Բնական աղետներ՝ ջրհեղեղներ, սողանքները և սելավները

Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսականօբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը,հիդրոտեխնիկական կառույցներն
ու հաղորդակցության
ուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։
Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերինխախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանցմիջև։
Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն,առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործությանհետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող ենառաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում էաղետալի ջրածածակման գոտու ստեղծման։
Խոշոր ուաղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներնարմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծտներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղներըվտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցներըկորցնում են իրենց ամրությունը։
Փայտյա շինություններըսկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

Սելավ: Սելավը կարճաժամկետ ևբուռն ցեխային, երբեմնցեխաքարային հեղեղ է, որըձևաորվում է լեռնային գետերիավազաններում՝ օժտված լինելովավերիչ մեծ ուժով։ Սովորականժամանակ սելավահունը հաճախմիանգամայն չոր է լինում։ Ձյանարագ հալոցքի, տեղատարափանձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերիթեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղիընդհանուր զանգվածի մինչև 75 տոկոսը)։ Սելավները հաճախհանգեցնում են աղետալի հետևանքների, ավերում են գյուղեր ուճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավայինհեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակողպատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերիցշեղելով և ջրահոսքի ավազանը անտառապատելով։Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքիմոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավորերկրաբանական երևույթից։

Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։
Բնական աղետներ՝ ջրհեղեղներ, սողանքները և սելավները
Reviewed by Zhora aslanyan
on
April 22, 2018
Rating:

No comments: