Top Ad unit 728 × 90

Էռնեստ Հեկկել



1852 թԲեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել։ 1857 թ. բժշկի դիպլոմ է ստացել։ 1861 թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909 թ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր։ Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը։ 1863 թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես եկավ դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866 թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը։ Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874 թ. Հեկկելը հրապարակեց «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները։ Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով։
Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866 թ.), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը։ Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ բերեց և արժանացավ շատ գիտնականների հավանությանը։ Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրույի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը։
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզիՑեյլոնԵգիպտոս և Ալժիր, Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաներիսիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը՝ «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenie)։
Կեդանաբանական հետազոտությունների համար նա ուղևորություններ է կազմակերպում դեպի Գելգոլանդ և Նիցցա, աշխատել է Նեապոլում և Մեսսինում։ Շրջագայել է Լիսաբոնում` ՄադեյրաՏեներիֆեՋիբրալթարՆորվեգիաՍիրիաԵգիպտոսԿորսիկաՍարդինիաՑեյլոն։ Հեկկելը գերմանացի առաջին կենդանաբաններից մեկն է, որը համառորեն պաշտպանում էր Դարվինի տեսությունը։ Այս տեսությունից և սաղմնաբանության տվյալներից ելնելով, Հեկկելը փորձեց տալ կենդանական աշխարհի ռացիոնալ կառուցվածքը, որը հիմնված է կենդանիների ֆիլոգենի (այսինքն՝ կենդանիների մեկը մյուսից առաջացումը) վրա։ Հեկկելն ֆիլոգենի առաջացման համար առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում զարգացման պատմությանը կամ օնտոգենեզին։ Հեկկելի տեսության համար հիմք է հանդիսացել օրգանիզմների սաղմնային զարգացման փուլը, որը բնորոշ էր շատ կենդանիների, և Հեկկելը դա անվանեց գաստրուլա։ Հեկկելը ենթադրում էր, որ այս փուլը մեդուզայի, այսինքն բազմաբջիջների նախահոր կրկնությունն է։ Այդ ենթադրվող նախահորը Հեկկելն անվանեց գաստրեյ և փորձեց բացատրել, թե ինչ ձևով են նրանից առաջացել կենդանիների տարբեր տիպերը։ Հեկկելի շատ ընդհանրացումներ և տեսակետներ ճշգրիտ գիտություններում անսահմանափակ էին։ Եվ հենց դրա համար էլ նրանցից շատերը սխալ էին (օրինակ գաստրեյի տեսությունը), բայց, համենայն դեպս, փորձելով լույս աշխարհ բերել բար ու խճճված ձևերի մի ամբողջ զանգված, Հեկկելը կենսաբանությանը մեծ ծառայություն մատուցեց և աշխույժ աշխատանք տարավ այդ ուղղությամբ՝ առաջ բերելով առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Բացի այդ, նրա մատուցած ծառայությունների շարքին են դասվում հրաշալի մասնագիտական ուսումնասիրություններ։

Հեկկելը ներկայացրել է բուսական աշխարհի ծագումնաբանությունը սկսելով ամենապարզ ձևերից՝ նախաէակներից մինչև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ամենազարգացած և ամբողջական ձևերն են։
Էռնեստ Հեկկել Reviewed by Zhora aslanyan on April 09, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.