Աբրահամ Լինքոլն
Աբրահամ Լինքոլն
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։
Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։
Լինքոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ բերեցին Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865 թ.-ների Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա նախագահական գործունեությունը ամրապնդել է գործադիր իշխանությունը և վերացրել է ստրկությունը ԱՄՆ-ի տարածքում։
Աբրահամ Լինքոլնի դիմանկարը
Սպիտակ Տանը
|
Լինկոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ։ Նախագահը պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանեց Մեծ Բրիտանիային և այլ եվրոպական երկրներին ինտերվենցիայից։ Նրա նախագահության տարիներին կառուցվեց միջցամաքային երկաթգիծը, ընդունվեց ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը։ Լինկոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչել են բոլորին և վառ ժառանգություն են համարվում մինչև հիմա։ Պատերազմի ավարտից հետո առաջարկել է չափավոր վերակառուցման պլան՝ կապված ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու հետ։ Հանդիսացել է ամերիկյան հասարակություն՝ սևամորթների ինտեգրման կողմնակիցը։ 1865 թ.-ի ապրիլի 14-ին Լինկոլնը մահացու վիրավորվեց թատրոնում և պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահ։ Համաձայն համընդհանուր տեսակետին և սոցհարցումներին՝ նա առաջվա պես մնում է Ամերիկայի ամենալավ և ամենասիրված նախագահներից մեկը՝ չնայած իր նախագահության տարիներին ենթարկվել է սուր քննադատության։
Մանկություն
Այն հյուղակը, որտեղ
ծնվել է
Աբրահամ Լինքոլնը
|
Հայրական կողմից Լինքոլնի նախահայրը եղել է Սամուել Լինքոլնը։ Նա ջուլհակ էր, ով 1637 թ.-ին Բրիտանիայի Հինգեմից գաղթել է Մասաչուսեթսի/ԱՄՆ/ Հինգեմ։ Լինքոլնը ծնվել է 1809 թ փետրվարի 12-ին Կենտուկի նահանգի Հարդին մարզի մի փոքրիկ խրճիթում անկիրթ գյուղացիներ Թոմաս Լինքոլնի և Նենսի Հենքսի ընտանիքում։ Նրան անվանակոչել են ի պատիվ պապի, ով սպանվել էր հնդկացիների կողմից։ Նա 7 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ինդիանա, այնուհետև՝ Իլլինոյիս նահանգ։ 9 տարեկանում նա կորցնում է մորը, իսկ դրանից հետո հայրն ամուսնանում է Սառա-Բուշ Ջոնսոնի հետ, ով այրի էր։
Խորթ մայրը, ով նախկին ամուսնությունից ուներ 3 զավակ, գտնում է, որ երեխաները պետք է ստանան կրթություն։ Լինքոլն ընտանիքի առաջին զավակն էր, ով սովորեց գրել ու կարդալ՝ չնայած նա խոստովանել է, որ դպրոց հաճախել է ընդամենը մեկ տարի՝ ընտանիքին օգնելու պատճառով։ Դեռ մանուկ հասակից նա սիրում էր գիրք կարդալ, ինչը և անում էր ամբողջ կյանքում։ Նրա մանկության ընկեր Դենիսը հետագայում գրել է, որ երբ լրացել է Աբրահամի 12 տարին, ինքը նրան երբեք չէր տեսնում առանց գիրքը ձեռքին և շատ էր զարմանում, որ տղան կարող է այդքան կարդալ։
Մանուկ ժամանակ Լինքոլնը կարդացել էր Աստվածաշունչը, «Ռոբինզոն Կրուզոն», Եզովպոսի առակները, «Ջորջ Վաշինգտոնի պատմությունը»։ Քաղաքական գործիչ լինելու ժամանակ նա շատերին էր զարմացնում Սուրբ Գրքի մասին ունեցած գիտելիքներով, որտեղից էլ նա մեջբերումներ էր անում իր ելույթներում։ Դրա վառ օրինակն է Լինքոլնի «Բաժանված տուն» խոսքը, որի հիմնական մոտիվը եղել է երիտասարդ երկրի «կիսաստրուկ և կիսաազատ» կարգավիճակով գոյության անհնարությունը[15]։ Բացի դրանից, Լինքոլնն օգնում էր հարևաններին գրել նամակներ՝ դրանով հղկելով իր քերականությունն ու ոճաբանությունը։ Երբեմն նա ոտքով գնում էր երեսուն մղոն հեռավորության վրա գտնվող դատարանը, որպեսզի լսի իրավաբանների ելույթները։
Վաղ հասակում Աբրահամը օգնում էր իր ընտանիքին դաշտային աշխատանքներում, փող էր վաստակում տարբեր եղանակներով՝ աշխատելով փոստում, որպես փորագրիչ, տեսուչ և մակույկավար։ Որսորդությունից ու ձկնորսությունից խուսափում էր իր բարոյական համոզմունքների պատճառով։ Ֆիզիկապես Աբրահամը շատ ավելի զարգացած էր, քան իր հասակակիցները։
Լինքոլնի աշխարհայացքում ստրկատիրությունը զբաղեցրել է նշանակալից տեղ։ Նրա հորեղբայրը և իր հոր հորեղբայրը ունեին շատ ստրուկներ։ Լինկոլնի հայրը դատապարտեց ստրկությունը ինչպես բարոյական, այնպես էլ նյութական պատճառներով՝ լինելով բանվոր նա չէր կարող մրցակցել գերու աշխատանքի հետ։
Աբրահամ Լինքոլն
Reviewed by Zhora aslanyan
on
April 01, 2017
Rating:
No comments: