Հրանոթ
Հրանոթ
Հրանոթ, հրետանային փողային հրազեն, որի տրամաչափը 20
մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար։ Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը, ականները որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, կրակակետերի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար։
Կառուցվածք
Հրանոթները բաղկացած են հետևյալ հիմնական մասերից՝ փող, շրջանակ և փակաղակ, որոնք իրենց կառուցվածքային լուծումներով տարբեր են լինում կախված հրանոթների դասակարգումից։ Փողերը լինում են հարթ, ակոսավոր, ունենում են փողային արգելակ, կամ բոցամարիչ։ Փակաղակները լինում են սահող, թեքվող, մխոցային և այլն։ Շրջանակները նույնպես լինում են տարատեսակ, կախված հրանոթի տեսակից՝ թրթուրավոր կամ անիվավոր հենասարքի(շասսի) վրա, անիվավոր անհետգլորք, հաստոցի տեսքով, շարժական աշտակարկի կամ անշարժ ամրակցման տեսքով և այլն։ Հրանոթները նաև կախված իրենց տեսակներից սարքավորված են լինում այլ տարբեր տիպի օժանդակ սարքավորումներով՝ նշանառության համակարգ, լիցքավորման համակարգ, կրակի վարման համակարգ և այլն։
Հրանոթների համառոտ դասակարգում
Հրանոթները դասակարգվում են
մի շարք
հատկանիշներով՝ ըստ
նախատեսվածության, տրամաչափի,
հեռահարության, հենասարքի
տեսակի, կոնստրուկտիվ
առանձնահատկությունների և
այլն։
Ժամանակակից նավային թնդանոթի աշխատանքային պարզ սխեմա
|
Հրանոթ
Reviewed by Zhora aslanyan
on
March 30, 2017
Rating:
No comments: