Top Ad unit 728 × 90

Հ․ Լ․ և Գ․ մաս 1

Հատուկ՝ շաբաթվա առաջադրանքները՝ 10-14.04.2017

Երկուշաբթի (10.04.2017)

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա։ Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է, ու նրա վրա մարդը ցնցում է զգում։ Կամչատկայի բնակիչներն այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որը երբեմն սահնակով է տեղ գնում։ Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը իր վրայից թափ է տալիս լվերին (լու)։ Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ինչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում։

1.      Կարդա տեքստը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։

2.      Որպես նախադասություն տեքստից դուրս գրիր միայն այն անդամները, որոնք պատասխանում են «ով, ինչ է անում» հարցերին։

մարդ ցնցում է։
Բուդդայական քահանաները պատմում են։
Երկիրը հենվում է։
Երկիրը տատանվում էր։
Աստված ապրում է։

3.      Տեղեկություններ գտիր երկրաշարժի մասին։ 1-2 նախադասությամբ գրիր, թե ինչից է երկրաշարժ տեղի ունենում։

Երկրաշարժ է առաջանում, երբ երկրի մակեևրույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ։

Երկրաշարժ-


ՀԱՏՈՒԿ
Շաբաթվա առաջադրանքներ (03-07.2017)
Երկուշաբթի (03.04.2017)

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով։ Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել։ Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային։ Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվեցին մինչև ստորոտը։ Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին։
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին։

1.      Կարդա տեքստը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։

անմատչելի-որին չի կարելի տիրել, նվաճել
հաստատել-ասել,պնդել,
դժվար-Ֆիզիկայի խնդիրներ լուծումներ շատ դժվար է գրել, բարդ,
չուզել-չունեցող ուզել, անցանկանալ,
սայթաքել-սահել, ոտքը սահել, սխալ թույլ տալ,
բարիք-այն ամենը, ինչ-որ լավ դրական՝ օգտակար է

2.       Մեկ նախադասությամբ գրիր՝ ինչ իմացար այս տեքստից։

Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհի կային։ Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվեցին մինչև ստորոտը։

  
Երեքշաբթի (04.04.2017)


Համաշխարհային ջրհեղեղն արդյո՞ք չի կրկնվի։

Եթե մարդիկ չափից ավելի շատ էներգիա և ջերմություն արտադրեն, կամ էլ օդում ածխաթթու գազ կուտակվի, և մթնոլորտը գերտաքանա, սառույցները կսկսեն արագորեն հալվել։ Դա նշանակում է, որ արդեն այս դարի վերջին մարդկությանը մի նոր ջրհեղեղ կսպառնա։
Սա չափազանցություն չէ։ Եթե միայն Գրենլանդիայի սառույցները հալվեն, համաշխարհային օվկիանոսի մակարդակը 7-8 մետրով կբարձրանա։ Անտարկտիդայի սառույցների հալվելը ևս 50-60 մետրով կբարձրացնի այն։ Երկրի բևեռային շրջանների սառցապատման վերացումն աներևակայելի հետևանքներ կունենա։ Խնդիրը միայն այն չէ, որ ցամաքն զգալիորեն կկրճատվի։ Նաև սեյսմիկ ակտիվությունը կբարձրանա, կլիմայական խոր փոփոխություններ կլինեն։ Քաղաքակրթության գոյության հազարամյակների ընթացքում ձևավորված բոլոր պայմանները կխախտվեն։

1.      Կարդա տեքստը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։

2.      Տեքստում ներկիր աշխարհագրական անունները։ Տեղեկություններ գտիր դրանց մասին։

Անտարկտիդա-
Գրենլադիա-


Գտիր և ուրիշ գույնով ներկիր այն բառերը, որոնք ֆիզիկային և քիմիային են վերաբերում։

Ֆիզիկա
Քիմիա
Գերտաքանալ,
ածխաթթու գազ,
Սեյսմիկ,
մթնոլորտը,
Էներգիա,

Ջերմություն







Գրականություն

·         Կարդա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի «Ես» հատվածը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։

·         Պատասխանիր հարցերին.


1.      Ի՞նչ մասնագիտություն էր սովորում  «Ես» հատվածի հերոսը։

Գիտական գրավոր աշխատանք։ Բոլոր գիտնականները հավաքվում են ու լսում, թե դիսերտացիան ինչի՞ մասին է, ին՞չ է ապացուցում, ճիշտ է ապացուցում, թե՝ չէ։


2.      Ի՞նչ երազանքներ ուներ նա։

Երբեմն իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարական լայն գործունեություն երազանքներով թևավորված։

3.      Ինչո՞ւ երազանքները չիրականացան։

Երազում էր ի՞նչ մասնագետ դառնալ-իրավագետ,

4.      Ո՞ւմ է մեղադրում «Ես» հատվածի հերոսը իր ձախողումների մեջ։

Աղջկան, իր սիրած աղջկան։


Չորեքշաբթի (05.04.2017)

·         Կարդա «Ես և նա» պատմվածքի «Նա» հատվածի 1-ին և 2-րդ մասերը։ Գտիր անծանոթ բառերի բացատրությունները։
·         Ներկիր այն տողերը, որտեղ նկարագրվում է Ջուլիետտան՝ աչքերը, մազերը, հագուստը, սիրած գույները։ Ընդգծիր գույն նշանակող բառերը։

Աչքերը-կապույտ,
Մազերը-ոսկեգույն,
Հագուստ-կարմիր կամ սպիտակ,

·         Գտիր Անտոնիոյին նկարագրող տողերը և լրացրու՝ ինչպիսի՞ն են

ա) աչքերը-հրաշալի
բ) մազերը-երկայն
գ) դեմքը-գրավիչ
դ) ճակատը-հպարտ

·         Ինչո՞ւ Անտոնիոն չի համաձայնում ապրել Ջուլիետտայենց տանը։

Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։
Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։
Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։
Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։



Ուրբաթ (07.04.2017)

1.      Կարդա «Նա» հատվածի 3-րդ և 4-րդ հատվածները։ Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։
2.      Ճիշտ պնդումները ներկիր կանաչ, սխալները՝ դեղին գույնով (գրելու դեպքում միայն ճիշտերը արտագրիր)։

·         Ջուլիետտան ուզեց, որ Անտոնիոն բարձրանա իր սենյակը, այնտեղ նվագի իր համար։
·         Անտոնիոն ասաց, որ ուզում է Ջուլիետտայի հետ նավակով զբոսնել ծովի վրա։
·         Անտոնիոն համաձայնում է, որ Ջուլիետտան գլուխը դնի իր ծնկներին։
·         Անտոնիոն չէր սիրում Ջուլիետտային, դրա համար էլ չէր նվագում նրա համար։
·         Մի օր, երբ Անտոնիոն նվագում էր Ջուլիետտայի պատուհանի տակ, Ջուլիետտան նրան վիրավորող երկտող գցեց ցած։
·         Ջուլիետտան գրել էր, որ Անտոնիոն վատ է նվագում։
·         Անտոնիոն Ջուլիետտայի գցած դրամը գրպանը դրեց ու գնաց։
·         Անհոնիոն Ջուլիետտայի գրած երկտողը զայրույթով պատռեց։

3.      Ի՞նչ ես կարծում, նորից կհանդիպե՞ն Անտոնիոն ու Ջուլիետտան։

Կարծում եմ, որ այո։

4.      Կարդա պատմվածքը մինչև վերջ։ Ինքդ հարցեր գրիր 5-րդ հատվածի մասին։ Տեղադրիր գրածդ հարցերը քո բլոգում։

ՀԱՏՈՒԿ

Շաբաթվա առաջադրանքները (20.03-24.03-2017)

Երկուշաբթի (20.03.2017)

Ա)

Մի անգամ Նասրեդինն ասաց իր կնոջը.
-Գնա, մի կտոր պանիր բեր: Այն ամրացնում է ստամոքսը և ախորժակը գրգռում է:
-Մեր տանը պանիր չկա ,-պատասխանեց կինը:
-Ավելի լավ, պանիրը խանգարում է ստամոքսը և թուլացնում է լնդերը ,- ասաց Նասրեդինը:
Կինը զարմացած հարցրեց.
- Կասե՞ս՝ այս երկու իրար հակասող դատողություններից որն է ճիշտ:
-Եթե տանը պանիր կա` առաջինը, իսկ եթե ոչ՝ երկրորդը , պատասխանեց Նասրեդինը:

1.    Կարդա տեքստերը, պատասխանիր հարցերին

Հարցեր և Առաջադրանք

·         Նասրեդինի կարծիքով ի՞նչ լավ հատկանիշներ ունի պանիրը։

Այն ամրացնում  է ստամոքսը և ախորժակը գրգռում է։

·         Նասրեդինի կարծիքով ի՞նչ վատ հատկանիշ ունի պանիրը։

Ավելի լավ, պանիր խանգարում է ստամոքսը և թուլացնում է լնդերը։

·         Այդ իրար հակասող դատողություններից ո՞րն է ճիշտ համարում Նասրեդինը։

Եթե տանը պանիր կա՝ առաջինը, իսկ  եթե ոչ՝ երկրորդը;-պատասխանեց Նասրեդինը։



·         Գրիր ուրախ բառի երկու հոմանիշ։

Ուրախ-զվարթ, երջանիկ,աշխույժ,ժիր ,

·         Երկու գոյական գրիր, որ կարող են ուրախ լինել։

Ուրախ Ժորա, ուրախ երգ, ուրախ գիրք, ուրախ կահույք,


·         Ո՞վ է Նասրեդինը։ Համացանցից տեղեկություն գտիր և կարդա Նասրեդինի մասին։

             Իմ բլոգ այստեղ Նասրեդին-http://www.goodsmartgood.ml/2017/05/blog-post_13.html 


Բ)

Ամերիկացի հանրաճանաչ գրող Մարկ Տվենը մի անգամ, գնացքով ուղևորվում էր դեպի Ֆրանսիա՝ Դիժոն: Այդ օրը՝ կեսօրին, նա շատ հոգնած էր և մի փոքր քնել էր ուզումԱյդ պատճառով էլ խնդրեց գնացքի ուղեկցորդին արթնացնել իրեն, երբ հասնեն Դիժոն: Բայց զգուշացրեց, որ ինքը շատ պինդ քնող է.
-         Ես կարող եմ գոռգոռալով հրաժարվել, երբ Դուք փորձեք արթնացնել ինձ, բայց ուշադրություն չդարձնեք, ուղղակի ինձ մի կերպ գնացքից դուրս արեք,- ասաց նա ուղեկցորդին:
Երբ Մարկ Տվենն արթնացավ, գնացքն արդեն Փարիզում էր: Բարկացած գրողը շտապեց դեպի ուղեկցորդը և ասաց.
-Ես իմ կյանքում դեռ  այսքան չէի բարկացել:
Ուղեկցորդը նայեց նրան և հանգիստ տոնով ասաց.
-Դուք նույնիսկ կիսով չափ բարկացած չեք համեմատած այն ամերիկացու հետ, ում ես դուրս արեցի գնացքից Դիժոնում:

Հարցեր և Առաջադրանք

·         Ո՞վ է Մարկ Տվենը։

Մարկ Տվենն ամերիկայի հանրաճանաչ գրող է։

·         Ո՞ւր էր գնում Մարկ տվենը գնացքով։

Մարկ Տվենը մի անգամ, գնազքով ուղևորվում էր դեպի Ֆրանսիա՝ Դիժոն։

·         Ինչո՞ւ է խնդրում ուղեկցորդին, որ իրեն արթացնի։

Այդ օրը կեսօրին, նա շատ հոգնած էր և մի փոքր քնել էր ուզում։

·         Ինչո՞ւ ուղեկցորդը չէր արթնացրել Մարկ Տվենին։

Ուղեկցորդը արթնացրել է։ Ուրիշ ամերիկացու է արթնացրել։ Իսկ Մարկ Տվենը մնացել է քնած։ Ուղեկցորդը շփոթելն է, նրան ուրիշի հետ։

·         Քո կարծիքով ինչպե՞ս էր եղել, որ ուղեկցորդը շփոթել էր, թե ում պիտի գնացքից իջեցնի։

Բարկացած գրողը շտապեց դեպի ուղեկցորդը և ասաց.
-Ես իմ կյանքում դեռ  այսքան չէի բարկացել:
Ուղեկցորդը նայեց նրան և հանգիստ տոնով ասաց.
-Դուք նույնիսկ կիսով չափ բարկացած չեք համեմատած այն ամերիկացու հետ, ում ես դուրս արեցի գնացքից Դիժոնում:


·         Տեղեկություններ գտիր Մարկ Տվենի մասին։

Երեքշաբթի (21.03.2017)

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ի՛նձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից

Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկո՛ւմն է ձնծաղիկների՝
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների՝
Նրանց հետ ետ գամ՝ գարունը բերեմ, -
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, -
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադըրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ...

Կարդա Հովհաննես Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունը.

Հարցեր և առաջադրանքներ

·         Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։

·         Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված։

Գարուն

·         Տեքստից գտիր, թե ինչպիսին են.

ա) արևի համբույրը,
ջահել,
 բ) լեռների գահը, կապույտ,
գ) լեռները, արևանիստ,
դ) դաշտերը, ծով,
ե) դրախտը, զմրուխտ,

·         Դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են «թագավորին»։

Թագավոր

Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, հագնեմ ծիրանի արշալույսների Գարնան թագավոր ինձ թագադրեմ։



Չորեքշաբթի (22.03.2017)

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր, 
Ճամփես բախտիս սարերն ի վեր, 
Ելնում եմ ես քարերն ի վեր, 
Ելնում եմ ես սարերն ի վեր, 
Քարեր, սարեր, դարերն
ի վեր: 
Բախտս աստղերն են վեր պահել, 
Ջահել եմ ես ու ձիս ջահել, 
Չեմ նկատում քարեր ճամփիս, 
Չեմ նկատում սարեր ճամփիս, 
Քարեր, սարեր, դարեր ճամփիս: 
Շանթն է բեկվում ճակտիս վրա, 
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա, 
Ելնում եմ ես ահերն ի վեր, 
Ելնում եմ ես մահերն ի վեր, 
Ահեր, մահեր, ջահերն ի վեր: 
Աչքերիս մեջ գարնան օրեր, 
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝ 
Ինձ ելնելու քարեր կան դեռ, 
Ինձ ելնելու սարեր կան դեռ, 
Քարեր, սարեր, դարեր կան դեռ

Կարդա Հովհաննես Շիրազի «Հայ ժողովրդի երգը» բանաստեղծությունը։ Անծանոթ բառերի բացատրությունները գտիր։

Հարցեր և առաջադրանքներ

·         Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծության մեջ։

Այո

·         Ի՞նչ է նշանակում՝ «Չեմ նկատում քարեր ճամփիս» արտահայտությունը։

Չեմ նկատում քարեր ճամփիս նշանակում է չեմ տեսնում քարեր ճանապարհ։


·         Ինչո՞ւ է հերոսն ասում՝ «Ինձ ելնելու սարեր կան դեռ…»։

Աչքերիս մեջ գարնան օրեր, 
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝ 
Ինձ ելնելու քարեր կան դեռ, 
Ինձ ելնելու սարեր կան դեռ, 
Քարեր, սարեր, դարեր կան դեռ


Շաբաթվա առաջադրանքները (06-10.03.2017)

 Երկուշաբթի (06.03.2017)

ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի ղեկավար։
- Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
- Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
- Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ... Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից

1.      Կարդա առակը։ Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունները։

2.      Երեք նախադասությամբ պատմելով գրիր այս տեքստը։
Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը, դարձավ հիմնարկի ղեկավար։ Փիղը, արջը, գայլը, հովազը, ընձուղտը և զեբր բողոքեցին։ Աղվեսը նրանց վտարեց աշխատանքից։

Երեքշաբթի (07.03.2017)

·         Կարդա Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը։ Դուրս գրիր վատ բան նշանակող բառերը։

ամենտի,խնդա,ցնդի, մնաս,

 Կարդա նաև «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը։
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արաոր կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգուորպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի

·         Կրկնվող տողերը ներկիր նույն գույնով։ Հիշիր բանաստեղծության այս ձևը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արաոր կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգուորպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի


Ուրբաթ (10.03.2017)

Կարդա Եղիշե Չարենցի այս բանաստեղծությունը.
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա

1920
·         Գտիր այն բառերը, որ գույնի անունը չեն տալիս, բայց գույնը զգացվում է. օրինակ՝ գարնան առավոտ- նարնջագույն։

Ոսկի իմ ամառ-դեղին,
իմ սրտով արյունոտ-կարմիր,
Ոսկի իմ աշուն-դեղին,
Ու բերել է մահվան բոթ-կարմիր,
Անուշացած մրգի հոտ-կարմիր, նարնջագույն, կանաչ, շագանակագույն, դեղին,

·         Դուրս գրիր տարվա եղանակ նշանակող բառերը։

Գարուն, ամառ, աշուն,

·         Երկու-երեք նախադասությամբ գրիր՝ ինչ տպավորություն ես ստանում այս բանաստեղծությունից։


Որ կարդում եմ, զգում եմ, ուրախություն։
Այո, համաձայն եմ։
Դիջիթեքին մրցանակ ես շահել, չէ
Ես ուրախ եմ, որ շահել եմ մրցանակ։

Իմ մրցանակ բաժակ է։

Բացահայտիչ

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետը՝ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը` փոքրիկ շալի, մե փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը` նրան, ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին` պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Ծառան` հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի` կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն` ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան` դրդում ուշադրության արժանացնելու առաջին հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։
Էժեն Լաբիշը` պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք` նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ
Մի օր էլ՝ բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա։
Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և որսորդ Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը։
Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։
Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ։

Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։

Սկզբում մարդկային հոգին որոշվում էր երեք գործոնով՝ ժառանգականությամբ, կարմայով և ազատ ընտրությամբ։ Որպես կանոն, սկզբում դրանք ունենում են հետևյալ չափաբաժինները. 25% ժառանգականություն, 25%  կարմա, 50% ազատ ընտրություն։
ԺառանգականությունըՃանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ չափով որոշվում է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով։ Այս ամենը կախված է ծնողներից։
Կարմա. Ճանապարհի սկզբին հոգու ապագան քառորդ մասով որոշվում է նախորդ կյանքից մնացած տարրերով, չգիտակցված ցանկություններով, սխալներով, վերքերով և նման բաներով, որոնք դեռ հուզում են նրա ենթագիտակցությունը։
Ազատ ընտրությունը. Ճանապարհի սկզբին հոգին կիսով չափ ազատորեն ընտրում է, թե ինչ անի։ Դրսի ազդեցությունը գործում է ընդամենը 50%-ով։

25%, 25%, 50%՝ այսպիսին է հարաբերակցությունն սկզբում։ 50% ազատ ընտրություն ունենալով՝ մարդ կարող է հետագայում փոխել այդ հարաբերակցությունը։ Նա կարող է ազատվել ժառանգականության ազդեցությունից՝ երիտասարդ տարիքում մերժելով ծնողների իշխանությունը։ Կամ կարող է ազատվել իր կարմայից՝ հրաժարվելով ենթագիտակցական ազդակներից։ Եվ ընդհակառակը, նա կարող է հրաժարվել ազատ ընտրությունից և խաղալիք դառնալ ծնողների կամ իր ենթագիտակցության ձեռքին։


Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդների լրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերել հանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող լրացրածները, այսինքն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։
Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չի հանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչների հետ։
Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը, անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենց ուշադրությանն անարժան։
Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատական հասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամ նախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդ դեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշ հանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

Էյֆելյան աշտարակկառուցվել է Գյուստավ Էյֆելի նախագծմամբ 1889թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որը հետագայում դառնում է ոչ միայն Փարիզի, այլ նաև Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրան անվանում են նաև «Երկաթյա տիկին»: Իր կառուցման ժամանակ այն եղել է աշխարհի ամենաբարձ կառույցը` 324 մետր, և չի գերազանցվել 42 տարի:
Էյֆելի նախագծմամբ-ու՞մ
Փարիզի խորհրդանիշը- ինչի՞
նաև կառույցը- ինչի՞

Նրան Ֆրանսիայի - ում՞ ինչի՞


Հ․ Լ․ և Գ․ մաս 1 Reviewed by Zhora aslanyan on May 13, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.