կրում են բացասական ազդեցություն։
·
Որո՞նք են առողջ ապրելակերպի
սկզբունքները
Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբերգիտություններում բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն ևայլն կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդուգործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպհասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ "Առողջ ապրելակերպըկենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակիպայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկառանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեքկատարմանը", որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենամիայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդիզարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջավայրի միջևկատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջությանվրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայնդիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլնաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցություն։ Առողջապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջապրելակերպ մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդություններ կանխարգելման և առողջության խթանման։
առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցառումները,
վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդություններիկանխարգելումը,մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդություններիՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ, թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։
Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները
Ֆիզիկական առողջություն,
Հոգեկան առողջություն, Սոցիալական առողջություն,
Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:Այս
ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`
անձնական հիգիենայի հմտություններ, ծխախոտի, ալկոհոլի,
թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահմանկանխարգելում,
առողջ սնունդ և սննդակարգի պահպանում, արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում։
·
Ո՞րն է համարվում մաքուր
խմելու ջուր
?
·
Ջրի շրջապտույտը բնության մեջ
Ջրի շրջապտույտը բնության
մեջ
|
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Հոսող ջրի էներգիան
մարդն օգտագործել
է անհիշելի
ժամանակներից՝ ջրաղացներում,
իսկ XIX դարից՝ ջրէկներում:
Օգտագործվում է
նաև մակընթացությունների և
ծովային ալիքների
էներգիան: Այժմ
ամենուրեք արգելված
է արդյունաբերական թափոններն
ու կեղտաջրերը
ջրավազանների մեջ
լցնելը: Յուրաքանչյուր
ջրային ավազանի
աղտոտում բերում
է ընդհանուր
ջրոլորտի աղտոտման,
որն էլ
իր հերթին
բացասական ազդեցություն
է ունենում
ամբողջ աշխարհագրական
թաղանթի վրա:
Երկրի վրա եղած
ջրի ընդհանուր
քանակը չի
փոխվում և
անընդհատ շարժման
մեջ է:
Ծովերի ու
օվկիանոսների, գետերի
ու լճերի
մակերևույթից ջուրը
գոլորշիանում է,
մթնոլորտի վերին
շերտերում խտանալով՝
առաջացնում է
ամպեր, որոնք
անձրևի կամ
ձյան տեսքով
թափվում են
Երկրի վրա:
Սա ջրի
փոքր կամ
տեղական շրջապտույտն
է: Ավելի
բարդ է
ջրի համաշխարհային
կամ մեծ
շրջապտույտը. օվկիանոսից
գոլորշիացած ջրի
մի մասը
թափվում է
օվկիանոսի վրա,
իսկ մյուս
մասը քամիների
միջոցով տարվում
է ցամաքի
խորքը և
տեղումների ձևով
թափվում այնտեղ:
Դրա մի
մասը սնում
է գետերը,
մյուս մասը
ներծծվում է՝
առաջացնելով ստորգետնյա
ջրեր, կամ
կուտակվում լճերի,
ճահիճների կամ
սառցադաշտերի մեջ
և ի
վերջո կրկին
վերադառնում օվկիանոս:
·
Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են
Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։
·
Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են
այն կիրառում
Ծանր ջրի մոլեկուլի սխեմատիկ կառուցվածքը
|
Ծանր ջուր (նաև՝ դեյտերիումի օքսիդ, նշանակումը՝ 2H2O կամ D2O), ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի Օ16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18 իզոտոպներով։ Ծանր ջուր ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D2O միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական հատկություններով ծանր ջուրը շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են։ Այն կիրառում են ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։
·
Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը:
Թորած ջուր |
Թորած ջուր, թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը
առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության
խանգարում։
Նախագիծ "Էկոտուր-2017 ապրիլ"
Reviewed by Zhora aslanyan
on
April 09, 2017
Rating:
No comments: