Top Ad unit 728 × 90

Աշխարհագրություն երկրորդ

                                                            Գերմանիա



1.     Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիան պետություն է Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։


2.     Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:


Գերմանիան ունի հարուստ և տեխնոլոգիապես հզոր տնտեսություն, որը, ըստ գնողունակության համարժեքի սկզբունքի, աշխարհում հինգերորդն է: Համախառն ներքին արդյունքը (այսուհետը՝ ՀՆԱ) 2007թ-ին պաշտոնական փոխարժեքով կազմել է 3,259 տրլնԱՄՆ դոլար, գնողունակության համարժեքով՝ 2,833 տրլն ԱՄՆ դոլար:


  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան աշխարհի խոշոր տերություններից է, «Մեծ ութնյակի» երկրներից մեկը:
Հնագույն ժամանակներից Գերմանիայի տարածքում ապրում էին գերմանական ցեղերը: IV դարում այստեղ բնակություն հաստատեցին ալեմաններըբավարացիները, թյուրվեգացիները, ֆրիզները և այլն: VI–VIII դարերում տարածքը նվաճեցին ֆրանկները, ինչն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ: Կարոլինգների կայսրության անկումից հետո Արևելաֆրանկական թագավորության կազմում սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որը X դարում ավարտվեց Գերմանական պետության ձևավորմամբ:
962 թ-ին Օտտոն I կայսրը նվաճեց Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան, և ձևավորվեց Հռոմեական սրբազան կայսրությունը: X–XV դարերում Գերմանիային հաջողվեց գրավել նաև սլավոնական ու մերձբալթյան ժողովուրդների հողերը: Սակայն տարբեր ժողովուրդների ազատագրական պայքարը, 1524–26 թթ-ի Գյուղացիական և 1618–48 թթ-ի Երեսնամյա պատերազմները քայքայեցին պետությունը, և այն մասնատվեց 300 պետություն-իշխանությունների: 1806 թ-ին Նապոլեոնի հովանավորությամբ Գերմանիայի արևմտյան մասում ստեղծվեց Հռենոսյան միությունը: Ռուսաստանում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը, որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան: Այնուհետև հզորացած Պրուսիային հաջողվեց վերամիավորել պետությունը, և 1871 թ-ին Վերսալում հռչակվեց Գերմանիայի կայսրությունը՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ: 1914 թ-ին Գերմանիան սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը ավարտվեց ավստրո-գերմանական ռազմական դաշինքի պարտությամբ: 1933 թ-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա՝ Ա. Հիտլերի գլխավորությամբ: 1938 թ-ին ֆաշիստական Գերմանիան գրավեց Ավստրիան, ապա` Չեխոսլովակիան, 1939 թ-ին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ-ին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարտված Գերմանիայի արևմտյան մասը գրավեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ արևելյան մասը՝ Խորհրդային Միությունը, Գերմանիան բաժանվեց 2 մասի՝ Արևմտյան կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Արևելյան կամ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության: 1990 թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ գերմանական 2 պետությունների խաղաղ վերամիավորումը: Իսկ պետությունը դաշնային է կոչվում, քանի որ բաղկացած է 16 երկրամասից, որոնցից են Բավարիան, Բադեն Վյուրտեմբերգը, Բեռլինը, Բրանդենբուրգը, Բրեմենը, Համբուրգը, Հեսսենը, Թյուրինգիան, Սաքսոնիան և այլն:
Գեղեցիկ է Գերմանիայի բնությունը: Եթե շարժվելու լինենք երկրի հյուսիսից հարավ, ապա դա մի տեսակ վերընթաց ճանապարհ կլինի՝ հարթավայրերից դեպի Արևելյան Ալպերի ձյունածածկ բարձր գագաթները: Լեռնազանգվածներն անտառապատ են ու շատ հրապուրիչ, և ամենևին էլ պատահական չէ, որ այստեղ է կենտրոնացած բնապահպանական արգելոցների մեծ մասը: Ուշագրավ է, որ, լեռների անտառապատվածության հետ կապված, Գերմանիայում լեռ և անտառ բառերը գործածվում են որպես հոմանիշներ:
Գերմանական լեռների մեծ մասն անվանվում է անտառ. օրինակ՝ Բավարական անտառ, Չեխական անտառ, Շվարցվալդ (գերմաներեն շվարց՝ սև, և վալդ՝ անտառ): Բավարական անտառը հայտարարված է ազգային պարկ: Այս հիասքանչ լեռներում ու անտառներում է անցկացնում իր հանգիստը Գերմանիայի բնակչության մեծ մասը:
Օգտակար հանածոներից հատկապես մեծ նշանակություն ունեն Ռուրի, Սաարի քարածխի ու Քյոլնի գորշ ածխի, ինչպես նաև կալիումական ու կերակրի աղի, ուրանի, բազմամետաղների պաշարները:
Չնայած տարածքի մեծությանը՝ հյուսիսային ցածրադիր ու հարավային բարձրադիր մասերի կլիմայական տարբերությունները զգալի չեն: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Հռենոսը, Էլբան, Մայնը, որոնք մեծ մասամբ նավարկելի են: Լճերից առավել խոշորը Բոդենն է:
Գերմանիան իր տնտեսական-արտադրական հզորությամբ աշխարհի երրորդ պետությունն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Արդյունաբերությունը բազմաճյուղ է՝ բարձրակարգ տեխնիկայով հագեցած
Գերմանիայի արդյունաբերության առաջատար և ամենահզոր ճյուղը մեքենաշինությունն է: Երկրի տարածքում գործում են 78 հզ. մեքենաշինական ձեռնարկություններ, թողարկում են 17 հզ. տեսակի արտադրանք (ծանր սարքավորումներ, հաստոցներ, լոկոմոտիվներ, նավեր, պոլիգրաֆիական մեքենաներ, էլեկտրատեխնիկական, ճշգրիտ օպտիկական սարքեր, ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ, ԷՀՄ-ներ, օդանավեր, աերոտիեզերական ու հրթիռային տեխնիկա և այլն): Խոշորագույն միավորումներն են՝ «Դայմլեր Բենց», «Բոշ», «Պորշե» (Շտուտգարտ), «ԲՄՎ» (BMW), «Սիմենս» (Մյունխեն) և այլն:
Զարգացած են նաև քիմիական, սև ու գունավոր մետաղաձուլության, վառելիքաէներգետիկ (ածխի հանույթով Գերմանիան աշխարհում գրավում է 5-րդ տեղը), թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը
Բոլորին հայտնի են գերմանական շոկոլադը, ծխախոտը, գարեջուրը, գինին: Արտադրվում է մոտ 4 հզ. տեսակի գարեջուր. մեծ համբավ ունի հատկապես բավարականը, հայտնի են նաև հռենոսյան գինիները:
Գյուղատնտեսության մեջ առաջնակարգը անասնապահության կաթնամսատու ուղղությունն է: Մշակում են հացահատիկային բույսեր, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, բանջարեղեն և այլն: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու այգեգործությունը
Գերմանական յուրաքանչյուր քաղաք հայտնի է որևէ առանձնահատկությամբ: Օրինակ՝ Մայսենը հռչակված է իր ավելի քան 800-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցեյս» գործարանով, որը թողարկում է բարձրորակ հեռադիտակներ, մանրադիտակներ և աստղացուցարանի հատուկ սարքեր, Դրեզդենը բարոկկոյի մարգարիտն է՝ իր պատկերասրահներով, թանգարաններով ու պալատներով, Լայպցիգը հայտնի է իր ամենամյա գարնանային համաշխարհային տոնավաճառներով, Քյոլնը հռչակված է իր եկեղեցիներով, տաճարներով, թանգարաններով, Մայնի Ֆրանկֆուրտը արվեստների քաղաք է, հայտնի` ամենամյա գրքի միջազգային տոնավաճառով, Մայնցը հայտնի է ոչ միայն Եվրոպայի ամենախոշոր ԷՀՄ-ների գործարանով, այլև Գուտենբերգի թանգարանով (այստեղ տպագրական շարվածքի գյուտարար Յոհան Գուտենբերգը հիմնել է աշխարհում առաջին տպարանը), Նյուրնբերգում 1946 թ-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների դատավարությունը: Այստեղ է անցկացվում խաղալիքների միջազգային տոնավաճառը, որն իր տեսակի մեջ եզակի է:
Գերմանիան շատ անվանի մարդկանց հայրենիքն է. ֆիզիկոսներ Գ. Օհմ, Հ. Հերց, Ա. Էյնշտեյն, քիմիկոս Յու. Գլաուբեր (նրա անունով է կոչվում գլաուբերյան աղը) և այլք: Գերմանիան մեծ ներդրում ունի աշխարհագրական և քարտեզագրական գիտելիքների բնագավառում. Մ. Բեհայմը 1492 թ-ին ստեղծել է աշխարհում առաջին գլոբուսը, համաշխարհային ճանաչում են ստացել Ա. Հումբոլդրի ճանապարհորդությունները: Գերմանական դասական փիլիսոփայությունն սկսվում է Ի. Կանտով, շարունակվում Գ. Հեգելով, ավարտվում Լ. Ֆոյերբախով: Գերմանիան հարուստ գրական ժառանգություն ունի. այն տվել է Վ. Գյոթե, Ֆ. Շիլլեր, Հ. Հայնե, Է. Ռեմարկ: Ազգային երաժշտական մշակույթի ձևավորման գործում բացառիկ մեծ դեր են խաղացել Յո. Բախի, Գ. Հենդելի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Ռ. Վագների ստեղծագործությունները
Սկսած XIX դարի սկզբից` գերմանական գիտնականները հետաքրքրվել են հայերով ու Հայաստանով: Ուշագրավ է, որ միջնադարյան հայ բժիշկ և բնագետ Մխիթար Հերացուն առաջինն աշխարհին ներկայացրել է գերմանացի բժիշկ Էռնստ Զայդելը, իսկ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի նշանավոր երկրաբան Հերման Աբիխը: Գերմանական գիտնականներ Հյուբշմանը, Լեման-Հաուպտը, Մարկվարտը և ուրիշներ մեծ ծառայություն են մատուցել հայագիտությանը, իսկ Յոզեֆ Ստրժիգովսկին «աշխարհի աչքերը բացեց» հայ ճարտարապետության առանձնահատկության  վրա:





