Փիրուզ (քար)
Փիրուզ, բաց երկնագույն
կամ կանաչ
գույնի գեղեցիկ միներալ, ալյումին իումի և պղնձի բյուրեղահիդրացված ֆոսֆատ -
CuAl6[PO4]4(OH)8·5H2O, կառուցվածքը` տրիկլինային։ Համարվում
է Արևելքի
ամենասիրված քարը։
Մինչև վերջերս Հայաստանում դրա
հանքավայրերը ընդհանրապես
հայտնի չէին։
Փիրուզը այն
հազվագյուտ կիսաթանկարժեք քարերից է, որին
հազարամյակներ շարունակ
աշխարհի տարբեր
մասերում բազմաթիվ
ժողովուրդներ երկրպագել
են։ Փիրուզին
նվիրել են
գիտական հետազոտություններ, անթիվ լեգենդներ ու
հավատալիքներ, հին
և ժամանակակից
բանաստեղծություններ։ Փիրուզը
փառաբանվել է Պարսկաստանում և Չինաստանում, Եգիպտոսում
և Մեքսիկայում։
Դեռևս հռոմեացի
գիտնական Պլինիուս
Ավագը (մ․թ․ 1-ին դար) նշել
է, որ
փիրուզը «կովկասյան
լեռների բնակիչների
մոտ կա»։ Բայց
ոչ Հայաստանում,
ոչ էլ
հարևան շրջաններում
Պլինիուսի ասածը
հավանություն չի
գտնում։ Նյութը
հայտնի է
մի շարք
անուններով, բայց
փիրուզ անվամբ
հայտնի է 17-րդ դարից։
Անվանումը ֆրանսերենով է։ Հանքանյութը
սկզբում Եվրոպա
է բերվել
Թուրքիայից։ Միջնադարյան հայ
ոսկերիչները բարձր
էին գնահատում
փիրուզը և
այն համարում
բոլոր քարերից
ամենալավը։ Օգտագործելով
Արևելյան Պարսկաստանի
Նիշապուրի հանքերի
փիրուզը՝ հայ
ոսկերիչները ստեղծել
են գլուխգործոցներ, որ հարյուրամյակներ են
գոյատևել։ Դրանցից
ամենահայտնին Ադամանդե
գահն է,
որ պատրաստել
են Իսպանիայի հայերը 1659 թվականին Պետրոս
Առաջինի հոր՝ Ալեքսեյ Միխայլովիչ ցարի համար։
Բացի 900 փոքր
ու մեծ ադամանդներից և
1300 հակինթներից, գահը ծածկված
էր անհամար
ավելի քան
18000 փիրուզներով։ Դա, թերևս,
ամենաթանկարժեք իրն
է, որ
պահպանվում է Մոսկվայի Կրեմլի
զինապալատի թանգարանում։
Գահի ուրվագծի
հեղինակին՝ հայ
տաղանդավոր նկարիչ Բոգդան Սալթանովին,
հետագայում հրավիրեցին
Մոսկվա, որտեղ
նա զարդարում
է թագավորական
պալատները։
Հնուց հայտնի է,
որ փիրուզը
սերտ կապված
է պղնձահանքերի
հետ։ Եգիպտական փարավոնները փիրուզից
հալում էին
այդ ժամանակ
շատ թանկարժեք
այդ մետաղը։ Քերովբե Պատկանյանի կարծիքով «փիրուզը
դարձավ պղնձի
գոյացուցիչ տարրը»։ Մինչև
վերջերս երկրաբանության մեջ թագավորում էր
մի տեսություն,
որի համաձայն
փիրուզն առաջանում
է քարքարոտ
շոգ անապատներում։ Սակայն այդ քարը
դիմացկուն չէ
բնության մեջ
կարող է
պահպանվել միայն
չոր կլիմայի
պայմաններում։ Փիրուզը,
որ համարվում
է հավիտենության խորհրդանշան, ապրում է
ընդամենը մոտ
50 տարի։
Փիրուզ Հայաստանում
Պլինիոս Ավագից երկու
հազար տարի
հետո խորհրդային
խոշոր երկրաբան
Ալ. Ֆերսմանը
նորից կանխագուշակեց Հայաստանում փիրուզի հայտնաբերումը։ Նա գրում է.
<<Անդրկովկասի պղնձի շրջանները
գունագեղ քարերով
վաղուց ի
վեր պետք
է ուշադրություն գրավեին>>
|
Հայ երկրաբան Արթուր
Օհանյանը առաջարկեց
փիրուզը նմանակել
փիրուզով, ավելի
ճիշտ՝ փոշիով,
որ ստացվում
է մշակելու
ժամանակ։ Մեծ
ճնշման տակ
պնդացած փոշին
իր հատկություններով չի տարբերվում իսկական
փիրուզից։ Հայկական
փիրուզը
ծնվում
է
ոչ
միայն
ընդերքում,
այլև
լաբորատորիաներում։
Փիրուզ (քար)
Reviewed by Zhora aslanyan
on
April 22, 2018
Rating:
No comments: