Top Ad unit 728 × 90

Սռողջագիտական










      

1.Հավանել եք տեսահոլովակը?

Իհարկե։

2. Որև է նոր բան կար տեսահոլովակում? Ինչ-որ նոր բան իմացել եք այս տեսահոլովակից?

Այո ես շատ նոր բաներ իմացավ։

3. Տեսահոլովակում հնչեցրած փաստերը, նյութերը համոզիչ էին?

Այո։

4. Կար որևէ անհասկանալի մի բան? 

Կար ամեն ինչ հասկանալի է

5. Արդյոք կուզենայիք որևէ բան փոխել, ավելացնել, պակասացնել?

Ոչ։

6.Դուք կդիտեիք այդ հոլովակները ազատ ժամանակ?

Այո

7.Արդյոք կուզենաք նման հոլովակները դիտել առողջ ապրելակերպի դասերին?


Այո։











                                            Առողջ Ապրելակերպ







Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում բժշկությունհոգեբանությունկենսաբանությունմանկավարժություն և այլն կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ "Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալկենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը", որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա­վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանականֆիզիկականհոգեկանսոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ - մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդություններ կանխարգելման  և առողջության խթանման։
առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա­ռում­ները,
վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ, թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։
Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները
Ֆիզիկական առողջություն,
Հոգեկան առողջություն,
Սոցիալական առողջություն,
Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:
Այս ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`
անձնական հիգիենայի հմտություններ,
ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահման կանխարգելում,
առողջ սնունդ և սննդակարգի պահպանում,
արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում։   




                                    Կանդիդոզը Սեռավարակը



Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը:

Նման իրավիճակը պահանջում է այդ վարակի նկատմամբ համընդհանուր ուշադրության կտրուկ ավելացում:

Կանդիդա սնկերը բուսական ծագում ունեցող պայմանական-ախտածին մանրէներ են, որոնք կարող են հայտնաբերվել անգամ առողջ մարդկանց մաշկի վրա և ներքին որոշ օրգաններում: Կանդիդան կարող է երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել, քանի որ մարդը որոշակի անընկալություն ունի այդ սնկերի հանդեպ: Սակայն արտաքին և ներքին տարբեր գործոնների ազդեցության պայմաններում նրանք ձեռք են բերում հյուսվածքները ախտահարելու և հիվանդություն առաջացնելու հատկություն: Ավելին, այդ մանրէները լայնորեն տարածված են նաև արտաքին միջավայրում` մարգագետիններում, այգիներում ու բանջարանոցներում, հողում, ծառերի կեղևի, մրգերի ու բանջարեղենի մակերեսին: Արտադրության մեջ հիգիենիկ կանոնների խախտումների դեպքում հրուշակեղենի, մրգերի ու բանջարեղենի մշակման համար օգտագործվող սարքերի մակերեսին գտնվող խմորասնկերը կարող են ախտածին մանրէների վերածվել: 

Սեռական օրգանների կանդիդոզը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով, երբեմն էլ ոչ պատշաճ վնասազերծված պարագաների (գինեկոլոգիական և ուրոլոգիական գործիքներ, բաղնիքի պարագաներ, սպիտակեղեն) միջոցով: Բացի այդ, միզասեռական օրգանների կանդիդոզային վարակը կարող է անցնել տվյալ հիվանդի այլ օրգաններ ևս:

Կանդիդոզի զարգացմանը նպաստում են արտաքին և ներքին ծագման բազմաբնույթ գործոններ. շրջակա միջավայրի բարձր ջերմություն ու խոնավություն, օրգանիզմի արտաքին ծածկույթների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական վնասվածքներ, իմունային համակարգի անբավարարություն, այդ թվում` ՁԻԱՀ, վիտամինների անբավարարություն, ներզատական գեղձերի և արյան հիվանդություններ, հակաբիոտիկների, հորմոնային, բջիջները ընկճող պատրաստուկների երկարատև ու առանց բավարար հսկողության օգտագործում, իոնային ճառագայթում և այլն: Բացի վերը թվարկվածներից, սեռական օրգանների կանդիդոզի առաջացման պատճառ են դառնում նաև անկանոն սեռական կյանքը, սեռավարակները, անձնական ոչ բավարար հիգիենան, բնածին երկար թլիփը, հղիության ընդհատումները, ծննդաբերությունները և այլն:

Տարբերակում են միզասեռական կանդիդոզի երեք կլինիկական ձևեր. կանդիդակրություն, միզասեռական սուր կանդիդոզ, քրոնիկական միզասեռական կանդիդոզ: Առաջինը վերաբերում է լաբորատոր մեթոդներով խմորասնկերի հայտնաբերմանը, երբ հիվանդության կլինիկական ախտանիշները բացակայում են: Նման մարդիկ (կանդիդակիրներ) կարող են վարակի աղբյուր դառնալ սեռական զուգընկերների համար, իրենք հաճախ մնալով չհայտնաբերված: Եթե կանդիդակիրը հղի կին է, ապա նրանից կարող է վարակվել նաև նրա նորածին երեխան` ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո:



Միզասեռական կանդիդոզով ավելի հաճախ վարակվում են կանայք: Թե´ նրանց, և թե´ տղամարդկանց մոտ ախտահարումը սովորաբար սկսվում է այդ համակարգի ստորին հատվածներից, հաճախ զուգորդվելով այնպիսի սեռավարակների հետ, ինչպիսիք են քլամիդիոզը, միկոպլազմոզը, պապիլոմատոզը, հերպեսը: Նման դեպքերում զգալիորեն աղավաղվում է այդ հիվանդությունների կլինիկական պատկերը և դժվարանում ախտորոշումն ու բուժումը:

 Կանդիդակրությունն ավելի հաճախ հայտնաբերվում է մարմնավաճառների մոտ, քանի որ նրանք ժամանակ առ ժամանակ ինքնաբուժման կամ կանխարգելման նպատակով, առանց որակյալ բժշկական հսկողության, ընդունում են տարբեր դեղամիջոցներ, որոնք ընկճում են տվյալ հիվանդությանը բնորոշ կլինիկական պատկերը:

Միզասեռական սուր կանդիդոզը կանանց մոտ արտահայտվում է այդ օրգանների մաշկի ու լորձաթաղանթների վառ կարմրությամբ, այտուցով, բշտիկներով, էրոզիաներով, սպիտակադեղնավուն փառով ու լոռանման զանգվածներով: Նշված օբյեկտիվ ախտանիշներն ուղեկցվում են քորի, ցավի, այրոցի զգացումով ու տհաճ հոտով: Պրոցեսը սկզբում սովորաբար ընթանում է ամոթույքաբորբի և հեշտոցաբորբի ձևով: Սուր բորբոքային երևույթները մոտավորապես մեկ ամիս պահպանվելուց հետո փոքր-ինչ մեղմանում են, ընդունում սկզբում ենթասուր, ապա քրոնիկական ընթացք: Վերջինս ժամանակ առ ժամանակ ընդհատվում է սրացումներով: Հիվանդների մի մասի մոտ բորբոքային պրոցեսը տարածվում է վերելակ ճանապարհով, ընդգրկելով ներքին սեռական օրգանները, փոքր կոնքի շճաթաղանթը, ինչպես նաև միզային ուղիները (միզուկ, միզապարկ, երիկամներ): Արյան միջոցով տարածվելով` կանդիդոզը կարող է վերածվել համընդհանուր հիվանդության, խիստ վտանգելով հիվանդի առողջությունը:

Տղամարդկանց մոտ միզասեռական կանդիդոզը հաճախ արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիփի ներսային պատի մակերեսի բորբոքումով (բալանիտ և պոստիտ), որոնք, սովորաբար, զուգորդվում են:

Երբեմն թլիփի այտուցը կարող է այնքան ուժեղ արտահայտվել, որ դառնա թլիփային խոռոչի բացվածքի նեղացման` ֆիմոզի զարգացման պատճառ: Խոռոչի բացվածքի եզրերին հաճախ գոյանում են ճաքեր, սպիներ, որոնցում երկրորդային մանրէային վարակի ներթափանցման հետևանքով կարող են առաջանալ բարդություններ` կարմիր քամի, գորտնուկանման գերաճ, առնանդամի մեռուկացում, մոտակա ավշային հանգույցների և անոթների բորբոքում: Սնկային հիվանդությունը ժամանակին և արդյունավետ չբուժելու դեպքում հաճախ միզուկի, միզապարկի, շագանակագեղձի, մակամորձու և այլ օրգանների բորբոքումը կարող է առաջացնել կանդիդոզի տարածուն զարգացում, որի դեպքում հիվանդների մի մասի մոտ կարող է սկսվել սնկային ծագման ալերգիա: Այն արտահայտվում է մաշկի ու լորձաթաղանթների բշտիկահանգուցիկային ցանավորումով և տարբեր ուժգնության քորով: Հիվանդության ոչ համարժեք բուժման դեպքում կարող է էկզեմա առաջանալ: Ընդ որում, նման հիվանդների լաբորատոր հետազոտությամբ ցանային տարրերի մեջ հարուցիչ սնկեր չեն հայտնաբերվում, քանի որ դրանք առաջանում են ոչ թե անմիջապես սնկերի, այլ վերջիններիս կողմից արտադրված և արյան մեջ անցած թույների ներգործության հետևանքով:

Անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ հիպերգլիկեմիան` արյան մեջ գլուկոզայի բարձր պարունակությունը նույնպես կարող է դառնալ բալանոպոստիտի`առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքման պատճառ: Հաճախ լինում են դեպքեր, երբ բալանոպոստիտի առկայությունը հիմք է ծառայել մտածելու շաքարային դիաբետի մասին, չնայած հիվանդը չի ներկայացրել համապատասխան գանգատներ, սակայն հաջողվել է հիվանդությունը վաղաժամ ախտորոշել ու հիվանդին համապատասխան բուժում նշանակել:

Այսպիսով, կանդիդոզը որպես սեռավարակ լուրջ բժշկական խնդիր է ոչ միայն իր ծագման, համաճարակաբանական, այլև կլինիկական արտահայտվածության տեսակետից: Այս հարցում կարևոր դեր է խաղում հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունը, հատկապես հիվանդության տարբերակիչ ախտորոշման և բուժման առումով: Ուստի յուրաքանչյուր ոք իր մոտ վերը նկարագրված կլինիկական արտահայտություններից որևէ մեկը նկատելիս պետք է անհապաղ դիմի մասնագետի` հիվանդության բնույթը ճշտելու համար: Որքան դա շուտ կատարվի, այնքան վարակի տարածման ու բարդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ կլինեն:







                                                                      Սթրես

                                       
«Սթրես» բառը բժշկությունը փոխառել է ֆիզիկայից, որ նշանակում է «լարվածություն»։ Կանադացի մեծագույն գիտնական Հանս Սելյեն այն առաջին անգամ կիրառել է 1936թ.-ին` օրգանիզմի ոչ սպեցիֆիկ հակազդման վիճակն ընդգծելու նպատակով։ Սթրեսային նման հակազդումը Սելյեն գնահատում էր որպես օրգանիզմի ադապտացիա (հարմարվողականություն) փոփոխվող միջավայրի պայմաններում, այսինքն՝ այն կրում է պաշտպանողական բնույթ։ Բժշկագիտության բուռն զարգացման հետ այս գաղափարը նույնպես առաջընթաց ունեցավ, ձևափոխվեց ու ինչ-որ չափով կորցրեց իր նախկին բժշկական իմաստը։

Սթրեսի հոգեբանական-հոգեբուժական հետևանքների տեսանկյունից, այսօր ավելի համապատասխան է «հոգեկան տրավմա» հասկացողությունը։ Այն արտահայտում է անձի այն հոգեբանական վիճակը, որն առաջանում է ի պատասխան արտասովոր իրադարձության և բերում մարդու (անձի) ու միջավայրի միջև հավասարակշռության խախտման, որը հղի է բժշկական, հոգեբանական և սոցիալական հետևանքներով։

Այսօր գոյություն ունի սթրեսի ավելի քան 60 սահմանում կամ մոդել։ Սակայն հեղինակների մեծ մասն ընդունում է, որ «սթրես» հասկացողությունն օգտագործվում է հետևյալ երեք իմաստով.

·         սթրեսը որպես դրդապատճառ (ազդակ),
·         սթրեսը որպես հակազդում,
·         սթրեսը որպես հետևանք (պատասխան)։
·          

Առաջին իմաստով, «սթրես» հասկացողությունը կիրառվում է ցանկացած իրադարձության կամ իրավիճակի նկատմամբ (օրինակ, նախաքննական կամ քննական շրջանը), որը բացասական է ազդում օրգանիզմի գործունեության վրա։ Այլ կերպ ասած, սթրեսը այն ազդակն է, որը վտանգում է օրգանիզմը և կոչվում սթրեսոր։ Սրանց շարքին են դասվում միջավայրի զանազան ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական գործոնները, որոնք կարող են անբարենպաստ ներգործություն ունենալ մարդու վրա։

Երկրորդ իմաստով, սթրեսը որպես հակազդում, սթրեսի կոնցեպցիան կարելի է սահմանել հետևյալ կերպ. սթրեսը անձի պատասխան ֆիզիոլոգիական և/կամ հոգեբանական հակազդումն է միջավայրի սթրեսորի (ազդակի) հանդեպ։

Երրորդ մոտեցումը միավորում է նախորդ երկուսը և դիտում սթրեսը որպես ազդակի (սթրեսորի) և սթրեսային հակազդման արդյունքում առաջացող հետևանք և արդյունք՝ անձի և միջավայրի փոխազդեցությունից առաջացած պատասխան։ 







                     Առաջին օգնություն ավտովթարի դեպքում 

Առաջին օգնության գիտելիքները և հմտությունները կօգնեն ձեզ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, ճիշտ որոշում ընդունել և իրադրությանը համապատասխան օգնության քայլեր ձեռնարկել։ Ձեր հմուտ գործողություններով դուք կարող եք կյանքեր փրկել։

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է առաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։ Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։ Բնական աղետների, ավտովթարի, հրդեհի կամ ցանկացած այլ դժբախտ պատահարի հետևանքով կարող են լինել տուժածներ։ Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի։

Երբեմն դժվար է լինում կողմնորոշվել և իրադրությունը բնորոշել որպես պատահար։ Սակայն կան արտակարգ իրավիճակներին բնորոշ նշաններ, որոնք կարող են գրավել ձեր ուշադրությունը և հուշել դժբախտ պատահարի մասին։ Օրինակ՝ արտասովոր աղմուկը, տեսարանը, հոտը, մարդկանց կամ կենդանիների վարքագիծը, արտասովոր զգացողությունները։



ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱՂՄՈԻԿ

Հաճախ աղմուկն այն հիմնական ազդակն է, որը պատահարի դեպքում գրավում է ձեր ուշադրությունը։ Դա կարող է լինել մարդու գոռոց, ճիչ, աղաղակ, օգնության կանչ, ապակու կոտրվելու ձայն, անվադողերի ճռինչ, աշխատող մեքենաների կամ սարքավորումների սովորական աղմուկի, ձայների փոփոխություն, անբացատրելի, անծանոթ, հանկարծակի կամ բարձր ձայն, շինության փլուզման աղմուկ և այլն։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱՐԱՆ

Արտասովոր տեսարանները, իրերի տարօրինակ դիրքը կարող են հուշել պատահարի մասին։ Ճանապարհից անբնական շեղված մեքենան, խոհանոցի հատակին շրջված, թափված սպասքը, բաց դեղատուփերը և թափթփված դեղերը, շրջված աթոռը կամ կահույքն արտասովոր տեսարանների մի քանի օրինակներ են։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՈՏԵՐ

Մենք հոտառությամբ ճանաչում ենք բազմաթիվ հոտեր։ Օրինակ՝ բենզինի, մեքենաների ծխի, օծանելիքի, ծխախոտի հոտը։ Սակայն, եթե հոտը սովորականից ավելի ուժեղ է կամ թույլ, հեշտությամբ չի ճանաչվում կամ որևէ այլ պատճառով արտասովոր է թվում, ապա դա կարող է հուշել պատահարի մասին։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՎԱՐՔԱԳԻԾ

Արտակարգ իրավիճակներում հայտնված մարդիկ կարող են ունենալ արտասովոր վարքագիծ։ Ձեզ համար դժվար կլինի որոշել՝ անծանոթ մարդու վարքագիծն արդյո՞ք պայմանավորված է դժբախտ պատահարով, թե՞ այն բնորոշ է տվյալ անձին։ Կան նշաններ, որոնք, անկասկած, բնորոշ են արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց, ինչպիսիք են՝ խառնաշփոթը, վախեցած խոսքը, անհամաչափ քայլվածքը, հանկարծակի վայր ընկնելը, ցնցումները և այլն։ Կենդանիների արտասովոր վարքագիծը ես կարող է հուշել արտակարգ իրավիճակի մասին։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի վերոհիշյալ ակնհայտ նշաններից, կան արտասովոր զգացողություններ, որոնք նույնպես հուշում են արտակարգ իրավիճակների մասին։ Երկրաշարժի ժամանակ զգացվող ցնցումները կամ տատանումները, առարկաների կամ միջավայրի ջերմաստիճանի կտրուկ և անսովոր փոփոխությունները նման զգացողությունների օրինակներ են։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օգնությունն արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների համակարգն է, որի նպատակն է օգնել տուժածին կամ տուժածներին մինչև մասնագիտական օգնության ժամանումը։ Առաջին օգնողն այն անձն է, որը տիրապետում է առաջին օգնության հմտություններին և անհրաժեշտության դեպքում ինքնակամ ցուցաբերում է առաջին օգնություն։
Առաջին օգնության ցուցաբերման նպատակներն են՝

·         պահպանել տուժածի կյանքը,
·         կանխել տուժածի վիճակի վատթարացումը,
·         նպաստել տուժածի վիճակի բարելավմանը,
·         պաշտպանել անօգնական տուժածին։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Արտակարգ իրավիճակներում ժամանակին ձեռնարկվող հմուտ գործողություններով հնարավոր է կյանք փրկել։ Սակայն երբեմն մարդիկ, նկատելով պատահարը, խուսափում են որևէ գործողության դիմել։ Կան հանգամանքներ, որոնք խանգարում են մարդկանց ցուցաբերել առաջին օգնություն կամ որոնց պատճառով մարդիկ վարանում են, տատանվում և գործողություններ չեն ձեռնարկում։ Այդ հանգամանքները մենք անվանում ենք խանգարող հանգամանքներ։ Խանգարող հանգամանքները կարող են լինել տարբեր, և մարդը կարող է չդիմել գործողությունների՝ ինչ-որ անձնական պատճառներից ելնելով։ Դիտարկենք ավելի հաճախ հանդիպող խանգարող հանգամանքները և նրանց հաղթահարման ուղիները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաճախ, հայտնվելով դեպքի վայրում, մարդիկ չգիտեն ինչ անել։ Մասնակցելով աոաջին օգնության դասընթացներին՝ դուք կստանաք գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել, որոշում ընդունել և գործել։
Այնուամենայնիվ, եթե դուք ականատես եք որևէ պատահարի, և նման իրավիճակներում գործելու գիտելիքների բացակայությունը խոչընդոտում է ձեզ, ապա կատարեք հետևյալ քայլերը՝

·         Ահազանգեք շտապ օգնություն, ոստիկանություն, համապատասխան վթարային ծառայություններ և նկարագրեք պատահարը։
·         Կատարեք դեպքի վայրում օգնություն ցուցաբերող մասնագետների հրահանգները։

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԽԱԼ ԳՈՐԾԵԼՈՒ ՎԱԽ

Յուրաքանչյուր մարդ դժբախտ պատահարի դեպքում գործում է յուրովի։ Ոմանք վախենում են սխալ քայլ անել և է՛լ ավելի վատթարացնել տաժածի վիճակը։ Առաջին օգնության դասընթացներում քննարկվում են իրականությանը մոտ պատահարներ, որոնք օգնում են մասնակիցներին ձեռք բերել վստահություն և հաղթահարել սխալ գործելու վախը։ Այնուամենայնիվ, եթե իրական պատահարի ժամանակ երկմտում եք, թե ինչպես գործել, ավելի լավ է ահազանգեք շտապ օգնության ծառայություն։ Պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե դժբախտ պատահարի դեպքում ոչինչ չձեռնարկվի։ Հիշե՛ք, որ ոչինչ չանելը շատ ավելի վատ է։

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻ» ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Երբեմն անծանոթ մարդկանց ներկայությունը կարող է շփոթմունք առաջացնել, խանգարել առաջին օգնություն ցուցաբերելուն։ Սակայն շատ հավանական է, որ տվյալ պահին դուք միակ մարդն եք, ով ի վիճակի է ճիշտ օգնություն ցուցաբերել։ Ներկայանալը, առաջին օգնության ձեր գիտելիքների և փորձառության մասին նշելը, ձեր հետագա գործողությունները բացատրելը, ինչպես նաև ներկա գտնվողներին հանձնարարություններ տալը վստահություն է առաջացնում ներկաների մոտ, և դուք ինքներդ դա զգալով՝ գործում եք ավելի վստահ։ Առաջին օգնության ցուցաբերման ընթացքում ներկաները կարող են՝

·         իմանալ մոտակա հեռախոսի տեղը և ահազանգել,
·         դիմավորել և դեպքի վայր ուղեկցել շտապ օգնության անձնակազմին,
·         դեպքի վայրն ազատել ավելորդ երթևեկությունից,
·         օժանդակել ձեզ օգնություն ցուցաբերելիս,
·         անհրաժեշտ իրեր բերել, օրինակ՝ ծածկոցներ, վիրակապական նյութեր և այլն,
·         տեղեկություններ տալ պատահարի և տուժածի մասին։

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը արդեն օգնություն է ցուցաբերում տուժածին, ապա միևնույն է, մոտեցեք և, ներկայանալով, առաջարկեք ձեր օգնությունը։

ԱՆԾԱՆՈԹ ՏՈՒԺԱԾ

Քանի որ պատահարների մեծ մասը տեղի են ունենում տանը կամ աշխատանքի վայրում, ապա ավելի հավանական է, որ ձեր օգնության կարիքն ունենա ձեր ծանոթը կամ ընտանիքի անդամը։ Սակայն, երբ ստիպված եք օգնություն ցուցաբերել անծանոթներին, շատ հնարավոր է, որ տուժածին հպվելուց որոշ անհարմարություն կամ տհաճություն զգաք։ Ամեն դեպքում սառնասիրտ եղեք, ներկայանալու հետ մեկտեղ հարցրեք նաև տուժածի անունը, խոսեք նրա հետ։ Տուժածը կարող է ցանկանալ պատահարի մասին տեղյակ պահել իր ընտանիքի անդամներին կամ որևէ բարեկամի։ Հնարավորության դեպքում կատարեք նրա խնդրանքը։

Երբեմն տուժածը վնասվածքի կամ հիվանդության պատճառով կարող է ունենալ տարօրինակ, հակասական վարքագիծ։ Մի՛ ընդունեք դա որպես անձնական վիրավորանք։

ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹ

Արյունը, փսխուքը, տհաճ հոտերը, պատառոտված կամ այրված մաշկը կարող են վանել գրեթե յուրաքանչյուրին։ Դժվար է նախապես իմանալ, թե դուք ինչպես կդրսևորեք ձեզ նման իրավիճակներում։ Նման դեպքերում, մինչև տուժածին օգնելը, մի պահ շրջվեք և մի քանի անգամ խորը շունչ քաշեք։ Կենտրոնացեք այն մտքի վրա, որ տուժածը ձեր օգնության կարիքն ունի և նրա կյանքը կարող է կախված լինել ձեր գործողություններից։ Եթե վնասվածքի կամ հիվանդության բնույթը վանում է ձեզ այնքան, որ ի վիճակի չեք մոտենալ նրան, ապա կարող եք՝

·         կազմակերպել առաջին օգնության ցուցաբերումը՝ հրահանգներ տալով ներկաներից ավելի համարձակին,
·         ապահովել ձեր, տուժածի ու շրջապատի անվտանգությունը,
·         շտապ մասնագիտական օգնություն կանչել։

ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎԱԽ

Շատ մարդիկ խուսափում են առաջին օգնություն ցուցաբերել՝ վախենալով վարակվել որևէ հիվանդությամբ։ Չնայած օգնություն ցուցաբերելիս վարակվելու վտանգ կա, սակայն այն շատ ավելի փոքր է, քան ենթադրում եք։

Ձեր անվտանգության համար պետք է գիտենաք, որ տուժածի մարմնի բոլոր հեղուկների հետ շփումը կարող է վարակման պատճառ դառնալ։ Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակից խուսափելու տարրական կանոններին հետևելը անհնարին է դարձնում որևէ հիվանդությամբ վարակվելը։

Բացի թվարկված խանգարող հանգամանքներից, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իրեն յուրահատուկ խանգարող հանգամանքը։ Նման հարցերի մասին նախապես մտածելը, ինքներդ ձեզ զանազան պատահարների դեպքում գործելուն մտովի նախապատրաստելը հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել և ճիշտ գործել դժբախտ պատահարի դեպքում։

ԱՄՓՈՓՈՒՄ

·         Առաջին օգնության ցուցաբերման նպատակներն են՝ պահպանել տուժածի կյանքը, կանխել նրա վիճակի վատթարացումը, նպաստել տուժածի վիճակի բարելավմանը և պաշտպանել անօգնական տուժածին։
·         Հայտնվելով դեպքի վայրում՝ առաջին հերթին գնահատեք իրավիճակը և կողմնորոշվեք։ Եղեք ուշադիր և ձեր բոլոր զգայարաններով փորձեք նկատել պատահարին բնորոշ նշանները։
·         Նախապես մտածեք այն խանգարող հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել առաջին օգնության ցուցաբերմանը և թույլ մի՛ տվեք, որ արտակարգ իրավիճակներում այդ հանգամանքները խանգարեն ձեզ օգնություն ցուցաբերել։
·         Հիշե՛ք, տուժածների մեծամասնությունը փրկվում են պատահարի պահին դեպքի վայրում գտնվող անձանց առաջին օգնության հմուտ գործողությունների շնորհիվ։   






                                      Առաջին օգնություն վիրակապեր

Վիրակապական նյութերը միջոցներ են, որոնք օգտագործվում են վերքից արյանը և այլ հեղուկները ներծծելու, արյունահոսությունը դադարեցնելու, վերքը վարակից պաշտպանելու, ինչպես նաև մարմնի վնասված մասը անշարժացնելու նպատակով։
Արտադրվող վիրակապական նյութերը նախատեսված են տարբեր նպատակների համար և լինում են տարբեր տեսակների և չափերի։ Վիրակապական նյութերը լինում են ստերիլ և ոչ ստերիլ։ Ստերիլ վիրակապական նյութերը հատուկ մշակում անցած, վարակազերծված վիրակապական նյութերն են։

ՎԻՐԱԿԱՊՈՒՄ

Վիրակապը վնասված հատվածին տեղադրված և ամրացված վիրակապական նյութերն են։ Վիրակապը սովորաբար բաղկացած Է լինում երկու մասից՝ անմիջապես վերքի վրա դրվող և ամրացնող վիրակապական նյութերից։
Ցանկալի է, որ անմիջապես վերքերի վրա տեղադրվող վիրակապական նյութերը լինեն ստերիլ։ Այդ նպատակների համար արտադրվում են տարբեր տեսակի ստերիլ անձեռոցիկներ: Եթե ձեռքի տակ չունեք ստերիլ վիրակապական նյութեր, ապա կարող եք օգտագործել որևէ մաքուր գործվածք, օրինակ՝ արդուկած թաշկինակ։ Որպես ամրացնող նյութ սովորաբար օգտագործվում են փաթույթային վիրակապերը (բինտ), կպչուն ժապավենը, եռանկյունաձև և խողովակաձև վիրակապերը։
Վիրակապման նպատակներն են՝

·         դադարեցնել արյունահոսությունը,
·         պաշտպանել վերքը աղտոտումից և վարակից,
·         ամրացնել վիրակապական նյութերը կամ բեկակալները,
·         կանխել և նվազեցնել այտուցը,
·         անշարժացնել կամ սահմանափակել վնասված մասի շարժումները։

ՎԻՐԱԿԱՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

·         Վիրակապումից առաջ և հետո լվացեք ձեռքերը։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ձեռնոցներ։ Մաքուր պահեք վիրակապը և վերքի շրջանը։ Չի կարելի շնչել, հազալ կամ փռշտալ վերքի և վիրակապի վրա։ Ցանկալի է, որ վիրակապողը բերանը և քիթը ծածկի որևէ գործվածքով։
·         Տուժածը պետք է լինի հարմար դիրքում՝ նստած կամ պառկած: Որպեսզի վիրակապը հետագայում չսահի, վիրակապման ընթացքում տուժածի մկանները պետք է լինեն առավելագույն չափով թուլացած։
Վիրակապվող վերջույթը պահեք այն դիրքում, որում այն պետք է գտնվի վիրակապումից հետո։ Խնդրեք տուժածին վիրակապման ընթացքում չշարժվել։
·         Վիրակապման ընթացքում աշխատեք կանգնել տուժածի դիմաց։ Վիճակը որոշելու համար միշտ հետևեք նրա դեմքի արտահայտությանը, քանի որ ցավից, արյան կամ վնասվածքի տեսքից տուժածը կարող է իրեն վատ զգալ և կորցնել գիտակցությունը։
·         Վերքը ծածկեք ստերիլ անձեռոցիկով՝ մոտ 2 սմ ծավալվելով վերքի շուրջը։
·         Վերջույթների վրա վիրակապ դնելիս վիրակապումը սկսեք նեղ մասից։ Վիրակապելուց հետո հանգուցեք կամ ամրացրեք վիրակապի ծայրը անգլիական քորոցով, կպչուն ժապավենով։
·         Վիրակապը դնելուց հետո պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը վիրակապից ներքև։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։

ՎԻՐԱԿԱՊՎԱԾ ՎԵՐՋՈՒՅԹԻ ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Վիրակապը դնելուց հետո միշտ համոզվեք, որ այն շատ ձիգ չէ և չի խանգարում վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությանը։ Վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը ստուգեք վիրակապը դնելուց անմիջապես հետո և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, կամ երբ տուժածը գանգատվում Է: Թուլացրեք կամ ուղղեք վիրակապը, եթե այն խանգարում Է արյան շրջանառությանը;
Վիրակապից ներքև արյան շրջանառությունը ստուգում են հետևյալ կերպ՝

1.      Վիրակապից ներքև սեղմեք ձեռքի կամ ոտքի եղունգը, մինչև այն սպիտակի։
2.      Եղունգը բաց թողնելուց հետո հետևեք նրա գույնի վերականգնմանը։ Եթե սեղմած եղունգի գույնն արագ չի վերականգնվում, նշանակում Է՝ վիրակապը չափից ավելի ձիգ Է, և արյան շրջանառությունը խանգարված Է։ Այդ դեպքում անհրաժեշտ Է թուլացնել վիրակապը։ Կան նաև վերջույթի արյան շրջանառության խանգարման այլ նշաններ՝
3.      Տուժածը վերջույթում ցավ Է զգում։
4.      Մատները սառն են։
5.      Վիրակապված վերջույթում անոթազարկը բացակայում Է կամ թույլ Է։
6.      Տուժածը չի կարողանում շարժել վիրակապված վերջույթի մատները։

ՎԻՐԱԿԱՊԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

·         ԿՊՉՈՒՆ ՍՊԵՂԱՆԻՆԵՐ

Կպչուն սպեղանին կպչուն ժապավենի մի հատված Է, որի միջին մասում ամրացված Է ներծծող ստերիլ բարձիկ։ Այն նախատեսված Է փոքր վերքերի վրա տեղադրելու համար։

Կպչան սպեղանիների տեղադրումՄինչև կպչուն սպեղանին տեղադրելը մաքրեք և չորացրեք վերքի շրջակա մաշկը։ Այնուհետև ընտրեք կամ կտրեք անհրաժեշտ չափի սպեղանի։ Առանց ստերիլ բարձիկին դիպչելու բացեք նրա եզրերի մեկուսիչ թերթիկները և տեղադրեք այն վերքի վրա։ Կպչուն սպեղանու ստերիլ բարձիկը պետք Է համաչափ ծածկի վերքը։ Սպեղանու կպչուն մակերեսը հուսալի ամրացնելու նպատակով սեղմեք մաշկին։ Կան նաև հատուկ անջրանցիկ կպչուն սպեղանիներ, որոնք հարմար են կենցաղում հաճախ հանդիպող փոքր վերքերի վիրակապման համար։ Վնասված հատվածին կպչուն սպեղանին առավել հարմար տեղադրելու և ավելորդ ծալքերից խուսափելու նպատակով նրա վրա կատարվում են եռանկյունաձև կտրվածքներ։ Նման կտրվածքներով կպչուն սպեղանիների կիրառման ձևերը պատկերված են նկ. 8.1-ում։

ՓԱԹՈՒՅԹԱՅԻՆ ՎԻՐԱԿԱՊԵՐ

Փաթույթային վիրակապը բամբակյա կամ արհեստական մանրաթելերից պատրաստված ժապավենի փաթույթ է։
Վիրակապի լայնության ընտրությունը կախված է մարմնի վրա վերքի տեղակայումից և նրա չափերից։ Մատները վիրակապում են 2,5 սմ լայնության փաթույթային վիրակապով, ափը կամ ոտնաթաթը՝ 5 սմ, բազուկը՝ 5 կամ 6 սմ, ազդրը՝ 7,5 կամ 9 սմ, իսկ իրանը՝ 10 կամ 15 սմ լայնության փաթույթային վիրակապով։
Մկանների, կապանների ձգման, պատռման կամ այլ վնասվածքների դեպքում, երբ անհրաժեշտ է այտուցը կանխելու նպատակով ճնշում գործադրել կամ սահմանափակել վնասված մասի շարժունակությունը, կիրառվում են առաձգական վիրակապեր։ Նման վիրակապը շատ ձիգ տեղադրելու դեպքում մեծ է արյան շրջանառության խանգարման վտանգը։ Այս պատճառով նորագույն առաձգական վիրակապերի վրա պատկերված են փոքրիկ ուղղանկյուններ, որոնք վիրակապի նորմալ ձգվածության դեպքում քառակուսի տեսք են ընդունում։

Անհատական վիրակապական փաթեթԱնհատական վիրակապական փաթեթը ստերիլ փաթույթային վիրակապ է, որին ամրացված է վիրակապական անձեռոցիկ։ Ստերիլությունը պահպանելու նպատակով այն արտադրվում է փակ ծրարով։ Անհատական վիրակապական փաթեթի տարատեսակ է Առաջին օգնության զինվորական փաթեթը (դաշտային վրրակապ), որը պարունակում է երկու անձեռոցիկ։ Անձեռոցիկներից մեկն ամրացված է փաթույթային վիրակապին, իսկ մյուսը շարժվում է վիրակապի ժապավենի երկարությամբ։ Անշարժ անձեռոցիկը դրվում Է վերքի վրա։ Վիրակապի մեկ փաթույթից հետո, վերքի վրայով անցնելիս, առաջին անձեռոցիկը ծածկում են երկրորդով։ Այս վիրակապը օգտագործում են նաև մուտքի ու ելքի անցք ունեցող թափանցող վերքերի դեպքում։ Անշարժ անձեռոցիկը դնում են վերքերից մեկին, շարժականը՝ մյուսին և վիրակապում։

Փաթույթային վիրակապերի տեղադրում
Փաթույթային վիրակապերը տեղադրելիս՝
·         Վիրակապի գլանակը պետք Է պահել բացվող մասով դեպի վեր այնպես, որ վիրակապելիս փաթույթի ներքին մակերեսըդառնավիրակապի արտաքին երես (ներսից դուրս փաթաթում)։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ, վիրակապման ձևից ելնելով, վիրակապի ժապավենը պետք Է ոլորել։
·         Վիրակապը պետք Է միշտ փաթաթված պահել՝ աստիճանաբար բացելով այն վիրակապման ընթացքում։
·         Վիրակապման սկզբում վիրակապի ծայրն ամրացնելու նպատակով կատարեք մեկ կամ երկու ամբողջ պտույտ։
·         Վիրակապի ամեն մի նոր պարույրը պետք Է ծածկի նախորդիմոտավորապես 2/3 մասը։

Պարույրաձև վիրակապ: Տեղադրեք վիրակապի ծայրը վերքից կամվնասվածքից ներքև և կատարեք մեկ ամբողջ պտույտ վերջույթի կամ իրանի շուրջը՝ ամրացնելով վիրակապի ծայրը (նկ. 8.2ա)։

·         Կատարեք դեպի վեր ուղղված պարույրաձև փաթույթներ վերջույթի կամ իրանի շուրջը։
·         Վիրակապման վերջում կատարեք մեկ փաթույթ, որնամբողջությամբ ծածկի նախորդը և ամրացրեք ծայրը (նկ. 8.2բ)։



Ութաձև վիրակապՈրոշ դեպքերում փաթույթային վիրակապովհարմար Է դնել ութաձև վիրակապ (նկ. 8.3)։ Դրա համար՝

·         Ամրացրեք վիրակապի մի ծայրը վերքից ներքև՝ կատարելով մեկ փաթույթ։
·         Կատարեք մի շարք ութաձև փաթույթներ վերջույթի շուրջը։
·         Ամրացրեք վիրակապի ծայրը։



Արմունկի կամ ծնկի վրա դրվող վիրակապԱրմունկին կամ ծնկին փաթույթային վիրակապ դնելու համար՝

