Անտարկտիդա
Տարածքը՝
13.975 հզ.
կմ2
Ափագիծը՝ 30 հզ. կմ Միջին բարձրությունը՝ 2040 մ Ամենաբարձր կետը` Վիլսոն լեռնագագաթ՝ 5140 մ Սառցածածկույթի միջին հաստությունը՝ 1720 մ Սառցածածկույթի ծավալը՝ 24000 հզ. կմ3 |
Անտարկտիդա հարավային բևեռի շուրջն ընկած
մայրցամաքն է,
որի մակերեսը
կազմում է
շուրջ 14 միլիոն
կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ
ընկած ջրային
տարածքը կղզիների
և Անտարկտիդա
մայրցամաքի հետ
կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է
Հարավային կիսագնդի
Անտարկտիկ շրջանում՝
հիմնականում Անտարկիկ
շրջանակի հարավային
մասում. շրջապատված
է Հարավային օվկիանոսով։
Տարածքը կազմում
է է
14.0 միլիոն քառակուսի կիլոմետր
(5.4 միլիոն քառակուսի մղոն),
ուստի այն
համարվում է
Երկրի մակերեսի
հինգերորդ ամենամեծ
մայրցամաքը Եվրասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության
համար նշենք,
որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ
մեծ է։
Անտարկտիդայի տարածքի
98% ծածկված է սառցե
շերտով, որի
հաստությունը կազմում
է առնվազն
1 մղոն (1.6 կիլոմետր)։
Անտարկտիդան համարվում է
ամենացուրտ մայրցամաքը՝
ամենաուժեղ քամիներով.
համեմատաբար բարձրադիր
է։ Անտարկտիդան
համարվում է
անապատ, քանի
որ առափնյա
խորությունը տարեկան
ավելանում է
ընդամենը 200 միլիմետրով, որը
տարածքի համեմատ
նվազ է։
Երբեմն օդի
ջերմաստիճանը հասնում
է −89 °C (−129 °F) ։ Մշտական
մարդկային բնակատեղիներ
չկան, սակայն
տարեկան 1,000 -ից 5,000 մարդ
հետազոտության նպատակով
որոշ ժամանակ
հաստատվում է
տարածքում տեղակայված
հետազոտական կենտրոններում։
Այստեղ գոյատևում
են միայն
ցրտադիմացկուն օրգանիզմներ,
որոնց թվում
են բազմաթիվ
բույսերի և
կենդանիների տեսակներ
(պինգվիններ, ծովացուլեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։
Չնայած այն փաստին,
որ դեռ
հնուց մարդիկ
բազմաթիվ առասպելներ և կարծիքներ
են հայտնել Terra
Australis ("Հարավային
մայրցամաք") մասին, առաջին
ընդունված վարկածը
ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ
վոն Բելինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտական
կայանի կողմից
1820 թվականին։ Սակայն, 19-րդ դարի
երկրորդ կեսին
մայրցամաքը բոլորովին
անտեսված էր
անտանելի միջավայրի,
միջոցների պակասի
և տարածքի
մեկուսացման պատճառով։
1959 թվականին 12 երկրների կողմից
ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը։
Այսօր երկրների
քանակը կազմում
է 49։
Դաշինքը արգելում
է բոլոր
տեսակի ռազմական
գործողությունների և
հանքարդյունաբերության իրականացումը։
Արգելված է
նաև այն
ամենը, ինչը
վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և
պայթեցման գործընթացներին՝ նպատակ
ունենալով պահպանել
մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել
միայն գիտական
հետազոտությունները։ Այսօր
հետազոտություններ են
իրականացվում բազմաթիվ
երկրներից ավելի
քան 4,000 գիտնականների կողմից։
Մեկը մյուսի հետևից կազմակերպվեցին նոր արշավախմբեր՝ անգլիական, գերմանական, շվեդական, ֆրանսիական, նորվեգական: 1911 թ-ի դեկտեմբերի 15-ին` Ռ. Ամունդսենը, իսկ 1912 թ-ի հունվարի 18-ին Ռ. Սկոտը հասան Հարավային բևեռ: Այժմ այնտեղ գործում են ԱՄՆի «Ամունդսեն-Սկոտ» մշտական գիտական կայանը, Ռուսաստանի Մոլոդյոժնայա» կայանը, Դեյվիսի ծովի ափին՝ «Միռնի» ավանը և այլն:
Երկրի վրա մարդու հայտնվելուց դեռևս միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային անտառներ, բնակվում էին ահռելի չափերի կենդանիներ: Գիտնականները գտնում են, որ եղել է ժամանակ, երբ Անտարկտիդան Ավստրալիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի մի մասի հետ միասին կազմել է մի հսկա աշխարհամաս՝ Գոնդվանան:
50–60 մլն տարի առաջ այն մասնատվել է, և Անտարկտիդան անջատվել է Ավստրալիայից: Գոյացած նեղուցն են հորդել և գոտևորել այսպես կոչված «արևմտյան քամիների» հոսանքի սառը ջրերը: Մոտ 30 մլն տարի առաջ ցրտեցման հետևանքով սկսեցին ձևավորվել սառցադաշտեր: Սառը հոսանքը դարձավ մի հզոր պատնեշ, որը թույլ չի տալիս, որ ջերմություն թափանցի մայրցամաք և քայքայի առաջացած սառցավահանը: Սառցե շերտի միջին հաստությունը 1720 մ է, առավելագույնը՝ 4500 մ: Եթե Անտարկտիդայի ամբողջ սառույցը հավասար շերտով փռենք երկրագնդի մակերեսին, ապա սառցե շերտի հաստությունը կկազմի 40 մ: Դա շատ կարևոր է, քանի որ, եթե ողջ սառույցը հալվի և վերածվի ջրի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մ-ով, և շատ երկրների ծովափնյա շրջաններ կհայտնվեն ջրի տակ: Բացի դրանից, եթե վերանա ցրտի այդ հսկայական աղբյուրը, ապա մեր մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 80-ով, և բնության մեջ կկատարվեն անդառնալի փոփոխություններ:
Սառցե շերտի տակ հայտնաբերվել են լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը 3000–4000 մ է: Անտարկտիկական Անդերի Վիլսոն լեռնագագաթը (5140 մ) Անտարկտիդայի ամենաբարձր կետն է:
Անտարկտիդայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ երկաթի հանքաքար, ոսկի, ալմաստ, գունավոր մետաղներ, քարածուխ:
Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքն է: Այն երկարատև ամռան ընթացքում ստանում է մեծ քանակությամբ ջերմություն, սակայն սառցածածկույթն անդրադարձնում է այդ ջերմության 90 %-ը, և մակերևույթը չի տաքանում: Նվազագույն ջերմաստիճանը (-88,3օC) գրանցվել է «Վոստոկ» գիտահետազոտական կայանում, որը համարվում է երկրագնդի ցրտի բևեռը: Կան շրջաններ, որտեղ տարվա ընթացքում 340 օր շարունակ ձնաբքեր են լինում: Անտարկտիդայի առափնյա շրջաններում կան սառցածածկույթից ազատ տարածքներ՝ անտարկտիկական օազիսներ (տարածքի 0,2–0,3 %-ը), որտեղ աճում են մամուռներ, քարաքոսեր: Ջրերը հարուստ են ծովային կաթնասուններով՝ մի քանի տեսակի փոկեր, ծովալուսաններ, կետեր, այդ թվում` երկրագնդի ամենախոշոր կենդանին՝ կապույտ կետը: Շատ են թռչունները՝ պինգվիններ, ճայեր, մրրկահավեր, ծովագռավներ: Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում և չունի մշտական բնակչություն, գիտահետազոտական կայաններում աշխատում են տարբեր երկրների գիտնականներ, որոնք ուսումնասիրում են մայրցամաքի դեռևս չբացահայտված գաղտնիքները:
1959 թ-ին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և 10 այլ պետություններ կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ մայրցամաքը կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով, իսկ 1991 թ-ին կնքված նոր համաձայնագրով`
50 տարով արգելվում է այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը:
Անտարկտիդա
Reviewed by Zhora aslanyan
on
April 04, 2017
Rating:
No comments: