Top Ad unit 728 × 90

Բնական Աղետները՝ կլիմայական աղետները


Ձնահյուս:
Ձյան ինտենսիվհալոցքի կամ ուժեղանձրևների հետևանքով(գարնանն ու աշնանը)լեռնային բարձունքների թեքլանջերից ձյան մեծզանգվածակույտիգահավիժում, որն երբեմնհասնում է բնակելիհարթավայրերին և սպառնումբնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառումտնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։ Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի,Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերինհոսանքները։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյանառատ տեղումները (50 տոկոս), փետրվար-ապրիլ ամիսներիձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8 տոկոս),ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) և անձրևները(6,4 տոկոս)։ Ձնահյուսերի հետևանքով լրջորեն վնասվում ենէլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները ևայլն։





Փոշեփոթորիկ:
Փոշեփոթորիկն ուժեղքամուհետևանքով երկրի մակերևույթից փոշուկամ ավազիտեղափոխումն է։ Հերկած տարածքներումառաջացնում էկուլտուրականմշակաբույսերիարմատների մերկացում։Փոշեփոթորկի դեմպայքարի լավագույնեղանակը անտառաշերտերի ստեղծումն է և ճիշտագրոտեխնիկան։
 Մրրիկ: Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) ևտևական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ.վնասվում են կապի և էլեկտրահաղորդման գծերը, խախտվում էտրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներումառաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քանփոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայնտարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։Հայկականլեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավականտարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արևմտյանտարածքում գերակշռում են արևմտյան և հարավ-արևմտյանուղղության քամիները, իսկ հարավում՝ արևմտյան։
 Փոթորիկ: Անսովոր ուժի (արագությունը մինչև 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չիզիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։Փոթորկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբերծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր ևքանդում թեթև շինությունները, կտրում կապի ուէլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում ևարմատախիլ անում ծառերը։
 Պտտահողմ, մրրկասյուն: Օդի մրրկային շարժում ձագարի կամսյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակբարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետրվայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում էև միաժամանակ բարձրանում պարուրաձև՝ գետնից վեր քաշելովփոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որտևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, պտտահողմնանցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչև մի քանիկիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում էտորնադո (իսպաներեն): Փոթորկանք Կարճ ժամանակով քամուկտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակիփոփոխվելով։




Երաշտ: Երաշտըօդերևութաբանական ևագրոօդերևութաբանականվտանգավոր երևույթ է։Երաշտը սկսվում է տարվատաք ժամանակ՝ ամռանը, երբտևականժամանակամիջոցումանձրևներ չեն գալիս,բույսերի աճի շրջանումտեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախերաշտի նախադրյալները երևան են գալիս նախորդ տարում՝դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի ևհողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարողեն ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որևէմարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգիրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքըբարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառայինհրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների,կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալուվտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպերաշտ էր։
 Խորշակ: Խորշակը խիստ տաք և չոր, գլխավորապեսհարավարևելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդորում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։ 

Բնական Աղետները՝ կլիմայական աղետները Reviewed by Zhora aslanyan on April 22, 2018 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.