·         Խնդրեք տուժածին պահել վերջույթն ամենահարմար դիրքում։ Տեղադրեք վիրակապի ծայրը վնասված վերջույթի արմնկափոսում կամ ծնկափոսում և ամրացնելու նպատակով կատարեք մեկ ամբողջ փաթույթ։
·         Հաջորդ փաթույթը կատարեք հոդից վերև՝ ծածկելով նախորդ փաթույթի 2/3 մասը, որից հետո՝ հոդից ներքև՝ նույնպես ծածկելով նախորդի 2/3 մասը (նկ. 8.4ա)։
·         Կատարեք իրար հաջորդող փաթույթներ՝ ծավալվելով հոդից վերև և ներքև (նկ. 8.4բ)։
·         Վերջին փաթույթով ամբողջությամբ ծածկեք նախորդը և ամրացրեք վիրակապի ծայրը։





Դաստակի կամ ոտնաթաթի վրա դրվող վիրակապ: Դրեք առաջին փաթույթը դաստակային հոդին։

1.      Փաթաթեք վիրակապը ձեոքի արտաքին երեսով՝ անկյունագծով անցնելով դեպի ճկույթի (ցուցամատի) հիմքը։ Այնուհետև ափի կողմով վիրակապը դուրս բերեք դեպի ցուցամատի (ճկույթի) հիմքը, որից հետո փաթույթն անկյունագծով նորից ուղղեք դեպի դաստակային հոդը: Կատարեք այս գործողությունները՝ վիրակապելով ութաձև։
2.      Դաստակն ամբողջությամբ փակելու համար շարունակեք կատարել ութաձև փաթույթներ։ Մատների ծայրերը բաց թողեք։ Վերջին փաթույթը դրեք մեկ ամբողջ պտույտով դաստակային հոդին (նկ. 8.5) և ամրացրեք վիրակապի ծայրը։

Նույն ձևով կարելի է վիրակապել ոտնաթաթի վնասվածքները (նկ. 8.6)։




Ուսահոդի շրջանի հասկաձև վիրակապՈւսահոդի շրջանի, թիակի վերին հատվածի և բազկի վերին երրորդի վիրակապումների դեպքում դրվում է հասկաձև վիրակապ։ Դրա համար կանգնեք տուժածի կողքին վնասված վերջույթի կողմից և փաթույթային վիրակապով երկու ամրացնող փաթույթ կատարեք բազկի վերին երրորդի շուրջը։ Այնուհետև վիրակապի գլանակը, դուրս բերելով անութափոսից, տարեք դեպի ուսահոդը և մեջքի վրայով թեք իջեցրեք ներքև՝ դեպի առողջ կողմի թևատակը։ Այնուհետև կրծքի վրայով գլանակը տարեք դեպի վնասված ուսահոդը (նկ. 8.7ա)։ Վիրակապելով անցեք բազկի վրայով և նորիցգլանակն ուղղեք դեպի ուսահոդ՝ ամեն անգամ վիրակապի փաթույթը դնելով մի փոքր ավելի բարձր (նկ. 8.7բ)։ Այսպեսշարունակեք՝ աստիճանաբար բարձրանալով և ծածկելով ուսահոդը (նկ. 8.7գ)։




Կոնքազդրային հոդի վիրակապ: Կոնքազդրային հոդի վիրակապման դեպքում դրվում է հասկաձև վիրակապ (նկ. 8.8) այնպես, ինչպես ուսահոդի շրջանում։

Կրծքավանդակի վիրակապ: Կրծքավանդակի վիրակապման դեպքում դնում են ութաձև վիրակապ (նկ. 8.9)։ Վիրակապի սկզբնական փաթույթները դրվում են կրծքավանդակի շուրջը, այնուհետևհերթով խաչաձև անցնում են երկու ուսերի վրայով։






Աչքի վրա դրվող վիրակապՏուժածի աչքը
վիրակապելու համար փաթույթային վիրակապի երկու պտույտով վիրակապը ամրացրեք ճակատին։Այնուհետևվիրակապի գլանակը ծոծրակի կողմից անցկացրեք ականջի տակով և, աչքի վրայով ուղղելով դեպի ճակատ, նորից վերադարձեք դեպի ծոծրակ (նկ. 8.10)։




Գլխի վիրակապ: Գլխի վիրակապը դնում են թասակի ձևով։ Փաթույթային վիրակապի կամ որևէ գործվածքի մոտ 1 մ երկարությամբ ժապավենը դրեք գլխի գագաթային մասին և ծայրերն իջեցրեք ականջների մոտով։ Վիրակապման հարմարության տեսակետից ցանկալի է, որ տուժածը կամ մեկ ուրիշը պահի այդ ժապավենի ծայրերը։ Այնուհետև փաթույթային վիրակապով վիրակապեք՝ ճակատով և ծոծրակով պարուրելով գլուխը։ Ամեն անգամ փաթույթի գալարը բերելով դեպի ականջ՝ անցկացրեք այն ժապավենի վրայով և, դուրս բերելով տակից,շարունակեքվիրակապումը (նկ. 8.11ա)։ Վիրակապելով աստիճանաբար ծածկեք ամբողջ գլուխը։
Ամրացրեքվիրակապի ծայրը ժապավենին, որից հետո ժապավենի ծայրերը հանգուցեք տուժածի կզակի տակ (նկ. 8.11բ)։


·         ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՎԻՐԱԿԱՊ

Եռանկյունաձև վիրակապն իրենից ներկայացնում է գործվածքի եռանկյունաձև կտոր (մոտավորապես գլխաշորի չափ)։ Եռանկյունաձև վիրակապն օգտագործվում է մարմնի վնասված մասի շարժունակության սահմանափակման, անշարժացման, վիրակապական նյութերի կամ բեկակալների ամրացման նպատակով։
Եռանկյունաձև վիրակապի երկար կողմը կոչվում է հիմք։ Հիմքի դիմացի անկյունը կոչվում է գագաթ, իսկ մյուս երկու անկյունները՝ ծայրեր։ Անհրաժեշտության դեպքում, ծալելով եռանկյունաձև վիրակապը, կարելի է ստանալ լայն կամ նեղ ժապավեն (փողկապ)։

Դաստակի կամ ոտնաթաթի վիրակապ: Ծածկեք վերքը վիրակապական անձեռոցիկով, տեղադրեք ձեռքը եռանկյունաձև վիրակապի վրա՝ մատներով դեպի վիրակապի գագաթը։ Անհրաժեշտության դեպքում, երբ ձեռքը փոքր է, վիրակապի հիմային մասը ծալեք դաստակի վրա։
1.      Շրջեք վիրակապի գագաթը և ծածկեք ձեռքը՝ այն հասցնելով մինչև դաստակ (նկ. 8.12ա)։
2.      Այնուհետև խաչեք վիրակապի ծայրերը և հանգուցեք գագաթի վրա

Գագաթի վերջույթը հանգույցի վրայով ետ շրջեք և, անցկացնելով հանգույցի տակ, ամրացրեք (նկ. 8.12բ)։ Նույն ձևով կարելի է վիրակապել ոտնաթաթի վնասվածքների դեպքում։






Արմունկի կամ ծնկի վիրակապԵռանկյունաձև վիրակապը դրեք ծնկանը՝ հիմքով սրունքի վրա, գագաթնուղղված դեպի ազդրը։
1.      Ընդգրկելով ծունկը՝ եռանկյունաձև վիրակապի ծայրերն անցկացրեք ծնկափոսով և, առաջ բերելով, հանգուցեք ծնկից վեր` ագդրի վրա։
2.      Եռանկյունաձև վիրակապի գագաթը ձգեք և շրջելով՝ մտցրեք հանգույցի տակ (նկ.8.13)։

Նույն ձևով կարելի է վիրակապել արմունկը։

Գլխի վիրակապԵռանկյունաձև վիրակապը կարելի է օգտագործել գլխի վրա` վիրակապական նյութը պահելու համար։

1.      Հիմքը մեկ տակ ծալելով՝ վիրակապը տեղադրեք ճակատին, հոնքերից վերև այնպես, որ այն ծածկի գլուխը, իսկ վիրակապի գագաթը հասնի ծոծրակին։
2.      Անցկացնելով վիրակապի ծայրերn ականջների վրայով՝ խաչեք գլխի հետևում, այտոսկրերի մակարդակի վրա (նկ. 8.14ա)։
3.      Վիրակապի ծայրերը առաջ բերեք և ծովային հանգույցով ամրացրեք ճակատին (նկ. 8.14բ)։
4.      Վիրակապը գլխի վրա ավելի ձիգ դնելու նպատակով մի ձեռքով պահեք գլուխն այնպես, որ վիրակապի հիմքը չսահի։ Մյուս ձեռքով քաշեք վիրակապի գագաթը դեպի ներքև։ Շրջեք վիրակապի գագաթային մասը և ամրացրեք այն խաչված ծայրերի տակ։
Եռանկյունաձև վիրակապի օգնությամբ կարելի է նաև վիրակապել ուսահոդի շրջանը (նկ.8.15ա), կոնքի շրջանը (նկ. 8.15բ) և իրանի ցանկացած մասը։

Եռանկյունաձև վիրակապն օգտագործում են նաև վնասված վերջույթը անշարժացնելուհամար։





Օղակաձև վիրակապ: Եռանկյունաձև վիրակապից պատրաստեք ժապավեն։ Ժապավենը փաթաթեք ձեր ձեռքի չորս մատների շուրջը՝ մի ծայրը թողնելով ազատ (նկ. 8.16ա): Այնուհետև ազատ թողնված ծայրը փաթաթեք ստացված օղակի շուրջը (նկ.8.16բ, գ)։

Ծովային հանգույց

Վիրակապերի ծայրերն ամրացնելու համար ցանկալի է դրանք կապել ծովային հանգույցով։
Ծովային հանգույցը հուսալի է, ինքնուրույն չի քանդվում, անհրաժեշտության դեպքում հեշտ է արձակվում, համեմատաբար հարթ է և տուժածին անհարմարություն չի պատճառում։ Ծովայինհանգույցը կապվում է հետևյալ ձևով՝
·         Եռանկյունաձև վիրակապի ձախ ծայրը տարեք աջ ծայրի վրայով, այնուհետև, անցկացնելով վերջինիս տակից, դուրս բերեք և շարունակեք ծայրերը տանել իրենց նախկին ուղղությամբ (Ա)։
·         Այնուհետև, շրջելով ծայրերը, կրկնեք վերը նշված գործողությունները։ Այս անգամ աջ կողմում հայտնված եռանկյունաձև վիրակապի ծայրը տարեք ձախ ծայրի վրայով և, անցկացնելով վերջինիս տակից, դուրս բերեք և շարունակեք ծայրերը տանել իրենց նախկին ուղղությամբ՝ ստանալով հանգույց (Բ)։
Հանգույցնարձակելու համար ամուր բռնեք հանգույցից դուրս եկող վիրակապի ցանկացած ծայրից և, ետ շրջելով, ձգեք հակառակ ուղղությամբ այնպես, որ զգաք, թե ինչպես է «շրջվում» հանգույցը (Գ)։ Դրանից հետո մի ձեռքով բռնեք հանգույցից, իսկ մյուսով, հակառակ ուղղությամբ ձգելով վիրակապը, քանդեք այն:






ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԿՂԻԿՆԵՐ

Արտակարգ իրավիճակներում վնասվածքների վիրակապումը հնարավոր է կազմակերպել ձեռքի տակ եղած միջոցներով։ Սակայն վարակի ներթափանցման նվազեցման տեսակետից առաջին օգնություն ցուցաբերելիս ցանկալի է օգտագործել համապատասխան ստերիլ միջոցներ։ Շատ կարևոր է հասանելի տեղում ունենալ հնարավոր զանազան վնասվածքների դեպքում առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ միջոցներ և պարագաներ։ Այս առումով ձեռքի տակ ունեցեք տարբեր տեսակի, չափերի և նշանակության վիրակապերի ու վիրակապական նյութերի հավաքածու՝ Առաջին օգնության արկղիկ։ Առաջին օգնության արկղիկի պարունակության մոտավոր ցանկը բերված է ստորև։ Առաջին օգնության արկղիկներ ցանկալի է ունենալ տանը, աշխատանքի վայրում, մեքենայի մեջ։ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն առաջարկում է տարբեր նշանակության Առաջին օգնության արկղիկներ։ Առաջին օգնության արկղիկները պետք է պահել հարմար, հասանելի և չոր տեղում։ Ձեր ընտանեկան Առաջին օգնության արկղիկի պարունակությունը կարող եք ինքներդ որոշել՝ ելնելով ընտանիքի անդամների տարիքից, նրանց առողջական վիճակից։ Եթե ընտանիքի որևէ անդամ տառապում է հիվանդությամբ, ապա արկղիկում ընդգրկեք նաև բժշկի կողմից նրան նշանակված դեղամիջոցները։

ԱՄՓՈՓՈՒՄ

Վիրակապերն օգտագործվում են արյունահոսության դադարեցման, վարակի ներթափանցման նվազեցման, այտուցի կանխման, վիրակապական նյութերի և բեկակալների ամրացման, մարմնի վնասված մասի անշարժացման նպատակներով։ Վիրակապելիս միշտ հետևեք վիրակապման սկզբունքներին։

·         Վիրակապումից առաջ և հետո պետք է լվանալ ձեռքերը։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ձեռնոցներ։ Մաքուր պահեք վիրակապը և վերքի շրջանը։ Չի կարելի շնչել, հազալ կամ փռշտալ վերքի և վիրակապի վրա։ Ցանկալի է, որ վիրակապողը բերանը և քիթը ծածկի որևէ գործվածքով։
·         Տուժածը պետք է գտնվի հարմար դիրքում՝ նստած կամ պառկած։ Որպեսզի վիրակապը հետագայում չսահի, վիրակապման ընթացքում տուժածի մկանները պետք է լինեն առավելագույնս թուլացած։ Վիրակապվող վերջույթը պահեք այն դիրքում, որում այն պետք է գտնվի վիրակապումից հետո։ Խնդրեք տուժածին վիրակապման ընթացքում չշարժվել։
·         Վիրակապման ընթացքում աշխատեք կանգնել տուժածի դիմաց։ վիճակը որոշելու համար միշտ հետևեք նրա դեմքի արտահայտությանը, քանի որ ցավից, արյան կամ վնասվածքի տեսքից տուժածը կարող է իրեն վատ զգալ և կորցնել գիտակցությունը։
·         Վերքը պետք է ծածկել ստերիլ անձեռոցիկով՝ մոտ 2 սմ ծավալվելով վերքի շուրջը։
·         Վերջույթների վրա վիրակապ դնելիս վիրակապումը սկսեք նեղ մասից։ Վիրակապելուց հետո հանգուցեք կամ ամրացրեք վիրակապի ծայրն անգլիական քորոցով կամ կպչուն ժապավենով։
·         Վիրակապը դնելուց հետո պարբերաբար պետք է ստուգել արյան շրջանառությունը վիրակապից ներքև։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։




                        Առաջին օգնություն ցրտահարություն 


Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա: Երբ ջերմաչափը ցույց է տալիս 0-ից ցածր ջերմաստիճան, արձանագրվում են հիպեթերմիայի, իսկ առավել բարդ դեպքերում՝ ցրտահարության դեպքեր:

Հիպոթերմիան մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։

Ավելի հաճախ մարմնի ընդհանուր սառեցում տեղի է ունենում սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառը պայմաններում գտնվելու պատճառով։ Մարմնի ընդհանուր սառեցման ավելի հակված են տարեց մարդիկ և փոքր երեխաները։

Հիպոթերմիայի առաջին նշանները երեխաների և տարեցների պարագայում տարբեր են: Տարեցների մոտ նկատվում են դող, հյուծվածություն, հիշողության մթագնում, քնկոտություն, խոսքի դժվարություն: Երեխաների դեպքում նկատվում է մաշկի սառնություն, կարմրություն, ինչպես նաև թուլություն:

Միանգամայն տարբեր հասկացություն և ֆիզիոլոգիական վիճակ է ցրտահարությունը:

Այն ցածր ջերմաստիճանի երկարատև ներգործության հետևանքով մարմնի տարբեր հատվածների վնասումն է։ Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Ցրտահարության հետևանքով վնասված հատվածները գունատվում են և առաջանում է զգայունության կորուստ։ Այն կարող է նույնիսկ անդամահատման պատճառ դառնալ։ Ցրտահարության ռիսկը բարձր է արյան շրջանառության խանգարումներով, ինչպես նաև եղանակային պայմաններին ոչ համահունչ հագնված անձանց շրջանում։ 

Ցրտահարության մասին կարող են վկայել մաշկի գունատությունը կամ մոխրադեղնավուն երանգի առաջացումը, անսովոր կոպտությունը կամ մաշկի վրա մոմանման ծածկույթի առկայության զգացողությունը, զգայունության կորուստը: 

Տուժողը կարող է չնկատել այդ երևույթները, քանի որ ցրտահարված հատվածներն անզգայացած են, ցրտահարված հյուսվածքները՝ փայտացած։

Ցրտահարումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը կամ տաքացվող վայրում:


Չափազանց կարևոր է եղանակին համահունչ հագնվելը՝ կրել գլխարկ, ձեռնոց, տաք, չսեղմող հագուստ, անջրաթափանց կոշիկներ և վերարկու, փակել դեմքը: Պետք է օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ: Կարևորվում է կանոնավոր կերպով տաք սննդի կամ ոչ ալկոհոլային տաք ընմելիքի օգտագործումը:

Այս առումով ռիսկի խմբում են ծերերը, ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ, ալկոհոլը չարաշահող անձինք, պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները:

Ցրտահարության նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ բժշկի դիմել: Անմիջապես պետք է տեղափոխվել տաք սենյակ կամ տարածք, հանել թաց հագուստը, ծածկվել չոր ծածկոցով, մարմնի ցրտահարված հատվածները ընկղմել գոլ ջրի մեջ:

Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները: Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:




                Այրվածքներ և այրվածքներ բուժօգնությունը

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների։

Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է։ Հետևաբար այրվածքները կարելի է դասակարգել ըստ այրվածքն առաջացնող գործոնի՝ ջերմային, քիմիական, էլեկտրական, ճառագայթային։

Ջերմային այրվածքներն առաջանում են բարձր ջերմաստիճանի՝ հյուսվածքների վրա տեղային ազդեցությունից (տաք հեղուկներ կամ առարկաներ, տարբեր նյութերի գոլորշիներ կամ բոց)։

Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են ուժեղ թթուներից կամ հիմքերից։ Այս նյութերը կարող են արագ քայքայել մաշկը։ Քիմիական այրվածքները կարող են առաջանալ քիմիական նյութի հետ շփումից անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց։ Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է տուժածի մարմնով՝ վնասելով մաշկը, փափուկ հյուսվածքները և ներքին օրգանները։ Մաշկն էլեկտրականության հանդեպ օժտված է որոշակի դիմադրությամբ, որի շնորհիվ մաշկով անցնող էլեկտրական էներգիան վեր է ածվում ջերմայինի և առաջացնում այրվածքներ։ Էլեկտրական այրվածքները հիմնականում խորն են և տուժածի մարմնի վրա տեղակայվում են հոսանքի մուտքի և ելքի տեղերում։

Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արևի ճառագայթներից և նման են ջերմային այրվածքներին։ Սովորաբար նրանք մակերեսային են, տարածուն և ցավոտ։ Բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ ավելի արագ են ստանում արևային այրվածքներ, քան մուգ մաշկ ունեցող մարդիկ։ Առօրյա կյանքում մարդիկ հազվադեպ են ենթարկվում այլ տիպի ճառագայթների ազդեցության։ Այրվածքները լինում են տարբեր աստիճանի՝ մակերեսային, մասամբ թափանցող և խորը թափանցող։

Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է։ Վնասված մասի մաշկը կարմրած է և չոր։ Որպես կանոն, այրվածքի շրջանը լինում է ցավոտ և այտուցված։ Այս այրվածքների ապաքինումից հետո սպիեր չեն առաջանում։

Մասամբ թափանցող այրվածքը մաշկի երկու շերտերը ընդգրկող այրվածքն է։ Այս վնասվածքի դեպքում մաշկը կարմրում է, նրա վրա առաջանում են հեղուկով լցված բշտեր։ Բշտերը կարող են բացվել։ Այս դեպքում տեղի է ունենում հեղուկի արտահոսք, որի հետևանքով մաշկը դառնում է խոնավ; Վնասված մասը խիստ ցավոտ է և այտուցված։ Այս այրվածքների ապաքինումից հետո հնարավոր է սպիերի առաջացում։ Խորը թափանցող այրվածքը մաշկը և խորանիստ հյուսվածքները վնասող այրվածքն է։ Նման այրվածքի մակերեսը շագանակագույն է կամ գորշ, իսկ ստորև գտնվող հյուսվածքները՝ երբեմն սպիտակավուն։ Այս այրվածքները լինում են սաստիկ ցավոտ, իսկ եթե այրվածքը վնասել է մաշկի նյարդային վերջավորությունները, ապա կարող է լինել անցավ։ Խորը թափանցող այրվածքների ժամանակ վնասվում են արյունատար անոթները, սակայն արյունահոսություն կարող է չլինել, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ արյունը մակարդվում է։ Այս այրվածքների ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիեր։

ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԾԱՆՐ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԸ

Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից և պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն։

Այրվածք ստանալուց անմիջապես հետո միշտ չէ, որ հաջողվում է որոշել այրվածքի ծանրությունը։ Նույնիսկ մակերեսային այրվածքները, երբ մաշկը վնասված է մեծ մակերեսով, կամ երբ այրվածքները տեղակայված են մարմնի որոշակի մասերում, կարող են կյանքի համար վտանգավոր լինել: Այրվածքի ծանրությունն ըստ ցավի ուժգնության դժվար է գնահատել, քանի որ նյարդային վերջավորությունները կարող են վնասված լինել, և նույնիսկ ծանր այրվածքը կարող է համեմատաբար անցավ լինել։ Այրվածքի ծանրությունը պայմանավորված է այրվածքի խորությամբ, մակերեսով, մարմնի վրա տեղակայմամբ, տուժածի տարիքով, առողջական վիճակով։ Նկ. 12.1

        Խորությանը: Այրվածքի խորությունը կախված է այրվածք առաջացնող գործոնից։ Ջերմային այրվածքի դեպքում այն կախված է
ջերմաստիճանից, քիմիական այրվածքի դեպքում՝ քիմիական նյութի տեսակից և խտությունից, էլեկտրական այրվածքի դեպքում՝ էլեկտրական հոսանքի ուժից և լարումից, իսկ ճառագայթային այրվածքի դեպքում՝ ճառագայթման ինտենսիվությունից (մեծ բարձրության վրա արևային ճառագայթումն ավելի ուժեղ է)։ Այրվածքի խորությունը պայմանավորված է նաև այրվածք առաջացնող գործոնի ազդեցության տևողությամբ։
·         Մակերեսը։ Շատ կարևոր է ճիշտ գնահատել այրվածքի մակերեսը քանի որ ինչքան մեծ է այն, այնքան ավելի մեծ է շոկի զարգացման վտանգը։ Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1%-ը (նկ.12.1ա)։ Կարելի է կիրառել նաև «ինների կանոնը», համաձայն որի, չափահաս մարդու և 14 տարեկանից մեծ երեխաների գլխի և պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 9%, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջևի կամ հետևի մասը՝ 18% և շեքի շրջանը՝ 1% (նկ. 12.1գ)։ 14 տարեկանից փոքր երեխաների մոտ «ինների կանոնը» չի կիրառվում, քանի որ նրանց մարմնի համաչափություններն այլ են (նկ.12.1բ)։ Տարիքի հետ երեխայի մարմնի մասերի մակերեսների այս հարաբերությունները փոխվում են։





Եթե այրվածքը վնասել է մարմնի մակերեսի 1%-ից ավելին, ապա տուժածը պետք է դիմի բժշկի։ Եթե այրվածքի հետևանքով վնասվում է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, իսկ փոքր երեխաների և տարեց մարդկանց մոտ՝ 5-7%-ից ավելին, ապա այդ այրվածքը վտանգավոր է կյանքի համար։
·         Մարմնի վրա տեղակայումը։ Այրվածքները վտանգավոր են, եթե տեղակայված են գլխի և պարանոցի շրջանում, քանի որ կարող են դժվարացնել շնչառությունը։ Վտանգավոր են նաև սեռական օրգանների շրջանում տեղակայված այրվածքները, քանի որ շատ ցավոտ են և կարող են շոկի պատճառ դառնալ։
·         Տուժածի տարիքն ու առողջական վիճակը։ Այրվածքն ավելի վտանգավոր է տարեց մարդկանց, փոքր երեխաների, ինչպես նաև թերսնված, վատառողջ մարդկանց մոտ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Այրվածքներ ստացած տուժածին օգնություն ցուցաբերելիս կարևոր Է ապահովել անվտանգությունը, քանի որ այրվածք առաջացնող գործոնը կարող է վնասել ձեզ և շրջապատի մարդկանց։

·         Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը։

Ջերմային այրվածք

Տաք հեղուկով ներծծված կամ բոցավառվող հագուստը երկարատև Է ներգործում այրված մասի վրա։ Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում և կպչում են մաշկին՝ դանդաղեցնելով սառեցումը։ Նման այրվածքները, սկզբում լինելով թեթև, որոշ ժամանակ անց կարող են ծանրանալ։

Այդ պատճառով, առաջին հերթին դադարեցրեք ջերմության ազդեցությունը։ Արձակեք և այրվածքի մակերեսից արագ հեռացրեք հագուստը։ Մի պոկեք մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը։ Հնարավորինս արագ հեռացրեք մատանիները, ժամացույցը և բոլոր ճնշող իրերը։

Եթե բռնկվում է հագուստը, հետևեք պարզ կանոնին՝ «Կանգնել, ընկնել և գլորվել»։ Կանգնե'ք, դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք գետնին և գլորվե'ք, մինչև որ հագուստը դադարի վառվել (նկ.12.2)։ (Եթե տուժածը խուճապի է մատնվել, ապա դուք ինքներդ կարող եք հանգցնել կրակը` գցելով նրան գետնին և ծածկելով խիտ գործվածքով (ծածկոց, վերարկու և այլն)։




Քիմիական այրվածք

Քիմիական նյութի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ այն գտնվում է մաշկի վրա։ Ուստի պետք է շտապ հեռացնել այն մաշկի վրայից` լվանալով հոսող ջրի տակ։ Որոշ նյութեր, օրինակ՝ չհանգած կիրը, որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով՝ ջերմություն են արտադրում, այդ պատճառով, մինչև ջրով լվանալը, աշխատեք հնարավորինս արագ հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով։ Զգույշ եղե՛ք, քանի որ քիմիական նյութը կարող է դիպչել ձեր մաշկին։

Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր՝ աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը (նկ. 12.3)։ Աշխատեք, որ ջուրը մուտք գործի կոպերի տակ։ Մի՛ տրորեք աչքը։







Էլեկտրական այրվածք

Անջատեք էլեկտրական հոսանքի աղբյուրը: Մի՛ դիպեք էլեկտրահարված տուժածին, մինչև էլեկտրականությունը չանջատվի։

Ճառագայթային այրվածքներ

Հնարավորինս արագ դադարեցրեք ճառագայթումը։ Արևային այրվածքների դեպքում տեղափոխեք տուժածին ստվերոտ տեղ կամ ծածկեք մարմինը գործվածքով (հագուստ, սրբիչ և այլն)։

·         Սառեցրեք այրված մակերեսը։

Նույնիսկ այրվածք առաջացնող գործոնի հեռացման դեպքում փափուկ հյուսվածքները շարունակում են ենթարկվել ջերմային վնասման՝ առաջացնելով լրացուցիչ վնասվածքներ։ Հետևաբար, անհրաժեշտ է սառեցնել այրված մակերեսը։ Դրա համար կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՝ դույլ, ցնցուղ։ Պետք չէ օգտագործել սառույց կամ սառցաջուր։ Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սառեցնել հոսող ջրով, տեղադրեք սառը, թաց սրբիչ կամ սավան։ Եթե թրջոցը տաքանում է մարմնի ջերմաստիճանից, ապա ժամանակ առ ժամանակ թրջեք կամ փոխեք թրջոցները։
Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե։ Եթե այրված մասը ջրից հանելիս տուժածը շարունակում է ցավ զգալ, կամ այրված մակերեսը դեռ տաք է, ապա շարունակեք սառեցումը։ Եթե այրվածքը տարածուն է, պետք չէ երկար ժամանակ պահել այն ջրի տակ՝ մարմնի գերսառեցումից խուսափելու համար։ Չի կարելի սառեցնել խորը թափանցող և էլեկտրական այրվածքները։

·         Նվազեցրեք վարակի ներթափանցումը։

Վարակի ներթափանցումը նվազեցնելու նպատակով ծածկեք այրված մակերեսը ստերիլ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով և թույլ վիրակապեք։ Եթե այրվածքն ընդգրկում է մեծ մակերես (մարմնի 10%-ից ավելին), ապա ծածկեք այն մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ գործվածքով։ Այրվածքների դեպքում մի օգտագործեք կարագ, յուղ կամ այլ միջոցներ։ Դրանք կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։ Բացի այդ, դրանք այրված մակերեսին քսելիս, դուք կարող եք վնասել բշտերը։ Հնարավորության դեպքում տեղադրեք չոր ստերիլ անձեռոցիկ և ամրացրեք կպչուն սպեղանիների կամ թույլ վիրակապի միջոցով։

Մի՛ բացեք և մի՛ վնասեք բշտերը, հակառակ դեպքում կտրուկ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը։ Այրվածքը մշակելու ժամանակ մի՛ շնչեք այրվածքի վրա և մի' դիպեք նրան։ Թեթև, մակերեսային և ոչ տարածուն այրվածքները, որոնք չեն պահանջում բժշկական միջամտություն, մշակվում են վերքերի նման։ Լվացեք այրված մակերեսը հոսող ջրի տակ և այն պահեք մաքուր: Այս դեպքերում կարելի է օգտագործել հատուկ հակաայրվածքային քսուքներ։ Ուշադիր եղեք և հետևեք վարակի ներթափանցման հետևանքով զարգացող նշաններին։

·         Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
Ցավը և ջրազրկումը, խորը թափանցող կամ նույնիսկ տարածուն մակերեսային այրվածքների դեպքում, կարող են հանգեցնել շոկի զարգացման։

Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ՝ քաղցր թեյ, սուրճ կամ հիմնային հանքային ջրեր (Ջերմուկ, Արզնի)։ Պառկեցրեք տուժածին՝ հնարավորության դեպքում բարձրացնելով այրված մասը սրտի մակարդակից վեր։ Եթե տուժածի շնչառությունը դժվարացած է, ապա օգնեք նրան ընդունել կիսանստած դիրք։ Օգնեք պահպանել մարմնի ջերմությունը՝ ծածկելով նրան սավանով կամ որևէ թեթև ծածկոցով։
Եթե տուժածին հնարավոր չէ արագ տեղափոխել հիվանդանոց, ապա պատրաստեք հետևյալ լուծույթը՝ 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր (4-5 բաժակ) ջրում: Ժամը մեկ տվեք տուժածին առնվազն երկու բաժակ այդ լուծույթից։ Չի թույլատրվում տալ տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր։

·         Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։

ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

·         Եթե այրվածքի հետևանքով դժվարացած է տուժածի շնչառությունը։
·         Եթե այրվածքը տեղակայված է գլխի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։
·         Եթե տուժածը երեխա է կամ տարեց մարդ, և վնասվել է մարմնի մակերեսի 5%-ից ավելին։
·         Եթե այրվածքը վնասել Է մարմնի մակերեսի 10% –ից ավելին։ Եթե այրվածքն առաջացել է էլեկտրական հարվածի հետևանքով։

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ

·         Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը։
·         Մի՛ օգտագործեք կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ;
·         Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը։
·         Մի դիպեք այրված մակերեսին։
·         Մի՛ շնչեք այրվածքի վրա։
·         Մի՛ սառեցրեք ջրով խորը թափանցող կամ էլեկտրական այրվածքները։
·         Մի՛ դիպեք էլեկտրահարված տուժածին հոսանքն անջատելուց առաջ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների՝

·         Տնային ջեռուցիչներն օգտագործեք նվազեցրած ռեժիմով, ջուրը շատ մի՛ տաքացրեք։
·         Մի՛ թողեք փոքր երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն վայրերում, ուր միացրած ջեռուցիչներ կան։
·         Սալօջախի վրա կաթսաների բռնակները դարձրեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել։
·         Էլեկտրական սարքավորումների լարերը ծալեք կամ փաթաթեք։
·         Քայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշական պիտակներ։ Քիմիական նյութերը պահեք երեխաներից հեռու։
·         Զգույշ վարվեք կրակի հետ։ Մի թողեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների և կրակի այլ աղբյուրների հետ։ Մի՛ ծխեք անկողնում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այրվածքով տուժածին առաջին օգնություն ցուցաբերելիս՝ առաջին հերթին ապահովեք սեփական անվտանգությունը և կատարեք հետևյալ հիմնական գործողությունները.

·         Դադարեցրե՛ք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը։
·         Սառեցրե՛ք այրված մակերեսը։
·         Նվազեցրե՛ք վարակի ներթափանցումը։
·         Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
·         Անհրաժեշտության դեպքում ահազանգե՛ք շտապ օգնություն։
·         Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները և ցուցաբերե՛ք համապատասխան աոաջին օգնություն։





Առաջին օգնություն Ոսկրամկանային համակարգի 

վնասվածքներ

Հազարավոր մարդիկ, անկախ տարիքից, կենցաղային պայմաններում, աշխատանքի, մարզվելու կամ խաղի ժամանակ վնասում են մկանները, հոդերը, ոսկրերը։ Այս վնասվածքները հիմնականում անփութության և անզգույշ շարժումների հետևանք են։

Թեև ոսկրամկանային վնասվածքները ցավոտ են, դրանք հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ հաշմանդամության ու մահվան պատճառ դառնալ։

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են՝

·         կոտրվածքը,
·         կապանների ձգումը և պատռվածքը,
·         հոդախախտը,
·         մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը։

Հնարավոր է, որ տուժածը միաժամանակ ունենա ոսկրամկանային համակարգի տարբեր տեսակի վնասվածքներ, օրինակ՝ կապանների ձգում և հոդախախտ։

Ոսկրամկանային վնասվածքները կարելի է դասակարգել՝ ելնելով նաև վնասվածքի տեղակայումից (վերջույթների վնասվածքներ, գլխի, ողնաշարի վնասվածքներ և այլն)։

ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ

Կոտրվածքը ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումն է; Կոտրվածքները կարող են առաջանալ ոսկրի դիմադրությունը գերազանցող ուժի ազդեցության տակ։ Ուժեղ հարվածը, անհաջող ընկնելը, ոլորումները և մկանային ուժեղ կծկումները կարող են կոտրվածքի պատճառ հանդիսանալ։ Կոտրվածքները լինում են բաց և փակ։ Բաց կոտրվածքները մաշկի ամբողջականության խախտումով ուղեկցվող կոտրվածքներն են (նկ.16.1ա)։ Կոտրված ոսկրերի ծայրերը կարող են ներսից վնասել մաշկը և առաջացնել վերք, կամ որևէ առարկա կարող է արտաքինից պատռել փափուկ հյուսվածքները և կոտրել ոսկորը։ Փակ կոտրվածքների դեպքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում (նկ.16.1բ)։








Բաց կոտրվածքներն ավելի վտանգավոր են, քանի որ այդ դեպքում մեծ է վարակի և արյունահոսության հավանականությունը։ Կոտրվածքները կարող են ուղեկցվել մոտակա արյունատար անոթների, նյարդերի կամ ներքին օրգանների վնասվածքներով։ Կոտրվածքը հազվադեպ է կյանքին անմիջական վտանգ սպառնում, սակայն որոշ խոշոր ոսկրերի (օրինակ՝ ազդրոսկրի) կոտրվածքներ կարող են ուղեկցվել ուժեղ արտաքին կամ ներքին արյունահոսությամբ (նկ.16.2) և հանգեցնել շոկի։



Կապանների ձգումը և պատռվածքը նրանց վնասումն է անհամապատասխան մեծության կամ ուղղվածության ուժի ազդեցության հետևանքով։ Կապանների թեթև ձգման ժամանակ ցավը կարող է բավական արագ անցնել։ Այդ պատճառով մարդիկ սովորաբար թերագնահատում և անուշադրության են մատնում նման վնասվածքները։ Սակայն մեկ-երկու անգամ վնասվելուց հետո կապանները կորցնում են իրենց ամրությունը, ինչը մեծացնում է նրանց կրկին վնասվելու հավանականությունը։ Ծնկային, սրունքթաթային, դաստակային և միջֆալանգային հոդերում, մյուս հոդերի համեմատ, նման վնասվածքներ ավելի հաճախ են հանդիպում։ Հաճախ կապանների վնասվածքների հետևանքով տուժածը երկար ժամանակով դառնում է անաշխատունակ, երբեմն նույնիսկ պահանջվում է վիրաբուժական միջամտություն։

ՀՈԴԱԽԱԽՏ

Հոդերն ունեն շարժումների սահմանափակ ծավալ, որը պայմանավորված է ներհոդային կապանների առկայությամբ։ Երբ ինչ-որ պատճառով հոդում կատարվող շարժումը գերազանցում է տվյալ հոդի նորմալ շարժունությանը, կարող է առաջանալ հոդախախտ։ Հոդախախտը հոդը կազմող ոսկրերի կայուն տեղաշարժն է միմյանց նկատմամբ (նկ.16.3)։ Հոդախախտը սովորաբար տեղի է ունենում մեծ ուժի ազդեցության տակ և միշտ ուղեկցվում է կապանների ձգումով։




Որոշ հոդեր (օրինակ՝ ուսահոդը կամ մատների միջֆալանգային հոդերը) թույլ կապանային համակարգ ունեն և, ավելի անպաշտպան լինելով, հաճախ են վնասվում։

 Հարկադիր ուժը, որը կարող է հոդախախտի պատճառ հանդիսանալ, կարող է նաև առաջացնել կոտրված և վնասել մոտակա նյարդերն ու արյունատար անոթները։ Հոդախախտը սովորաբար հեշտ է ճանաչվում, քանի որ այն ուղեկցվում է հոդի ձևի զգալի փոփոխություններով։ Հոդախախտի հետևանքով վնասված տեղում առաջանում է անսովոր այտուց, չափից դուրս ցցված կամ փոս ընկած մասեր, վերջույթի երկարության և շարժունակության փոփոխություններ։

ՄԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՋԼԵՐԻ ՁԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՌՎԱԾՔԸ

Մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը վնասվածք է, որն առաջանում է մկանների չափից դուրս պրկումից, կտրուկ, ուժեղ կծկումից կամ արտաքին ուժի ազդեցության հետևանքով։ Ավելի հաճախ պատռվում է հենց մկանային հյուսվածքը կամ նրա՝ ջլի վերածվելու հատվածը։ Այս վնասվածքների պատճառ կարող են լինել մեծ ուժի ազդեցությունը, հանկարծակի անհաջող շարժումը: Ավելի հաճախ վնասվում են մեջքի, պարանոցի, ազդրի և սրունքի մկանները։ Ինչպես կապանները, այնպես էլ մկաններն ու ջլերը կրկին վնասվելու հակում ունեն։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոլոր ոսկրամկանային վնասվածքներն ունեն մի շարք ընդհանուր նշաններ.

·         Ցավ։ Ցավը վնասված հյուսվածքների ճնշման և նյարդային վերջավորությունների գրգռման հետևանք է։ Ցավը կարող է ուժեղանալ վնասված հատվածը շարժելիս կամ շոշափելիս։

·         Այտուց։ Ոսկրամկանային համակարգի վնասվածքներին ուղեկցող այտուցը հիմնականում վնասված անոթներից արյունահոսության հետևանք է։ Այն կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար։ Հնարավոր են դեպքեր, երբ այտուցն աննշան է։

·         Վնասված մասի մաշկի գույնի փոփոխություն։ Արյունահոսության հետևանքով մաշկի, վնասվածքը շրջապատող հյուսվածքների գույնը կարող է փոփոխվել։ Սկզբնական շրջանում մաշկը կարմրում է։ Որոշ ժամանակ անց, հյուսվածքների մեջ լցված արյան քանակը մեծանում է, և մաշկի գույնը դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, առաջանում է կապտուկ։

·         Վնասված մասի ձևի փոփոխություն։ Վնասված մասի ձևի փոփոխությունը ոսկրամկանային վնասվածքի կարևոր նշաններից մեկն է։ Դուք կարող եք տեսնել անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ։ Համեմատելով վնասված մասը մարմնի հակառակ կողմի չվնասված մասի հետ՝ դուք կկարողանաք հայտնաբերել ձևափոխությունը։

·         Վնասված մասի գործունեության խանգարում։ Տուժածի վնասված մասի գործունեության խանգարումը նույնպես ոսկրամկանային վնասվածքների կարևոր նշան է հանդիսանում։ Տուժածը կարող է ասել ձեզ, որ ընդհանրապես չի կարող շարժել իր վերջույթը կամ շարժումներն ուղեկցվում են խիստ ցավով։ Երբեմն վնասված մասի մկանները կծկվում են՝ փորձելով սահմանափակել այդ մասի շարժումները։

Վերը նկարագրված ընդհանուր նշաններից բացի, ստորև թվարկածների առկայությունը խոսում է հնարավոր կոտրվածքի մասին՝

·         վերքից դուրս ցցված ոսկրեր,
·         վնասված վերջույթում արյան շրջանառության խանգարում և զգայունության կորուստ,
·         շոշափելիս լսվում է ոսկրի բեկորների՝ միմյանց հպվելու խրթխրթոցը։ Տուժածը կարող է ասել ձեզ, որ վնասվածքի առաջացման պահին զգացել կամ լսել է ոսկրի կոտրվելու ձայնը։

Նշանների նմանության պատճառով երբեմն դժվար է լինում հավաստի ասել, թե տվյալ դեպքում ոսկրամկանային որ վնասվածքի հետ դուք գործ ունեք։ Կան դեպքեր, երբ վնասվածքի տեսակը հավաստի որոշվում է հիվանդանոցում՝ ռենտգեն հետազոտությունից հետո։ Երկրորդային զննման ընթացքում ուշադիր եղեք՝ արդյոք մարմնի այդ մասը նորմալ ձև ունի։ Փորձեք պատկերացնել, թե ինչպես է առաջացել վնասվածքը, ստուգեք ցավոտ շրջանների առկայությունը։ Փորձեք հայտնաբերել այն ամենը, ինչը կարող է հուշել ոսկրամկանային վնասվածքի առկայության մասին։ Երբեմն դրանում օգնում են տուժածի զգացողությունները կամ նրա պատմածը վնասվածքի առաջացման պատճառների մասին։

Ցանկացած դեպքում, երբ դժվար է որոշել ոսկրամկանային վնասվածքի տեսակը, պետք է այն լուրջ համարել և ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոսկրամկանային վնասվածքները հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, նույնիսկ հաշմանդամության և մահվան պատճառ դառնալ։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

·         Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։ Ոսկրամկանային վնասվածքների դեպքում, արյունահոսությունը դադարեցնելիս, վերքի վրա անմիջական ճնշում մի՛ գործադրեք։ Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, ճնշում գործադրեք համապատասխան սեղմման կետին։ Վնասվածքն անշարժացնելիս, կարող եք ժամանակավոր լարան դնել (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ")։ Վերքի մեջ մանրէների ներթափանցումը նվազեցնելու համար վերքը զգուշությամբ ծածկեք ստերիլ անձեռոցիկով։

·         Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Տուժածը վնասված վերջույթը հաճախ պահում է իր համար ամենահարմար դիրքում։ Խուսափեք ցանկացած շարժումից, որը նրան ցավ կամ անհարմարություն է պատճառում։

·         Անշարժացրեք վնասված մասը։ Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը, կանխում հյուսվածքների (հարակից արյունատար անոթներ, նյարդեր, մաշկ և այլն) հետագա վնասումը։ Մկանների, ջլերի, կապանների ձգման և պատռվածքների դեպքում, եթե համոզված եք, որ չկան կոտրվածքներ (տուժածը կարողանում է շարժել վնասված մասը), վնասված մասը անշարժացրեք՝ կապելով առաձգական վիրակապով։ Վիրակապը դնելուց հետո, վնասված մասից ներքև, պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը։ Անշարժացման սկզբունքները և տարբեր վնասվածքների դեպքում անշարժացման ձևերը ներկայացված են այս գլխի հետագա բաժիններում։

·         Սառեցրեք վնասված մասը։ Վնասված մասի սառեցումը նպաստում է արյունահոսության, այտուցի և ցավի նվազեցմանը։ Սառը թրջոցներ կամ սառցապարկ անհրաժեշտ է տեղադրել ոսկրամկանային բոլոր վնասվածքների ժամանակ, բացառությամբ բաց կոտրվածքի։ Տեղադրվող սառը թրջոցները անհրաժեշտ է պարբերաբար փոխել կամ զգուշորեն սառը ջուր լցնել տեղադրված թրջոցի վրա։ Եթե օգտագործում եք սառույց կամ սառցապարկ, մաշկի վնասվածքներից խուսափելու համար այն փաթաթեք որևէ խոնավ գործվածքով։ Կոտրվածքի դեպքում սառույցը տեղադրեք վնասվածքի շուրջը, տուժածին լրացուցիչ ցավ և վնասվածքներ չպատճառելու համար։ Սառույցը դրեք յուրաքանչյուր ժամը մեկ՝ 15 րոպեով՝ 24-48 ժամվա ընթացքում։ Պարբերաբար ստուգեք մաշկի զգայունությունը, ջերմաստիճանը և գույնը։

·         Բարձրացրեք վնասված մասը։ Վնասված մասի բարձրացումը նպաստում է արյունահոսության և այտուցի նվազեցմանը։ Եթե հնարավոր է, բարձրացրեք վերջույթը սրտի մակարդակից վեր։ Կոտրվածքների և հոդախախտերի դեպքում վնասված մասը կարելի է բարձրացնել միայն անշարժացումից հետո։

·         Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր  
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

·         Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնության։

ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ`

·         վնասվածքի պատճառով տուժածի շնչառությունը դժվարացած է,
·         վնասված մասի գործունեությունը խանգարված է,
·         առկա են բազմաթիվ ոսկրամկանային վնասվածքներ։

Գլխի, պարանոցի, ողնաշարի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի վնասվածքներն ավելի հազվադեպ են պատահում, սակայն ավելի լուրջ են։ Այդ վնասվածքներն ունեն նաև բնորոշ նշաններ և պահանջում են յուրահատուկ առաջին օգնություն։

ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ

Եթե կասկածում եք, որ տուժածը ոսկրամկանային համակարգի լուրջ վնասվածք ունի, անշարժացրեք վնասված մասը նախքան այլ օգնություն ցուցաբերելը, այսինքն՝ սառեցնելն ու վերջույթին բարձր դիրք տալը։ Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը և կանխում վնասվածքի հնարավոր բարդացումը։

Անշարժացումը բեկակալների կամ այլ միջոցների օգնությամբ վնասված մասի շարժումների սահմանափակումն է։ Անշարժացման ժամանակ հաշվի առեք հետևյալ հիմնական սկզբունքները՝

·         Անշարժացրեք առանց տուժածին լրացուցիչ ցավ և անհարմարություն պատճառելու։
·         Անշարժացրեք վնասված մասից վերև և ներքև ընկած հոդերը։
·         Անշարժացրեք առանց, վնասված մասը շարժելու կամ դիրքը փոխելու։
·         Անշարժացումից առաջ և հետո վնասվածքից ներքև ստուգեք արյան շրջանառությունը։
·          
ԲԵԿԱԿԱԼՆԵՐ

Բեկակալներն այն սարքերն ու միջոցներն են, որոնք կարող են օգտագործվել մարմնի վնասված մասերն անշարժացնելու նպատակով։ Բեկակալները կարող են լինել կոշտ և փափուկ։ Որպես կոշտ բեկակալ կարող եք օգտագործել փայտյա, մետաղյա, ստվարաթղթե, պլաստմասսայից կամ այլ նյութերից պատրաստված առարկաներ, որոնք իրենց չափերով և ձևով համապատասխանում են անշարժացվող մասին։ Որպես փափուկ բեկակալ կարող եք օգտագործել բարձեր, ոլորած ծածկոց, վիրակապեր (փաթույթային և եռանկյունաձև) և այլ փափուկ նյութեր։

Որոշ դեպքերում որպես բեկակալ կարող եք օգտագործել մարմնի չվնասված մասերը (անատոմիական անշարժացում)։ Օրինակ՝ վերին վերջույթը կարելի է անշարժացնել` կրծքավանդակին կապելով կամ, վնասված ոտքը անշարժացնել՝ առողջ ոտքին կապելով։ Կան նաև պատրաստի բեկակալներ, որոնք կարող են լինել պնևմատիկ, ճկվող և այլն (նկ.16.4)։





Բեկակալների տեղադրում

Վնասված վերջույթը բեկակալների օգնությամբ անշարժացնելիս՝ անհրաժեշտության դեպքում ներկաների կամ տուժածի օգնությամբ կատարեք հետևյալ գործողությունները՛

·         Անհրաժեշտության դեպքում մի փոքր բարձրացրեք վնասված վերջույթը։ Բռնեք վնասված վերջույթը վնասվածքից վերև և ներքև գտնվող մասերից։
·         Վնասված մասից ներքև ստուգեք արյան շրջանառությունը, մաշկի զգայունությունը և ջերմաստիճանը:
·         Տեղադրեք բեկակալը։ Եթե կիրառում եք կոշտ բեկակալ, մաշկի և բեկակալի միջև որեէ փափուկ ներդիր դրեք, որպեսզի բեկակալն ընդունի վնասված մասի ձևը և մաշկին լրացուցիչ վնասվածքներ չպատճառի։
·         Ամրացրեք բեկակալը փաթույթային կամ եռանկյունաձև վիրակապի, փողկապի կամ ձեռքի տակ եղած որևէ հարմար միջոցի օգնությամբ։ Երբեք չի կարելի բեկակալն ամրացնող կապերը դնել վնասված մասի վրա։
·         Բեկակալն ամրացնելուց հետո, վերստուգեք վնասված մասից ներքև արյան շրջանառությունը։ Եթե այն խանգարված է (մաշկը սառն է, գունատ և անզգայացած, անոթազարկը չի շոշափվում կամ տուժածն ինքն է ասում, որ կապերը շատ ձիգ են), մի փոքր թուլացրեք բեկակալն ամրացնող կապերը։

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։


ԱՄՓՈՓՈՒՄ

·         Ոսկրամկանային վնասվածքների տեսակներն են՝ կոտրվածքը, հոդախախտը, մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը, կապանների ձգումը և պատռվածքները։
·         Երբեմն դժվար է լինում կողմնորոշվել, թե տուժածի մոտ ոսկրամկանային ո՞ր վնասվածքն է առկա։ Նման դեպքերում տուժածին ցուցաբերվող առաջին օգնությունը նույնն է, ինչ որ լուրջ վնասվածքների դեպքում։
·         Վերջույթների վնասվածքները կարող են մարդուն երկար ժամանակով դարձնել անաշխատունակ։ Վերջույթների վնասվածքների վտանգավորությունը պայմանավորված է ուղեկցվող արյունահոսությամբ և հնարավոր շոկի զարգացմամբ։

Ոսկրամկանային վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս՝

·         Խուսափեք շարժումներից, որոնք տուժածին ցավ և անհարմարություն են պատճառում:
·         Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
·         Հանգստացրեք տուժածին և օգնեք նրան հարմար դիրք ընդունել։
·         Անշարժացրեք մարմնի վնասված վերջույթը։
·         Քայլեր ձեռնարկեք ցավը և շոկի զարգացումը նվազեցնելու, հյուսվածքների լրացուցիչ վնասումը կանխելու համար։
·         Սառեցրեք վնասված մասը։
·         Հնարավորության դեպքում բարձրացրեք վնասված վերջույթը։
·         Տուժածին տեղափոխելիս նախ համոզվեք, որ վնասված մասն ապահով անշարժացված է։
·         Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
·         Վերահսկեք տուժածի վիճակը և գրանցեք տվյալները։



                         Առաջին օգնություն օձի կծած

Օրերի տաքացմանը զուգընթաց մեծանում է բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց թիվը: Չպետք է մոռանալ, որ մենք մենակ չենք և գոյատևում ենք ոչ միայն մեզ, այլև կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին հարազատ ընդհանուր միջավայրում:





Եվ այս պարագայում անհրաժեշտ է հիշել, որ անտառում կամ սար բարձրանալիս կարող ենք հանդիպել մեր լեռնաշխարհին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում` և օձերի...

Հայաստանում վտանգավոր են համարվում անդրկովկասյան գյուրզան և հայկական իժը: Ոչ թունավոր օձի կծելու ժամանակ կծած տեղում առաջանում են բազմաթիվ մուգ բծեր, իսկ թունավոր օձի կծածի դեպքում մնում են երկու թունավոր ատամների մուգ կապույտ գույնի հետքեր: Կծած տեղում սովորաբար տեղային փոփոխությունները նկատելի են դառնում 15-20 րոպե հետո:

Առաջին անհետաձգելի օգնությունը կայանում է նրանում, որ անհապաղ և ինտենսիվ պետք է վերքից թույնը բերանով արտածծել` հաճախակի թքելով, կամ օգտագործել հատուկ արտածծիչ սարք` մատներով նախապես լայնացնելով վերքի բացվածքը: Այս գործողությունը պետք է շարունակել 10-15 րոպե: Երբ դա կատարվում է կծելուց անմիջապես հետո, հնարավոր է լինում թույնի համարյա 30-50%-ը դուրս հանել օրգանիզմից: Դա կարող է անել ինչպես ինքը` տուժածը, այնպես էլ մեկ ուրիշը: 
Հիշեք, որ դա անվնաս է, քանի որ օձի թույնն ընկնելով բերանի խոռոչ և ստամոքս` թունավորում չի առաջացնում: Չափազանց կարևոր է վնասված հատվածը անշարժ վիճակում պահելը, քանի որ շարժումներից արագանում է թույնի անցումն արյան մեջ: Ահա թե ինչու տուժածը չպետք է ժամանակ կորցնի, փորձելով բռնել կամ սպանել իրեն կծած օձին կամ անհանգիստ շարժումներ կատարել:


Հակացուցված են ավելորդ միջամտությունները` այրում, կտրվածքների կատարում, ձգում, կծած հատվածի քաշքշում, ամրակապում, ալկոհոլի օգտագործում և այլն: Ալկոհոլային խմիչքների ընդունումը դժվարացնում է թույնի դուրս բերելը օրգանիզմից: Անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, որը երիկամներին հնարավորություն կտա մաքրելու արյունը և պահպանելու օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը: Հիվանդը պետք է մնա անշարժ վիճակում, ընդունի հանգստացնող դեղամիջոցներ և շտապ տեղափոխվի հիվանդանոց:





           Առաջին օգնություն ուշագնացության դեպքում  

 Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք , իսկ անհետաձգելի բուժօգնություն ստացողների 3%-ը ուշագնացության պատճառով դիմողներն են:




Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության հանկարծակի և կարճատև կորուստն է, որն առաջանում է բացառապես ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած) և արագ վերականգնվում հորիզոնական դիրքում: Այն գլխավորապես պայմանավորված է ուղեղի անոթների սուր սպազմի պատճառով գլխուղեղի կարճատև սուր թթվածնաքաղցով, սրտի աշխատանքի կարճատև կանգի կամ սրտի արտամղման ծավալի կտրուկ նվազմամբ: Ցանկացած իրավիճակ, որն ուղեկցվում է գիտակցության երկարատև բացակայությամբ, պայմանավորված է գլխուղեղի գործունեության առավել խոր ախտահարումով (կոմա), որը պահանջում է մասնագիտացված բժշկական օգնություն:

Մարդն ուշագնաց կարող է լինել սուր ցավի, վախի, տոթ և չօդափոխվող տարածքում երկարատև գտնվելու, սթրեսի, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, երկար ժամանակ քաղցած մնալու, արյունահոսության կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում և այլն: Այն կարող է լինել ինչպես քրոնիկական հիվանդություններով, այնպես էլ բացարձակ առողջ մարդկանց և նույնիսկ մարզված անձանց մոտ: Ուշագնացության դեպքերն առավելապես հաճախակի են սրտի ռիթմի տարաբնույթ խանգարումներով մարդկանց շրջանում:

Առաջին օգնությունը, որոշ դեպքերում նաև ինքնօգնությունը, կարևորվում է այն պարզ պատճառով, որ ուշագնաց մարդու մոտ ոչ միշտ կարող են լինել բուժաշխատողներ: Արագ կազմակերպված և ճիշտ օգնությունը թույլ է տալիս կանխել ուշագնացության հետ կապված հնարավոր բարդությունները, իսկ որոշ դեպքերում` կանխել մահվան ելքով իրավիճակները:



Առօրյայում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ցանկանալով օգնել, սակայն չունենալով նման իրավիճակներում ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ոչ միայն ձգձգում են համարժեք օգնությունը, այլև ուշագնացին որոշակի վնասվածքներ են պատճառում: Նախաբժշկական առաջին օգնության այբուբենը պետք է հասու լինի յուրաքանչյուրին: 

ևատ դեպքերում ուշագնացությունը փաստում են շրջապատի մարդիկ, իսկ նրանց բացակայության դեպքում գիտակցության վերականգնումից հետո անձը չի կարողանում հիշել` ուշաթափվել է, թե ոչ: Ուշագնացությունը, որպես կանոն, վերականգնվում է առանց որևէ կողմնակի օգնության` վայրկյաններից մինչև մի քանի րոպեի ընթացքում:

Ի՞նչ նախանշաններ են բնորոշ  ուշագնացությանը

Ուշագնացությունը հաճախ սկսվում է գլխապտույտով, նողկանքի, օդի անբավարարության, կրծքի շրջանում ճնշման զգացումով, մարմնի թուլությամբ, առատ քրտնարտադրությամբ, գունատությամբ, ականջներում խշշոցի և աչքերի առջև ՙկայծերի՚ առաջացմամբ կամ գիտակցության մթագնումով: Այս վիճակում հայտնված մարդիկ սովորաբար կարողանում են պատասխանել հարցերին և նկարագրել ինքնազգացողությունը: Նրանց երակազարկի հաճախականությունը նվազում կամ ավելանում է, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ բացակայում: Բբերը նեղանում են, ապա` լայնանում, իսկ լույսի նկատմամբ ռեակցիան` թուլանում:

Նման ախտանիշների դեպքում ուշագնացությունը հնարավոր է կանխել, եթե անհապաղ ձեռնարկվեն հետևյալ միջոցները:

·         Ապահովել թարմ օդի մուտքը և արձակել սեղմող հագուստը (օձիք, փողկապ, գոտի և այլն):
·         Ուշագնացին պառկեցնել հարթ տեղում և ոտքերը բարձրացնել, իսկ եթե պառկեցնելու հնարավորություն չկա, ապա նստեցնել և հնարավորինս թեքելով մարմինն առաջ` գլուխն իջեցնել դեպի ծնկները:
·         Թեթև շարժումներով մերսել քունքային շրջանները և վերին շրթունքափոսը:
·         Շնչելու համար տալ անուշադրի սպիրտ (հնարավորության դեպքում):

Ի՞նչ անել ուշագնացության դեպքում

Ուշագնացության դեպքում գիտակցությունը բացակայում է, և մարդը չի արձագանքում իրեն ուղղված խոսքին կամ ցավային գրգռիչին: Ուշագնացին առաջին օգնությունը պետք է ցույց տա շրջապատում գտնվողներից այն անձը, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ունակ է հսկելու իրավիճակը: Հակառակ դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, օգնողները խառնաշփոթի և շտապողական վիճակում խանգարում են միմյանց և կատարում հակացուցված գործողություններ: Ուշագնացության դեպքում անուշադրի սպիրտի օգտագործման վերաբերյալ տարբեր մասնագետներ տարբեր և հակասական կարծիք են հայտնում: Մեր խորին համոզմամբ, եթե այն ձեռքի տակ չկա, ապա պետք չէ ավելորդ ժամանակ վատնել դրա որոնման համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անուշադրի սպիրտի անզգույշ օգտագործումը կարող է առաջացնել աչքերի, կոպերի և բերանի լորձաթաղանթների այրվածք, ինչպես նաև փսխման ռեֆլեքս և փսխած զանգվածով շնչուղիների խցանում:

Անհրաժեշտ է հիշել`

·         Ուշագնաց մարդուն չի կարելի բերել ուղղահայաց դիրքի (նման դեպքում ուղեղի թթվածնաքաղցն ավելի է խորանում):
·         Չի կարելի ապտակներ կամ այտերին հարվածներ հասցնելով կամ դեմքին ջուր լցնելով փորձել վերականգնել գիտակցությունը: Պետք է հիշել, որ եթե գիտակցության կորստի պատճառը հասարակ ուշագնացությունն է, ապա վերը նշված միջոցների օգնությամբ գիտակցությունն արագորեն կվերականգնվի: Չի բացառվում, որ կոմայի պատճառը լինի ուղեղի առավել խորը ախտահարումը, երբ ուժ գործադրելու միջոցով գիտակցության վերականգնումը հակացուցված է:
·         Չի կարելի ուշագնացին դեղամիջոցներ տալ: Անգիտակից մարդու կլլման ակտը չի գործում և հնարավոր է, որ դեղահաբն ընկնելով շնչուղիներ, առաջացնի շնչահեղձություն և շնչառական սուր անբավարարություն:
·         Չի կարելի փորձել գիտակցությունը վերականգնել անուշադրի սպիրտի բազմակի օգտագործմամբ, եթե միանվագ կիրառումը ցանկալի արդյունք չի տալիս: Խորհուրդ չի տրվում շնչելու համար տալ սուր հոտով այլ դեղամիջոցներ: 
·         Արգելվում է, ինչպես ընդունված է ասել կենցաղում, «կուլ գնացած» լեզվի դուրս բերման համար կենցաղային տարբեր մետաղյա առարկաների և գործիքների օգտագործումը, ինչպես նաև մատների օգնությամբ լեզուն դուրս հանելու գործողությունը (մատների օգնությամբ բերանի խոռոչից դուրս է բերվում օտար մարմինը, բայց ոչ լեզուն): Նման դեպքում ոչ միայն դժվարանում է ազատ շնչառությունը, այլև կարող են առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ կամ ատամների կոտրվածքներ, օգնություն ցուցաբերողի մատների լուրջ վնասվածքներ, ինչպես նաև վարակական հիվանդություններ փոխանցվել: Ընդամենը պետք է հիշել, որ լեզվի արտանկման վտանգը կանխելու համար պետք է ուշագնացին պառկեցնել կողքի:
·         Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն` անկախ գիտակցության կորստի առաջացման պատճառներից, տևողությունից և գիտակցության վերականգնումից հետո ինքնազգացողության վիճակից: Ուշագնացությունից հետո ինքնազգացողության լավացումը կարող է լինել խաբուսիկ կամ ժամանակավոր: Այդ նկատի ունենալով, չպետք է հետաձգել մասնագիտական որոշ հետազոտություններ` ուշագնացության պատճառը պարզելու համար: 

Ավելորդ չէ մեկ անգամ ևս շեշտել, որ գիտակցության կորուստը շատ դեպքերում կարող է լինել կոմատոզ վիճակի հետևանք` պայմանավորված շաքարային դիաբետով, թունավորումներով, որոշ դեղամիջոցների (նաև` թմրամիջոցների) չարաշահումով, գանգուղեղային վնասվածքներով կամ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներով: Ուշագնացության ցանկացած դեպք անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել` առկա հիվանդությունները և դրանցով պայմանավորված բարդությունները բացառելու նպատակով:







                       Առաջին  օգնություն թունավորում


 Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

·         սրտխառնոց, փսխում,
·         լուծ,
·         ընդհանուր թուլություն,
·         գլխացավ, գլխապտույտ,
·         որովայնային ցավեր,
·         մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

·         Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
·         Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր (հավելված 3)։
·         Ահազանգեք շտապ օգնություն։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

·         տուժածն անգիտակից վիճակում է,
·         տուժածը հղի կին է,
·         տուժածը սրտային հիվանդ է,
·         տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։


                                     ԲՈՏՈՒԼԻԶՄ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.
·         թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
·         տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
·         խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
·         կլման դժվարացում,
·         շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
·         որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ՆՇԱՆՆԵՐԸ

·         հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
·         փսխում,
·         երկարատև լուծ,
·         ոտքերի մկանների ջղաձգություններ,
·         ընդհանուր թուլություն,
·         ջերմաստիճանի անկում,
·         արյունազեղումներ,
·         գրգռվածություն,
·         զառանցանք,
·         անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

·         Ահազանգեք շտապ օգնություն։
·         Առաջացրեք արհեստական փսխում վերը նկարագրվածը։
·         Ձեռնարկեք լուծի և փսխման հետևանքով առաջացած ջրազրկումը կանխարգելող քայլեր։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սննդային թունավորումները կանխելու համար՝
·         Պահպանեք խոհանոցի կարգուկանոնը, մաքրությունը և հիգիենան։
·         Մի՛ օգտագործեք փքված կափարիչով պահածոներ և ցանկացած կասկածելի տեսք, հոտ կամ համ ունեցող սննդամթերք։
·         Պահպանեք կերակրի պատրաստման և պահպանման կանոնները։
·         Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներ։
·         Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խա­նութներից և սննդի կետերից։
·         Խուսափեք անծանոթ սնկեր օգտագործելուց։








                           Առաջին բուժօգնությունը Շոկ


Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։

Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։ Երբ արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները կամ այնքան կարճատև է, որ մարմինը պարզապես չի հասցնում իրականացնել կարգավորումը, զարգանում է շոկ։ Շոկը զգալիորեն բարդացնում է վնասվածքի կամ հիվանդության ընթացքը։

Շոկի զարգացման հիմքում ընկած է հյուսվածքների արյունամատակարարման նվազեցումը, որը պայմանավորված է արյան ճնշման կտրուկ անկումով։ Շոկի դեպքում արյան ճնշման անկման հիմնական պատճառներն են արյան ծավալի նվազումը (նկ.10.1ա), փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը (նկ.10.1բ) կամ սրտի մղիչ հնարավորության կտրուկ անկումը (նկ,10. 1գ)։





Արյան ծավալի նվազեցման կարող են բերել՝

·         ներքին կամ արտաքին արյունահոսությունը (վնասվածքներ, հիվանդություններ),
·         ջրազրկումը (լուծ, փսխում, այրվածքներ, առատ քրտնարտադրություն)։

Փոքր տրամագծի անոթների տարածուն լայնացումը տեղի է ունենում ուժեղ ցավի (վնասվածքներ, այրվածքներ), նյարդային համակարգի վնասվածքների, սուր ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների ժամանակ։

Սրտի մղիչ գործունեության կտրուկ անկման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը սրտամկանի ինֆարկտն է։

ՇՈԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ

Շոկի ազդեցությունը մարմնի վրա կարելի է պարզաբանել ուժեղ արյունահոսության օրինակով։

·         Արյունահոսության հետևանքով շրջանառող արյան ծավալը կտրուկ նվազում է։ Որպես արդյունք նվազում է բոլոր օրգանների արյունամատակարարումը, և առաջանում է բջիջների թթվածնային քաղց։
·         Սիրտն, արագ աշխատելով, փորձում է ապահովել հյուսվածքների արյունամատակարարումը։ Ավելի շատ արյուն է մղվում նաև դեպի վնասված հատվածը, ինչը բերում է արյունահոսության ուժեղացման։ Արյան ծավալի նվազեցման հետևանքով անոթազարկը դառնում է թույլ և դժվար շոշափվող (թելանման)։
·         Թթվածնային քաղցը բերում է շնչառության հաճախացման;
·         Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար կատարվում է արյան շրջանաոության կենտրոնացում։ Վերջույթների և մաշկի անոթները սեղմվում են, ինչի հետևանքով մաշկը գունատվում է և սառում։ Լարված իրավիճակում մեծանում է քրտնարտադրությունը, և մաշկը խոնավանում է։
·         Ներքին օրգանների անբավարար արյունամատակարարման հետևանքով կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում, ինչը բերում է արյան ծավալի հետագա նվազեցման։
·         Վերջույթների հյուսվածքները մնում են առանց թթվածնի, և նրանց բջիջները սկսում են մահանալ։ Ուղեղը մարմնի այս մասերի և կենսական կարևոր օրգանների միջև արյան հոսքը հավասարակշռելու ազդանշան է ուղարկում։
·         Կենսական կարևոր օրգանները կրկին չեն ստանում թթվածնով հարուստ արյան անհրաժեշտ քանակ։ Սիրտն, ավելի արագ աշխատելով, փորձում է վերականգնել բավարար արյունամատակարարումը, ինչը բերում է արյան կորստի հետագա մեծացման։ Արդյունքում տուժածի վիճակը գնալով ծանրանում է։
·         Առանց թթվածնի կենսական կարևոր օրգանները դադարում են նորմալ գործել: Ուղեղի գործունեության խանգարման հետևանքով տուժածը սկզբում դառնում է անհանգիստ, հետո՝ քնկոտ և ի վերջո կորցնում է գիտակցությունը։ Սրտի աշխատանքը սկզբում դառնում է անկանոն, ապա՝ դադարում։

Այսպիսով, շոկը կարելի է պատկերացնել որպես արատավոր շրջան: Շոկի զարգանալուց հետո դրության բարելավմանն ուղղված մարմնի յուրաքանչյուր քայլը գործնականում բերում է վիճակի էլ ավելի վատացման։ Շատ կարևոր է վաղ «հատել» այդ շրջանը։ Հիշե՛ք, միշտ ավելի հեշտ է կանխել շոկը, քան արդեն զարգացած շոկային իրավիճակում ակնկալել արդյունավետ օգնություն։ Դրա համար ցանկացած վիճակ, որը հուշում է շոկի հնարավոր զարգացման մասին, պիտի զգոն պահի առաջին օգնություն ցուցաբերողին՝ ստիպելով քայլեր ձեռնարկել այդ ծանր բարդությունից խուսափելու համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

Պետք է իմանալ ու կարողանալ ճանաչել շոկի նշանները՝ շոկային իրավիճակները ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Շոկի զարգացման սկզբնական շրջանում տուժածի վարքագիծը կարող է լինել վիճակին անհամապատասխան։ Նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը, անհանգիստ է և գրգռված։ Այս շրջանն ավելի բուռն է դրսևորվում և երկար տևում, երբ շոկի պատճառը ուժեղ ցավն է (այրվածքների, վնասվածքների դեպքում) կամ նրան նախորդում է զգացմունքային լարված վիճակ։ Աստիճանաբար գրգռվածությունն ու անհանգստությունը փոխվում են արգելակման, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝

·         արագացած և թույլ (թելանման) անոթազարկ,
·         գունատ, սառը, խոնավ մաշկ,
·         հաճախացած շնչառություն,
·         ծարավի ուժեղ զգացում,
·         սրտխառնոց և փսխում,
·         գիտակցության խանգարում:

Տուժածի վիճակի վատթարացման հետ միասին այս նշաններն ավելի ցայտուն են արտահայտվում։ Գիտակցության խանգարումներն անմիջապես չեն զարգանում, քանի որ առկա է արյան շրջանառության կենտրոնացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

·         Դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։ Օրինակ՝ դադարեցրեք արյունահոսությունը, նվազեցրեք ցավը, ցուցաբերեք վնասվածքին համապատասխան առաջին օգնություն։
·         Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Պաշտպանեք տուժածին գերտաքացումից և գերսառեցումից։
·         Հանգստացրեք, քաջալերեք տուժածին։ Վախը նպաստում է շոկի հետագա զարգացմանը: Ապահովեք տուժածի հանգիստը։ Խնդրեք ներկաներին տուժածի մոտ բարձր չխոսել։
·         Դեպի կենսական կարևոր օրգաններ արյան հոսքը մեծացնելու նպատակով պառկեցրեք տուժածին, ձեռքերը դրեք կրծքավանդակին և բարձրացրեք նրա ոտքերը։ Դա կարելի է անել՝ տուժածի ոտքերի տակ որևէ առարկա կամ ծալված ծածկոց տեղադրելով (նկ. 10.2): Կան հատուկ իրավիճակներ, երբ տուժածին այս դիրքի բերելն արգելվում է: Այդ վիճակները և ցուցաբերվող առաջին օգնությունը։
·         Տվեք տուժածին քաղցր հեղուկներ։ Հեղուկ տալն արգելվում է, եթե տուժածն անգիտակից վիճակում է, ենթադրում եք, որ նա ունի որովայնի վնասվածքներ կամ շտապ վիրաբուժական միջամտության կարիք։
·         Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Շոկի դեպքում չի կարելի սահմանափակվել միայն առաջին օգնության ցուցաբերմամբ։ Տուժածի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է մասնագիտական բժշկական օգնություն։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։



ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

 ՆՇԱՆՆԵՐԸ

·         գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝ կորուստ,
·         ջերմության զգացում,
·         մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
·         գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան վախ,
·         ցավ և ճնշում կրծքավանդակում,
·         դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
·         թելանման անոթազարկ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Վնասվածքի կամ հանկարծահաս հիվանդությունների դեպքում ժամանակին կանխեք շոկի զարգացումը:

Յուրաքանչյուր զգացմունքային սթրեսի կամ ֆիզիկական վնասվածքի ենթարկված տուժածի մոտ փնտրեք շոկային իրավիճակին բնորոշ նշաններ, հատկապես արյան կորստի կամ սրտի աշխատանքի խանգարման դեպքում։ Վախը կամ ցավը նույնպես կարող են շոկի պատճառ հանդիսանալ և ավելի ծանրացնել վիճակը։

Առաջին հերթին դադարեցրեք կամ հնարավորինս նվազեցրեք շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը։

Հիշե՛ք, որ շոկի ժամանակ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և ահազանգել շտապ օգնություն։


                          Առաջին օգնություն արնահոսություն


Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այն:
Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։
Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչել արյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

·         Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասված անոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։

·         Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսային են տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային,
ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։

·         Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպող արյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում;

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։ Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։
Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում է կանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկանների արյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկների վերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։

ՆՇԱՆՆԵՐԸ

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

·         տագնապ, անհանգստություն,
·         գլխապտույտ, թուլություն,
·         տեսողության մթագնում,
·         հաճախացած, թույլ անոթազարկ,
·         հաճախացած շնչառություն,
·         սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
·         ծարավի ուժեղ զգացում,
·         սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։ Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, և շատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

·         Դադարեցրեք արյունահոսությունը։
·         Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
·         Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։

Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումը սահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքով կամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայից հեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։

Վերջույթի բարձրացումԲարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա, ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։






Ճնշող վիրակապի տեղադրումԱնձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա
ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։

Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։








Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույն ծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակ ծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։



Սեղմման կետերում ճնշման գործադրումԱրյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվող ոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյան շրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։




Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նման դեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն, վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։ Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդդեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնող զարկերակի սեղմմանը։

·         Լարանտեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարեն կարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։
·         Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։
·         Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։
·         Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։
·         Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։
·         Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։
·         Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։
·         Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեք աստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթե արյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։







ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ

Արյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝

·         Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքում խնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։
·         Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։
·         Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։

ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ


Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամ երակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին ա

րյունահոսություն հաճախ առաջանում է կոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները (փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե'ս "ՇՈԿ")։ Ներքին արյունահոսությունն ավելի վտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում է նրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում է ուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;


ՆՇԱՆՆԵՐԸ

Ներքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքին արյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
·         ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,
·         արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝
·         Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
·         Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։
·         Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
·         Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։
·         Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑ

Քթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝
·         հարվածը,
·         վերին շնչուղիների վարակը,
·         արյան բարձր ճնշումը,
·         մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,
·         ուժեղ հազը,
·         քիթը փորփրելը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

1.      Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։
2.      Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։
3.      Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։
4.      Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։
5.      Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։
6.      Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։

ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

·         արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,
·         արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։

ԱՄՓՈՓՈՒՄ

Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
·         Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
·         Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։






               Արյան շրջանառության խանգարումներ  



Արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը:





Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:

Շատերին է հայտնի, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից մաքրելուն:

Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել: Որպես կանոն, գազարի հյութը բուժելու նպատակով խորհուրդ է տրվում առաջին եւ երկրորդ կարգի երակների լայնացում ունեցողներին: Նման դեպքերում պետք է խմել օրական 200մլ գազարի հյութ` ուտելուց 30 րոպե առաջ: Բազուկի հյութը լավացնում է արյան բաղադրությունը:

Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց է համարվում: Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ:

Երակների լայնացման դեպքում արդյունավետ միջոց է գազարի եւ շպինատի հյութերի խառնուրդը:

Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը` ոչ միայն սննդի տեսքով: 1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկները լցնել 1 բաժակ եռջրի մեջ եւ թրմել 20 րոպե: Այնուհետեւ քամել, խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ ընդունել` 2 ճաշի գդալից, օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ: Նման հիվանդությունների դեպքում պետք է հետեւել սննդակարգին` սահմանափակել շաքարի, կենդանական յուղերի եւ ճարպերի եւ նման այլ մթերքների օգտագործումը: Խնձորը, ծովաբողկը, սխտորը, ծովակաղամբը, մասուրի հյութը անոթները մաքրում են աթերոսկլերոտիկ վահանակներից:





Թրոմբոֆլեբիտի դեպքում 1 ճաշի գդալ ալոէի աղացած տերեւը խառնել 1 ճաշի գդալ հալած մեղրի հետ, ստացված խառնուրդը հավասար շերտով դնել թանզիֆի վրա եւ ցավող հատվածի վրա պահել 10 րոպե: Այս պրոցեդուրան 10 օր շարունակ կրկնել` օրը 1 անգամ հաճախականությամբ: Նման հիվանդներին շատ օգտակար է լողը, հեծանվասպորտը եւ զբոսանքը:

Ինչպե՞ս պայքարել քրտնարտադրության դեմ

Առավոտյան մաշկի առատ քրտնող հատվածները պետք է լվանալ օճառով, ապա սրբել կերակրի սոդայի լուծույթով: Կարելի է նաեւ մարմնի շատ քրտնող հատվածները մի քանի օր շարունակ լվանալ կանթեղախոտի լուծույթով: Հոտի բացակայությունը երաշխավորվում է ամբողջ օրվա ընթացքում: Իսկ եթե այս միջոցները չեն օգնում, անպայման անհրաժեշտ է դիմել բժիշկ նյարդաբանի, քանի որ դա կարող է կապված լինել նյարդային համակարգի լարվածության հետ:

Դիմակ` աչքերի համար

Աչքերի տակ գոյացած պարկերի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մաղադանոսի թեւերը մանր կտրատել եւ դնել կոպերի վրա` վրայից ծածկելով թանզիֆով: Կարելի է նաեւ 1 թեյի գդալ եղեսպակի վրա լցնել կես բաժակ եռջուր, թրմել 10 րոպե, քամել եւ բաժանել 2 մասի` տաք եւ սառը, եւ հաջորդականությամբ թրջոցներ դնել` 10 րոպե քնից առաջ: Ընդհանրապես պետք է նաեւ հիշել, որ այտուցների ժամանակ խորհուրդ չի տրվում միզամուղ հեղուկներ խմել:








         Փակ  վնասվածքներ առաջին բուժօգնություն


Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են պատահում փափուկ հյուսվածքների տարբեր տեսակի վնասվածքներ։ Փափուկ հյուսվածքների վնասվածքներ առավել հաճախ ստանում են փոքր տարիքի երեխաները։ Չափահասները նույնպես կարող են ստանալ փափուկ հյուսվածքների վնասվածքներ աշխատանքի ժամանակ, սպորտով զբաղվելիս և այլն։ Բարեբախտաբար, այս վնասվածքները մեծամասամբ փոքր են լինում և առանձնահատուկ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաև լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։

Փափուկ հյուսվածքները կազմված են մաշկից, ենթամաշկային բջջանքից, մկաններից ու ջլերից։ Դրանք բոլորը պաշտպանում են խորանիստ հյուսվածքները։

Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ և բաց։ Վերջիններս սովորաբար անվանվում են վերքեր։

ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Փակ վնասվածքը փափուկ հյուսվածքների վնասումն է՝ առանց մաշկի ամբողջականության խախտման; Ամենահասարակ փակ վնասվածքը արյունազեղումն է, որի ժամանակ ոչ ուժեղ հարվածի հետևանքով մաշկի տակ վնասվում են մազանոթները։ Կուտակված արյան պատճառով հարվածի տեղում փոխվում է մաշկի գույնը, առաջանում է այտուց և կապտուկ։ Անմիջապես հարվածից հետո վնասվածքի տեղը կարմրում և այտուցվում է։ Որոշ ժամանակ անց մաշկն այդ տեղում դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, այտուցը մեծանում է։ Մի քանի օր անց մաշկի գույնը դառնում է կապտականաչավուն, ապա՝ դեղին։ Այտուցը գնալով նվազում է։ Շատ ուժեղ հարվածի դեպքում կարող են վնասվել ավելի խորանիստ հյուսվածքները, խոշոր անոթները՝ հյուսվածքների միջև առաջացնելով արյան կուտակում՝ հեմատոմա։ Դա ներքին արյունահոսության ձևերից։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
·         Դադարեցրեք արյունահոսությունը և նվազեցրեք այտուցն ու ցավը։ Դրա համար՝
·         Բարձրացրեք վնասված մասը։
·         Սահմանափակեք վնասված մասի շարժումները։
·         Սառեցրեք վնասված մասը։ Վնասվածքը ստանալու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում սառեցրեք վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Մաշկի և սառցապարկի միջև միշտ դրեք որևէ սրբիչ կամ գործվածքի կտոր;
·         Ահազանգեք շտապ օգնություն կամ անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե տուժածն ուժեղ ցավ է զգում, չի կարողանում շարժել վնասված մասը կամ երբ ենթադրում եք, որ վնասվածք առաջացնող պատճառը բավական լուրջ է։

Մի խաբվեք փակ վնասվածքների արտաքին տեսքով՝ դրանք որպես հասարակ կապտուկ ընդունելով, քանի որ հնարավոր է ներքին օրգանների կամ խորանիստ խոշոր արյունատար անոթների վնասում։

ՎԵՐՔԵՐ

Վերքը փափուկ հյուսվածքների վնասվածք է, որն ուղեկցվում է մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Անկախ վնասվածքի ծանրությունից, մաշկի ցանկացած բաց վնասվածք մուտքի դուռ է հանդիսանում ախտածին մանրէների ներթափանցման համար, քանի որ թե՛ մաշկի, թե՛ շրջակա բոլոր առարկաների վրա և օդում միշտ առկա են բազմաթիվ մանրէներ։ Այս ճանապարհով ներթափանցող վարակների ծանր ձևերից են փայտացումը և կատաղությունը (տե'ս "ՓԱՅՏԱՑՈՒՄ", "ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ")։ Փայտացման հարուցչի ներթափանցման վտանգը հատկապես մեծ է հողով աղտոտված, խորը և ջնջխված վերքերի դեպքում, իսկ կատաղությունը փոխանցվում է հիվանդ կենդանու կծելուց։ Նման վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է այդ հիվանդությունների դեմ պատվաստում ստանալ։

Արյունատար անոթների և նյարդերի վնասման հետևանքով վերքերն արյունահոսում են և ցավոտ են։ Արյունահոսության ուժգնությունը կախված է վնասված անոթների տեսակից ու չափերից։ Վերքից դուրս հոսող արյունը որոշ չափով օգնում է հեռացնել ախտածին մանրէները։ Երբեմն արտաքին արյունահոսությունը կարող է լինել աննշան, սակայն դա չի բացառում ուժեղ ներքին արյունահոսության հնարավորությունը։ Ցավի ուժգնությունը ևս միշտ չի արտացոլում վնասվածքի ծանրությունը։ Վերքերն ավելի ցավոտ են, եթե տեղակայված են հարուստ նյարդավորում ունեցող շրջաններում, օրինակ՝ դեմքի և պարանոցի, ձեռքի ափի կամ սեռական օրգանների շրջանում։

Ըստ վնասվածքի բնույթի, տարբերում են հետևյալ վերքերը՝ քերծվածք, ծակած, կտրած, պատռած, պոկած և ջնջխված վերքեր։

Քերծվածքը մաշկի և լորձաթաղանթների մակերեսային վնասվածքն է։ Մաշկի նյարդային վերջավորությունների վնասման և գրգռման պատճառով քերծվածքները հիմնականում ցավոտ են լինում։ Քերծվածքի դեպքում արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մազանոթները։ Քերծվածք առաջացնող պայմաններն այնպիսին են, որ սովորաբար վնասված մաշկի մակերեսը մեծ է, և կեղտն ու մանրէները հեշտությամբ թափանցում են վերքի մեջ։ Լայնատարած քերծվածքների դեպքում կարող է պահանջվել բժշկական միջամտություն։

Ծակած վերքերը կետային, խորը, փոքր մակերես ունեցող վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, սանդը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը։ Մաշկի առաձգականության շնորհիվ արտաքինից վերքի բացվածքը հիմնականում շատ փոքր է և կարող է համարյա անտեսանելի լինել։ Արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ։ Ծակած վերքերի դեպքում մեծ է վարակման վտանգը։ Ծակած վերքերը հաճախ թափանցում են մարմնի այս կամ այն խոռոչը։ Այս առումով մեծ է ներքին արյունահոսության, ներքին օրգանների վնասման վտանգը։

Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, մկրատը, կոտրված ապակու կտորը և այլն։ Կտրած վերքի դեպքում շրջակա հյուսվածքները վնասված չեն։ Կտրած վերքերը սովորաբար առատ արյունահոսում են և ցավոտ են։

Պատռած վերքերը անհարթ եզրերով վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից։ Պատռվածքը սովորաբար առաջանում է մարմնի այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են գտնվում, օրինակ՝ ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին և այլն։ Սրանք ևս հաճախ ուժեղ արյունահոսում են և ցավոտ են։ Սակայն, ի տարբերություն կտրած վերքի, պատռած վերքն ավելի դժվար է լավանում, և հետո կարող է կոպիտ սպի մնալ։

Պոկած վերքերը փափուկ հյուսվածքների հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումով ուղեկցվող վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից; Մասամբ պոկված հյուսվածքի կտորը լինում է մի մասով մարմնին կպած։ Այն կարող է անբնականորեն շրջված լինել։ Վերքից կախված հյուսվածքները մի՛ պոկեք։ Փորձեք դնել պոկված հյուսվածքի կտորները նախկին բնական դիրքով և, սեղմելով, վիրակապեք վերքը։ Պոկած վերքերը սովորաբար խորն են լինում և ուժեղ արյունահոսում են։

Ջնջխված վերքերը փափուկ հյուսվածքների տարածուն ճզմումով և վնասումով ուղեկցվող վերքերն են։ Ջնջխված վերքերն առաջանում են, երբ տուժածի վրա որևէ ծանր առարկա է ընկնում, օրինակ՝ շինության փլուզման կամ մեքենայի շրջվելու դեպքում։ Ջնջխված վերքերը հաճախ շատ ծանր են լինում, քանի որ փափուկ հյուսվածքների տարածուն վնասվածքները սովորաբար ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով կամ ներքին օրգանների վնասումով։ Հնարավորության դեպքում, պատահարից անմիջապես հետո, հեռացրեք ճնշող առարկան, սակայն արեք դա զգուշորեն, որպեսզի առարկան կրկին չընկնի տուժածի վրա։

Ըստ վերքի առաջացման պատճառների, տարբերում են նաև կծած և հրազենային վերքեր։

Կծած վերքերն առաջանում են կենդանիների և մարդու կծելուց։ Այս վերքերն աղտոտված են թքով և շատ վտանգավոր են վարակման տեսակետից:

Հրազենային վերքերը հրազենային գնդակից և բեկորներից առաջացած վերքերն են։ Դրանք կարող են լինել միջանցիկ (ունեն մուտքի և ելքի անցքեր) կամ կույր (ունեն միայն մուտքի անցք)։ Այս վնասվածքները հաճախ ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով և ներքին օրգանների տարածուն վնասմամբ։ Հատուկ ուշադրություն դարձրեք հրազենային վերքի ելքի անցքին, քանի որ այն շատ ավելի մեծ և վտանգավոր է լինում, քան մուտքինը։ Ականի պայթյունից առաջացած բեկորային վերքերը լինում են բազմաթիվ, արտաքին տեսքն անկանոն է։ Հրազենային վերքերի դեպքում մեծ է ուժեղ արտաքին և ներքին արյունահոսության վտանգը։

ՎԱՐԱԿԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Նույնիսկ փոքր վերքերի մշակման ժամանակ միշտ անհրաժեշտ է կատարել քայլեր՝ վարակի ներթափանցումը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև մանրէները կարող են մարդու մարմին ներթափանցել նույնիսկ ամենափոքր վերքով։ Առաջին օգնություն ցուցաբերելիս դուք պետք է պաշտպանեք վարակումից թե՛ տուժածին, թե՛ ձեզ։ Վերքը մշակելիս կատարեք հետևյալ գործողությունները,

·         Լվացեք ձեռքերն օճառով և ջրով` վերքը մշակելուց առաջ և հետո։
·         Խուսափեք վերքին անմիջական դիպչելուց։
·         Աշխատեք օգտվել ստերիլ ձեռնոցներից։ Ձեռնոցները հագնելուց հետո հետևեք, որ դրանք չկեղտոտվեն, ձեռք մի՛ տվեք այլ առարկաների։ Օգտագործված ձեռնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել: Օգտագործած ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած և շրջեք հակառակ երեսով, գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ։
·         Աշխատեք օգտագործել միայն ստերիլ վիրակապական միջոցներ։

ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակն արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման նվազեցումն է:

Տուժածին օգնություն ցուցաբերելիս նախ պարզեք վերքի վտանգավորության աստիճանը։ Քիչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2,5 սմ-ից ոչ մեծ չափեր ունեցող և հեշտ դադարեցվող կամ աննշան արյունահոսությամբ ուղեկցվող վերքերը։ Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր և պահանջում են բժշկական միջամտություն։

ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԵՐՔԵՐ

Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ առաջնորդվեք հետևյալ սկզբունքներով.
·         Լվացեք վերքն օճառով և մաքուր ջրով, քանի որ օճառը, հատկապես նրա որոշ տեսակները, ախտածին մանրէների վերացման բավական արդյունավետ միջոց է։
·         Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ նյութեր և քսուքներ։ Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը (յոդ, օղի, օծանելիք և այլն) անմիջապես վերքի վրա քսելուց, այլ մշակեք դրանցով միայն վերքի շրջակա մաշկը։
·         Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ ստերիլ վիրակապով։


ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԵՐՔԵՐ

Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ առաջնորդվեք ստորև թվարկվող ընդհանուր սկզբունքներով.
·         Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ։
·         Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը։
·         Ահազանգեք շտապ օգնություն կամ տուժածին տեղափոխեք բուժհիմնարկ։
·         Ձեռք մի՛ տվեք արդեն տեղադրված վիրակապին, քանի որ վիրակապի տեղաշարժումից արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղանալ:
·         Մի՛ փորձեք ինքնուրույն մաքրել վերքը։
·         Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
·         Յուրաքանչյուր դեպքում, կախված վերքի տեսակից ու տեղակայումից, թվարկված ընդհանուր սկզբունքներից բացիկարող է պահանջվել յուրահատուկ մոտեցում:


ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ ՎԵՐՔԻ ՄԵՋ

Լինում են դեպքեր, երբ վերքն առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքներ, մնում է վերքի մեջ։ Վերքի մեջ գտնվող առարկան անվանում են օտար մարմին (նկ. 11.1)։ Այս վնասվածքի դեպքում արտաքին արյունահոսությունը կարող է լինել աննշան, սակայն, ինչպես ցանկացած այլ ծակած վերքի դեպքում, մեծ է ներքին արյունահոսության և վարակման վտանգը։ Օտար մարմինը չի կարելի հանել վերքից կամ տեղաշարժել, բանի որ այն որոշ չափով խոչընդոտում է վնասված անոթներից արյան արտահոսքը։ Բացի դրանից, այն վնասում է հյուսվածքները ինչպես մտնելիս, այնպես էլ դուրս գալիս։ Այս դրույթին չեն ենթարկվում այն դեպքերը, երբ վերքի մեջ ներթափանցում են մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ։ Այս դեպքերում հեռացրեք օտար մարմինները վերքի միջից, ապա նոր՝ վիրակապեք։






















ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

·         Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
·         Վերքի եզրերը չորս կողմից սեղմեք օտար մարմնին՝ նրա վրա անմիջական ճնշում չգործադրելով։
·         Վերքի մեջ անշարժացրեք օտար մարմինը, որպեսզի կանխեք փափուկ հյուսվածքների հետագա վնասումը։ Եթե օտար մարմնի ծայրը բարձր չի, զգուշորեն ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով և շուրջը դրեք օղակաձև վիրակապ։ Եթե օտար մարմնի ծայրը բարձր է, վիրակապելիս նրա ծայրը չպետք է ծածկվի։ Տեղադրեք վերքի շուրջը ստերիլ անձեռոցիկներ, նրանց վրայից՝ օղակաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակներ (նկ. 11.2ա)։

·         Վիրակապեք փաթույթային վիրակապով այնպես, որ տեղում ամրացնեք անշարժացնող օղակաձև կամ փաթույթային վիրակապերը՝ չշարժելով օտար մարմինը (նկ. 11.2բ)։
·         Ահազանգեք շտապ օգնություն։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։








ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ ՎԵՐՔԵՐ

Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավականին ուժեղ լինել և պոկել մարմնի որևէ մասը, օրինակ՝ մատը։ Նման վերքերն անվանվում են անդամահատված վերքեր։ Անդամահատումը մարմնի որևէ մասի (մատ, ձեռք, ոտք) անջատումն է։ Թվում է, թե այս վերքերի դեպքում արյունահոսությունը պետք է շատ ուժեղ լինի։ Սակայն հաճախ վնասված հատվածում արյունատար անոթներն արագ կծկվում են՝ նվազեցնելով արյան արտահոսքը:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգնություն ցուցաբերելիս, առաջին հերթին հոգացեք տուժածի մասին։
·         Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը։ Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։ Արյունահոսության դադարեցումից հետո, անմիջապես անդրադարձեք անդամահատված մասին, քանի որ, ճիշտ խնամքի դեպքում, հնարավոր է, որ հիվանդանոցում վերականգնեն վնասված մասի ամբողջականությունը։
·         Գտեք անդամահատված մասը, փաթաթեք ստերիլ անձեռոցիկով և դրեք պլաստիկ տոպրակի մեջ։ Տոպրակի մեջ օդ ներփչեք և փակեք այն։ Տեղադրեք այդ տոպրակը սառույցի կտորներով ու ջրով լցված մեկ այլ պարկի կամ որևէ ամանի մեջ (նկ. 11.3), քանի որ ցածր ջերմաստիճանում դանդաղում է հյուսվածքների մահացումը։ Բացառեք անդամահատված մասի շփումը սառույցի և ջրի հետ։ Թղթի վրա նշեք տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը և ամրացրեք այն տոպրակին։
·         Ահազանգեք շտապ օգնություն և հավաստիացեք, որ մարմնի անդամահատված մասը տուժածի հետ տարվում է հիվանդանոց։
·         Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։










ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՃԶՄՄԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Փափուկ հյուսվածքների վնասվածքների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում հյուսվածքների երկարատև ճզմումը։ Նման դեպքերում տուժածի մոտ զարգանում է երկարատև ճզմման համախտանիշ (վնասվածքային տոքսիկոզ, կրաշ սինդրոմ)։ Այսպիսի վնասվածքներ սովորաբար հանդիպում են երկրաշարժերի, փլուզումների ժամանակ, երբ տուժածի մարմնի որևէ մասը (սովորաբար վերջույթը) մեկ ժամից ավել մնում է ծանր առարկայի տակ։ Երկարատև ճզմման և տվյալ հատվածի արյունամատակարարման դադարեցման պատճառով վնասվում են մկանների բջիջները և նրանցից արտազատվում են քայքայման արգասիքներ (բջիջներում պարունակվող միոգլոբին սպիտակուցը)։ Վնասված մասի վրայից առարկան հեռացնելուց հետո քայքայման արգասիքները անցնում են արյան մեջ և տարածվում մարմնով մեկ՝ առաջացնելով երիկամների գործունեության լուրջ խանգարում, որը բերում է մարմնի ընդհանուր թունավորման։ Բացի այդ, վնասված հատվածի տարածուն այտուցի և մարմնում հեղուկների վերաբաշխման հետևանքով նվազում է շրջանառող արյան ծավալը, զարգանում է շոկ։ Երկարատև ճզմման համախտանիշի ակնհայտ նշանները ի հայտ են գալիս ճնշող առարկան հանելուց 30-40 րոպե հետո։

ՆՇԱՆՆԵՐԸ

·         մաշկի գունատություն, կապտուկներ և ճզմման հետքեր,
·         վերջույթի այտուց,
·         մաշկի վրա հեղուկով լցված բշտեր,
·         փափուկ հյուսվածքների փայտանման պնդացում,
·         վնասվածքից ցած ընկած հատվածի հյուսվածքների զգայունության կորուստ,
·         վնասված վերջույթի հոդերի շարժունակության սահմանափակում,
·         վնասված վերջույթի վրա անոթազարկի բացակայություն,
·         մեզի գույնի մգացում և քանակի զգալի նվազեցում։

ՎԱՐԱԿՎԱԾ ՎԵՐՔԵՐ

Յուրաքանչյուր վերք, բացի վիրահատական վերքերից, վարակված է, քանի որ ինչպես օդում, այնպես էլ մաշկի և շրջապատի բոլոր առարկաների վրա, կան ախտածին մանրէներ։ Վնասված մաշկը վարակի ներթափանցման համար մուտքի դուռ է հանդիսանում։ Եթե վնասվածք ստանալուց հետո մարմնի պաշտպանական ուժերը չեն կարողանում վնասազերծել մանրէները, ապա վերքը բորբոքվում է, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները։

ՆՇԱՆՆԵՐԸ

·         բաբախող ցավ վերքի շրջանում,
·         վերքի շուրջը մաշկի կարմրություն, տաքացում,
·         այտուց վերքի շրջանում,
·         վերքից թարախային արտադրություն։

Որոշ դեպքերում վարակը վերքից արյան միջոցով կարող է տարածվել մարմնով մեկ և դառնալ կյանքի համար վտանգավոր։ Այդ դեպքում ի հայտ կգան հետևյալ նշանները՝

·         տենդ,
·         մոտակա ավշային հանգույցների մեծացում և շոշափելիս` ցավոտություն,
·         ընդհանուր հիվանդագին վիճակ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հետևեք, որ վերքի շրջանը լինի մաքուր։
·         Վերքի վրա տեղադրեք աղային տաք թրջոցներ։ Դրա համար որևէ գործվածքի կտոր թրջեք տաք աղաջրով (մեկ թեյի գդալ աղ՝ կես բաժակ ջրին) և դրեք վերքի վրա։ Ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները։
·         Կիրառեք որևէ անտիբիոտիկ քսուք։
·         Տուժածի մոտ վարակի տարածման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բժշկական օգնության։

ԱՄՓՈՓՈՒՄ

Վնասվածքները լինում են փակ և բաց։ Վերջիններս սովորաբար անվանվում են վերքեր:

Փոքր վերքերի դեպքում մաքրեք վնասվածքի շրջանը, կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ քսուքներ և ծածկեք ստերիլ վիրակապական միջոցներով։

Վերքը վտանգավոր է, երբ այն խորն է, 2,5 սմ-ից մեծ է կամ ուժեղ արյունահոսում է։ Այդ դեպքում անհրաժեշտ Է դիմել բժշկական օգնության։ Վտանգավոր վերքերի դեպքում ցուցաբերվող օգնությունը հիմնականում ներառում Է արյունահոսության դադարեցումը, վարակի ներթափանցման նվազեցումը, վերքի վիրակապումը և, բժշկական օգնության դիմելը։












Առաջին օգնություն   Շնչուղիների խցանում (օտար մարմին շնչուղիներում)



Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Եթե այս կամ այն պատճառով շնչուղիները խցանված են, ապա տուժածի շնչառությունը կարող է դժվարանալ կամ դադարել։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։ Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ։
Շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։ Շնչուղիների խցանումը շնչառության խանգարման հիմնական պատճառներից մեկն է։

Սննդի ընդունման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ այն բարձրանում է, բացում շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն)։ Շնչուղիները կարող են խցանվել նաև ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը (նկ.7.1)։



Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Երեխան հեշտությամբ կարող է կուլ տալ փոքր առարկաներ, օրինակ՝ կոճակներ, ուլունքներ, խաղալիքի մասեր և այլն։ Երեխաների մոտ խցանում կարող է առաջանալ նաև ուտելիս, քանի որ նրանց մոտ ծամելու, կուլ տալու ունակությունները դեռևս լրիվ ձևավորված չեն։ Օտար մարմիններով շնչուղիների խցանման հիմնական պատճառներն են՝

·         Ուտելիքի չծամված կամ մեծ պատառ կուլ տալը։
·         Ուտելիս կամ ուտելուց առաջ ալկոհոլի չարաշահումը, ինչը բթացնում է ուշադրությունը և հեշտությամբ կարող է խցանման պատճառ դառնալ։
·         Խոսելով, ծիծաղելով կամ շտապելով ուտելը։
·         Երեխաներին ստիպողաբար կամ լացի ժամանակ կերակրելը։
·         Քայլելով, վազելով կամ խաղալով ուտելը։

Շնչուղիները կարող են խցանվել նաև մարմնի հյուսվածքներով (լեզու, այտուցված հյուսվածքներ)։ Սեփական հյուսվածքներով խցանում կարող է առաջանալ պարանոցի, կոկորդի վնասվածքների կամ ալերգիկ ռեակցիաների ժամանակ առաջացող հյուսվածքների այտուցի պատճառով։ Անգիտակից վիճակում շնչուղիների խցանման ամենահաճախ հանդիպող պատճառը լեզուն է։ Շնչուղիների խցանումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։

ՄԱՍՆԱԿԻ ԽՑԱՆՈՒՄ

Մասնակի խցանման դեպքում որոշ քանակի օդ անցնում է թոքեր, ինչը հնարավորություն է տալիս մարդուն հազալով փորձել դուրս բերել խցանող առարկան։ Տուժածը նույնիսկ կարող է խոսել։ Նեղացած շնչուղիներով օդի անցման ժամանակ լսվում են խզզոցներ, խռխռոց, սուլոց։ Տուժածը սովորաբար ձեռքերով բռնում է կոկորդը։ Եթե տուժածը հազում է, մի՛ խանգարեք։ Հնարավոր է, որ հազալու միջոցով օտար մարմինը դուրս գա շնչուղիներից։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

·         Մնացեք տուժածի հետ։
·         Քաջալերեք նրան, որ շարունակի հազալ։
·         Եթե տուժածի վիճակը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

ԼՐԻՎ ԽՑԱՆՈՒՄ

Շնչուղիների լրիվ խցանման դեպքում տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ։ Նա կարող է անբնական ձայներ հանել։ Այս նշանները ահազանգում են այն մասին, որ օդը չի անցնում տուժածի թոքեր։ Անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն և որևէ մեկին ուղարկեք ահազանգելու շտապ օգնություն։

ՆՇԱՆՆԵՐԸ

·         խոսելու, հազալու անկարողություն,
·         կոկորդից բռնած դիրք,
·         կարմրած դեմք, փքված պարանոցային երակներ,
·         անհանգստություն, ոչ նպատակաուղղված շարժումներ,
·         մաշկի կապտություն,
·         գիտակցության կորուստ։




Առաջին օգնությունը․

Չափահաս տուժած և մեկ տարեկանից բարձր տարիքի երեխա

Շնչուղիների լրիվ խցանումով չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից բարձր երեխային օգնություն ցուցաբերելիս, կախված տուժածի վիճակից, անհրաժեշտ է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝

·         որովայնի հրումներ,       
·         կրծքավանդակի սեղմումներ,
·         մատներով մաքրում,                  
·         ներփչումներ։

Այս երկու տարիքային խմբերին ցուցաբերվող առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են, այն բացառությամբ, որ եթե տուժածը երեխա է, ապա և՛ որովայնի հրումները, և՛ կրծքավանդակի սեղմումները կատարվում են ավելի փոքր ուժով։


ՈՐՈՎԱՅՆԻ ՀՐՈՒՄՆԵՐ
Տուժածի շնչուղիների խցանման դեպքում պետք է հնարավորիս արագ վերականգնել շնչուղիների անցանելիությունը։ Շնչուղիների բացման ձևերից մեկը որովայնի հրումներն են (Հեմլիչի մեթոդ)։ Որովայնի վրա կտրուկ ճնշման գործադրումը բերում է թոքերում և շնչուղիներում ճնշման կտրուկ բարձրացման։ Որպես արդյունք, օդը ուժով դուրս է մղվում թոքերից՝ իր հետ դուրս մղելով օտար մարմինը։ Այս երևույթը նման է գազի ճնշման տակ շամպայնի շշից խցանի դուրս թռչելուն։

Որովայնի հրումներ գիտակից տուժածինԵ՛վ մեծահասակներին, և՛ երեխաներին որովայնային հրումներ կատարելու համար կանգնեք տուժածի ետևում և ձեր ձեռքերով գրկեք նրա իրանը, ընդ որում տուժածը կարող է լինել նստած կամ կանգնած։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք տուժածի որովայնին, պորտի ու կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում (նկ. 7.2ա)։ Մյուս ձեռքով բռնեք այդ բռունցքը և մեծ ուժով կատարեք դեպի վեր և ներս ուղղված կտրուկ, արագ հրումներ (նկ. 7.2բ)։





Յուրաքանչյուր հրում նպաստում է խցանման պատճառ հանդիսացած օտար մարմնի դուրս մղմանը։ Հրումները շարունակեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։


Որովայնի հրումներ ինքնօգնության նպատակովԵթե դուք մենակ եք և ձեր շնչուղիները խցանվել են, ապա ինքներդ ձեր վրա որովայնի հրումներ կատարեք։ Դա հնարավոր է երկու եղանակով`

·         Դրեք ձեր մի բռունցքը որովայնի վրա՝ վերը նշված տեղում, նկարագրված ձևով։ Մյուս ձեռքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարված կատարեք ձեր բռունցքին։
·         Դուք կարող եք ճնշում գործադրել ձեր որովայնի վրա՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակին, ցանկապատին կամ լվացարանին)։ Օրինակ՝ ետևից մոտեցեք աթոռին և իրանով ընկեք աթոռի թիկնակին (նկ. 7.3)։ Մի՛ հենվեք սուր անկյուններ ու եզրեր ունեցող առարկաների վրա։

Որովայնի հրումներ անգիտակից տռւժածինՊառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա և կատարեք որովայնի հրումներ։ Դրա համար նստեք տուժածի ազդրերին՝ ծնկներով հենվելով գետնին այնպես, որ նրա ազդրերը լինեն ձեր ծնկների միջև։ Հարմար տեղավորվելով՝ մի ձեռքի ափի բլրակը դրեք տուժածի որովայնին՝ պորտի և կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում։ Մյուս ձեռքը դրեք առաջինի վրա։ Երկու ձեռքի մատներն էլ պետք է ուղղված լինեն տուժածի գլխի կողմը (նկ. 7.4)։ Կատարեք դեպիներքև և առաջ ուղղված 5 կտրուկ հրում։



ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ

Կան հատուկ դեպքեր, երբ որովայնի հրումների փոխարեն կատարվում են կրծքավանդակի սեղմումներ։ Օրինակ՝ երբ տուժածը հղի կին է, կամ դուք չեք կարողանում ձեռքերով ընդգրկել տուժածի իրանը։

Կրծքավանդակի սեղմումներ գիտակից, չափահաս տուժածինԿանգնեք տուժածի ետևում։ Տուժածի բազուկների տակից ձեռքերով օղակեք կրծքավանդակը։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք կրծոսկրի մեջտեղում։ Համոզվեք, որ ձերբռունցքը կրծքավանդակի կենտրոնում է, այլ ոչ թե կողերի կամ կրծոսկրի թրաձև ելունի վրա։ Մյուս ձեռքը դնելով աոաջինի վրա՝ կատարեք կտրուկ արագ սեղմումներ (նկ. 7.5) այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։


Կրծքավանդակի սեղմումներ անգիտակից, չափահաս տուժածինՊառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա։ Տեղավորվեք նրա կրծքավանդակի կողքին։ Ձեռքերը տեղադրեք կրծոսկրի մեջտեղում (ինչպես ՍԱՇՎ կատարելիս) և 5 անգամ կտրուկ սեղմում կատարեք։ Սեղմման խորությունր պետք է լինի 4-5 սմ։


ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ

Մատներով մաքրում կատարվում է անգիտակից տուժածի բերանի խոռոչից օտար մարմինները հեռացնելու նպատակով։ Նախ և առաջ կատարեք շնչուղիների բացում։ Դրա համար բռնեք տուժածի ստորին ծնոտը լեզվի հետ միասին և բարձրացրեք վեր, մինչն որ կզակը լինի ավելի բարձր, քան քիթը։ Եթե տուժածը մեծահասակ է, ապա մյուս ձեռքի ցուցամատը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք հեռացնել օտար մարմինը (նկ. 7.6)։ Եթե տուժածը փոքր երեխա է, ապա օտար մարմինը կարելի է հեռացնել, միայն եթե այն տեսանելի է։ Ե՛վ մեծահասակներին, և՛ փոքր երեխաներին օգնություն ցուցաբերելիս եղեք զգույշ, որ օտար մարմինը ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։ Մատներով մաքրում կատարելիս ցանկալի է օգտագործել ձեռնոցներ կամ մատին փաթաթել ստերիլ անձեռոցիկ:



ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ԾԾԿԵՐ ԵՐԵԽԱ

Ծծկեր երեխայի մոտ պետք Է ենթադրել շնչուղիների խցանում, եթե նրա շնչառությունը հանկարծակի խանգարվում Է, նա սկսում Է հազալ կամ տարօրինակ ձայներ հանել։ Շնչուղիների խցանումով ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ կլինի կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝

·         հարվածներ թիկունքին,
·         կրծքավանդակի սեղմումներ,
·         մատներով մաքրում,
·         ներփչումներ։     


ՀԱՐՎԱԾՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ


Ծծկեր երեխային երեսնիվայր պառկեցրեք ձեր նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխն ավելի ցածր լինի ոտքերից։ Գլխի ավելի ցածր դիրքը նպաստում Է շնչուղիներից օտար մարմնի դուրս գալուն։ Ձեռքի ցուցամատով և բութ մատով բռնեք նրա ծնոտը։ Ազատված ձեռքի ափով 5 անգամ հարվածեք երեխայի թիկունքին՝ թիակների միջև (նկ. 7.7)։



ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ

Երեխային կրծքավանդակի սեղմումներ կատարելու համար պառկեցրեք մեջքով ձեր նախաբազկին, այնպես, որ նրա գլուխը հայտնվի ոտքերից ավելի ցածր։ Կրծքավանդակի սեղմումների ճիշտ տեղը որոշելու համար պատկերացրեք նրա պտուկները միացնող երևակայական գիծը։ Տեղադրեք ձեր ձեռքի մատնեմատը այդ գծին՝ կրծոսկրի վրա, իսկ միջնամատի և ցուցամատի բարձիկները՝ անմիջապես մատնեմատի կողքին։ Բարձրացրեք մատնեմատը (նկ. 7.8)։ Եթե շոշափում եք թրաձև ելունը, ապա մատների բարձիկները կրծոսկրով մի փոքր ետ սահեցրեք և սեղմումները կատարեք այդ տեղում։ Երկու մատների բարձիկներով կատարեք կրծքավանդակի սեղմում 1,5-2 սմ խորությամբ (ինչպես ՍԱՇՎ դեպքում)։ Այնուհետև թույլ տվեք, որ կրծոսկրը վերադառնա իր նորմալ դիրքին։Կրկնեք սեղմումները 5 անգամ։




ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ

Եթե տուժածը ծծկեր երեխա Է՝ օտար մարմինը կարելի Է հեռացնել, միայն եթե այն տեսանելի Է։ Դրա համար ձեռքի ճկույթը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք դուրս բերել օտար մարմինը (նկ. 7.9)։ Զգույշ եղեք, որ օտար մարմինր ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։



ԱՄՓՈՓՈՒՄ

Այս գլխում դուք սովորեցիք ճանաչել և օգնություն ցուցաբերել շնչուղիների մասնակի և լրիվ խցանումների դեպքում։ Շնչուղիների լրիվ խցանման դեպքում չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից մեծ երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված տուժածի վիճակից՝

·         որովայնի հրումներ,
·         կրծքավանդակի սեղմումներ,
·         մատներով մաքրում,
·         ներփչումներ։

Շնչուղիների լրիվ խցանման դեպքում ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝

·         հարվածներ թիկունքին,
·         կրծքավանդակի սեղմումներ,
·         մատներով մաքրում,
·         ներփչումներ։





                                                 Ականջ


                                    

                                           1.   ականջ լսողական կառուցվածքը 
   




                                     2.  ականջ լսողական կառուցվածքը 







Ականջ, լսողությունը և հավասարակշռության օրգան. դրա միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։

Լսողություն նշանակություն
















Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։ (ինչպես ականջ կառուցվածք վիդեո 1,2):

Արտաքին ականջ
Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։ Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։ Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։ Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։


Միջին ականջ
Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։ Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։



Ներքին ականջ կառուցվածքը

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում։ Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում։







Սռողջագիտական Reviewed by Zhora aslanyan on April 11, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.