4.     Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:









                                                                  Իտալիա




1.     Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:


Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:
Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:


2.     Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:


Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:
Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1922 թ-ին (ավելի շուտ, քան Գերմանիայում), իշխանության գլուխ անցան ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Հիտլերյան Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ՝ Իտալիան մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, իսկ 1941թ-ին իտալական զորքերը գերմանական բանակի հետ ներխուժեցին Խորհրդային Միություն:
 1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից:
Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն
Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ
Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ:
Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ:
Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհինԱմենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա) առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում
Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն:
Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Պիզայի կենտրոնի մեծ հրապարակում, որին տեղացիներն անվանակոչել են «Հրաշքների հրապարակ», գտնվում է իտալական ճարտարապետության գլուխգործոց Տաճարների համալիրը՝ Մկրտարանը, Կաթողիկեն և Կամպանիլան՝ «ընկնող» աշտարակը:
Պիզայի «ընկնող» աշտարակը կառուցվել է քարից ու մարմարից, բարձրությունը 58 մ է, կշռում է 15 հզ. տ: Բնահողը ծանրության տակ նստվածք է տվել, և, շինարարությունը դեռևս չավարտված, այն սկսել է թեքվել: Այսօր շեղումն արդեն կազմում է 5 մ 22 սմ: Պիզայի աշտարակի հիմնադրումից անցել է ավելի քան 8 դար, իսկ այն շարունակում է «ընկնել»՝ զարմանք պատճառելով հազարավոր զբոսաշրջիկների:
Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը:
Նեապոլի ծոցի ափին տարածված է գեղատեսիլ Նեապոլը, որտեղ օրնիբուն ելումուտ են անում աշխարհի տարբեր երկրների դրոշներով առևտրական նավեր: Օդն այստեղ գրեթե միշտ թափանցիկ է, և քաղաքի ցանկացած կետից երևում է  ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Վեզուվ գործող հրաբուխը: 79 թ-ին Վեզուվի ժայթքումից կործանվել են Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիան
Նշանավոր են նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը (այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը), Ջենովան (ամենախոշոր նավահանգիստը), Միլանը (աշխարհին հայտնի է իր հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնով): Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Այդ առումով Իտալիան անցյալի նյութական և ազգային հոգևոր մշակույթի բացառիկ թանգարան է: Այստեղ են հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգիները (Վենետիկ, Սալեռնո, XIV դար): Իտալիան ակնոցի (XIII դար), վերմիշելի, մակարոնի հայրենիքն է: Աշխարհում առաջին անգամ գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել Բոլոնիայի համալսարանը (1130 թ-ին): Բոլորին են ծանոթ Մարկո Պոլոյի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ավոգադրոյի անունները: Իտալիայում էր, որ ծաղկեց Վերածնունդը: Այս և հետագա ժամանակաշրջաններում ապրել ու ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը, Պետրարկան, Ռոսսինին, Պագանինին, Վերդին, որոնց անմահ ստեղծագործությունները հանրահայտ են ամբողջ աշխարհում:





3.     Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:









                                                        Ռուսաստան





1.     Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում


Բնական պայմաներն և ռեսուրսները։՝
Բնական ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա: Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա նշանակում է, որ ներկայումս օգտագործման ենթակա բնության տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք այդպիսիք դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան:
Այդ երևույթը հատկապես ինտենսիվ է զարգացել վերջին հարյուրամյակների ընթացքում: Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90:
Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը: Հատկապես արագ է աճում հանքատեսակների և Համաշխարհային օվկիանոսի ձկնային ռեսուրսների օգտագործումը:
Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:
Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:
Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները: Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:

Բնական պայմաններ։ Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: Շատ են այն դեպքերը, որբ բնության տարրը կամ հատկանիշը չմասնակցելով արտադրության պորցեսին` մեծապես ազդում է, կամ կարող է ազդել հասարակական կյանքի զարգացման վրա: Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման: Օրինակ` մթնոլորտային ճնշումը, խոնավությունը, Երկրի ձգողականության ուժը, երաշտը, եղանակը, սառնամանիքը, տեղանքի բացարձակ բարձրությունը:
Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է:
Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե’ ռեսուրս և թե’ պայման: Օրինակ` բնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված ` մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:
Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը:
ՄԻաժամանակ և’ բնական ռեսուրս, և’ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն:
Եթե խոսքը բնության առանձին տարրի մասին է, ապա բարդ խնդիր չէ ամեն մի կոնկրետ դեպքում պարզել դրա ռեսուրս կամ պայման լինելը: Բայց ինչպե՞ս վարվել, երբ խոսքը ոչ թե առանձին տարրի, այլ տարբեր բնական տարրերի ամբողջության, դրանց համալիրի մասին է: Ի՞նչ պետք է հասկանալ, երբ, օրինակ, ասում ենք` Սևանի ավազանի բնական պայմանները ռացիոնալ չեն օգտագործվում կամ Արալի լճի բնական պայմանները խիստ վատացել են:




2.     Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:




3.     Ռուսաստանի աշխարհագրական դիրքը։

Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Եվրասիա մայրցամաքի հյուսիսում։ Նրա ափերը ողողում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի ԲալթիկՍևԱզովի ծովերը և Կասպից ծովը՝ 37 653 կմ ընդհանուր ափագծով, որը ամենաերկարն է աշխարհում։ Ուրալյան լեռներըՈւրալ գետը և Կումա-Մանիչի իջվածքը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի։ Վերջինս իր մեջ է ներառում Հյուսիսային ԿովկասըՍիբիրը և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը։ Ռուսաստանի ցամաքային հարևանները 15-ն են։ Շատ հարևանների հետ ընդհանուր սահման ունենալն անառարկելի դրական գործոն է տնտեսական կապերի հաստատման և տնտեսության զարգացման համար։ Միայն արևմտյան և մասամբ հարավային շրջաններում, որոնք ունեն տնտեապես զարգացած հարևաններ, նրանց հետ կապված են երկաթուղիներով և ավտոճանապարհներով։ ՌԴ-ի հյուսիսը և արևելքը զուրկ են անմիջական հարևաններից, իսկ ափերը ողողող Հյուսիսային սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ծովերը տարվա զգալի մասը նավարկելի չեն։ Այդ շրջանների առանձնահատկություններից են նաև խիստ ցամաքային կլիման, հողի վերին շերտի բազմամյա սառածությունը, որոնք խոչընդոտում են տարածքների յուրացումը, տնտեսական զարգացումը և տրանսպորտային հաղորդակցության կազմակերպումը։ Ռուսաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև նրա տարանցիկ դերը (հատկապես երկաթուղիների միջոցով) Եվրոպայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի տնտեսապես զարգացած երկրների, ինչպես նաև Հյուսիսային, Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։
Քսաներորդ դարի սկզբին Դ. Ի. Մենդելեևը նշեց ցարական Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը՝ 63 ± 29° հյուսիսային. լայնության և 83 ± 20° արևելյան երկայնության (Տուրուխանսկի մոտակայքում) ։ 1992 թվականից կենտրոն է համարվում 66 ± 25° հյուսիսային. լայնության և 94 ± 15° արևելյան երկայնության (Վիվի տայգային լճի տարածքում) ։



                     










                                          Հարավ-Արևմտյան Ասիա





1.     Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:




2.     Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը


Հարավարևմտյան ԱսիաԱրևմտյան Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է ՄիջերկրականԱրաբականԿարմիրՍև և Կասպից ծովերիԱդենիՕմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակՀարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատներըկիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։



3.     Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները


Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան ԱրաբիանՔուվեյթըԻրաքըԻրանըԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ) ։ Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։ Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ ԻսրայելումՀորդանանում և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռնուշծիրանթուզ, ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։ Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթբնական գազ և այլ օգտակար հանածոներբուսաբուծության և անասնապահական արտադրանքգորգեր, տնայնագործական ապրանքներ։



4.     Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը


Հարավ-արևմտյան ունի երկրնները՝ 29 թիվը։ Իսկ բնակչություն 313 միլիարդ։ 











Հ
                                                            Թուրքիա




1.     Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:




2.     Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան բնակչություն ունի 78.27 միլիարդ (2015), իսկ մայրաքաղաքը Անկարա։Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Եվրոպայում և Ասիայում։ Նրա տարածքի մեծ մասը (97%) գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում։ Թուրքիայի Եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզում հարավ-արևելյան մասում։ Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:


3.     Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիայի Հանրապետություն միջմայրցամաքային      պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա պատմական Արևելյան Թրակիայում։    Թուրքիան ժողովրդավարականաշխարհիկունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի ՀայաստանիԻրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևան Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սև ծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։


4.     Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Ժամանակակից Թուրքիան տնտեսության զարգացման միջին մակարդակ ունեցող երկրներից է։ Վերջին տասնամյակներում առաջանցիկ տեմպերով զարգանում է արդյունաբերությունը։ Նրա բաժինն ազգայիկ եկամտում զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսությանը։ Արդյունաբերությունն ապահովում է տնտեսության մյուս ոլորտների առաջընթացը։ Նկատելիորեն աճել է Թուրքիայի կշիռը համաշխարհային տնտեսությունում։ Զարգացած են արդյունաբերության և ավանդական ճյուղերը, և ժամանակակից բարձր տեխնոլոգիաներւ։ Թուրքիան առանձնանում է ածխի, սև և գունավոր մետաղների հանքաքարի, քիմիական հումքի հանույթով։ Դրանց բազայի վրա զարգանում են էլեկտրաէներգետիկան (ՋԷԿ), սև և գունավոր մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունը։ Էլեկտրաէներգետիկական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են քարածխի, տեղական և ներմուծվող նավթի, բնական գազի հիման վրա։ Խոշոր Ջէկ-եր գործում են Ստամբուլում և Իզմիրում։ Թուրքիայում են գտնվում տարածաշրջանի խոշոր ջլաէլեկտրակայանները օրինակ՝ Եփրատի վրա կառուցված Քեբանի ՋրԷԿ-ը։ Դրանց միջոցով Թուրքիայում լուծվում են նաև ոռոգման խնդիրները օրինակ՝ Քեբանի ջրամբարը հնարավորություն է տալիս ոռոգելու 1,6 մլն գյուղատնտեսական հողահանդակներ։ Սև մետաղաձուլական ձեռնարկություններն աշխատում են սեփական վառելիքի և հումքի բազայի վրա։ Խոշոր կենտրոնը Իսքենդերունն է։ Գունավոր մետաղաձուլության ձեռնարկություններում արտադրում են պղինձ, կապար, ցինկ։ Խոշոր կենտրոնը Սեյդիշեհիրն է։ Մեքենաշինությունը Թուրքիայի տնտեսության ամենից արագ զարգացող ճյուղերից է։ Բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով շարունակվում են ստեղծվել բարձրոկա արտադրանք տվող ձեռնարկություններ։ Թուրքիայում նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական 16 գոտի՝ երկրի ողջ տարածքոբ մեկ։ Տեխնոպարկերի գլխավոր բազաները լինելու են Ստամբուլի և Անկարայի համալսարանները։ Մեքենաշինական ձեռնարկությունները տեղաբաշխված են խոշոր քաղաքներում։ Դրանք թողարկում են ավտոմոբիլներ, տրակտորնե, ինքնաթիռներ, նավեր, երկաթուղային շարժակազմ, վագոններ, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրանք։ Աչքի ընկնող տեղ է գրավում քիմիական արդյունաբերությունը որը գլխավորապես արտադրում է պլաստմասաներ, հանքային պարարտանյութեր, քիմիական կենցաղային իրեր, ռետինատեխնիկական ապրանքները օրինակ՝ անվադողեր։ Ճյուղի խոշոր կենտրոններն են Իսքենդերունը, Իզմիրը, Մերսինը։

Աշխարհագրություն երկրորդ Reviewed by Zhora aslanyan on April 22, 2018 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.