Top Ad unit 728 × 90

Բաբելորն


Բաբելոն քաղաք է Իրաքում։

Բաբելոն, հնագույն պետություն Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539–ին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմիթացված խուրիներն(հայ-հարիներ) էին, շրջակա սեմիթների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբանները ինչ-ինչ նկատառումներով վերափոխել ենխուրիանվանման): Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539-ին Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը, և այն վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140-ից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքա է եղել Համմուրաբին (Մ.թ.ա. 1792-1750 թթ.)։ Նա մարտնչել է հարևան երկրների դեմ, բայց նա շատ լավ գիտակցել է, որ զենքով նվաճածը միայն զենքով հնարավոր չէ պահպանել։ Նորաստեղծ պետությունում անհրաժեշտ էր կարգուկանոն մտցնել։ Այդ նպատակով Համմուրաբին հրամայեց հավաքել բոլոր գործող օրենքները, ստեղծել միասնական օրենսգիրք։ Արքայի հրամանը կատարվեց։ Ստեղծված օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից։


Բաբելորն Reviewed by Zhora aslanyan on April 11, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.