Հրաբուխները և Երկրաշարժերը
Հրաբուխները ժայթքում ենԵրկրի ընդերքից, երբ ապարներնայնտեղ խիստ տաքանում են ևփոխակերպվում գազերով հագեցածմեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝մագմայի։ Մագման երկրի խորքիցմեծ ուժով ճնշում է գործադրումերկրակեղևի վրա և, համեմատաբարանկայուն տեղամասերում ճեղքելովայն, արտահոսում է մակերևույթ։Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։
Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ուսառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրըխառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծարագությամբ տարածվում են լանջն ի վար։
79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հինհռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։
1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքովկղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ուփոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխիհետևանքով զոհվել է 36 հազար մարդ։
Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշվածրոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։
Գործող հրաբուխներ: Մշտական կամպարբերական ակտիվությանհրաբուխները կոչվում են գործող հրբուխներ։ Այժմ երկրի վրա կաավելի քան 1300 գործող հրաբուխ։Դրանց թվին են պատկանումերկրագնդի խոշորագույն ևհատկապես ահարկու Կյուչևսակայա Սոպկան`Կամչատկայում, Վեզուվը` Իտալիայում, Հերկլան`Իսլանդիայում, Ֆուձիյաման` Ճապոնիայում, Կրակատաուն` Ինդոնեզիայում, Օրիսաբան` Մեքսիկայում և այլն: Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակօվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելովդուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ օրինակ՝Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակիզանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափմանարդյունքում: Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի էդասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և տեխնածիներկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբերպրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներովպայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապվածերկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզմանհետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածիներկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որըկապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամարդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումներըկարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամօրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալտարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Երկրաշարժերը ըստկանխատեսելիության կարելի էբաժանել նույնպես երկուխմբի.կանխատեսելիերկրաշարժեր
ևանկանխատեսելի երկրաշարժեր: Ընդհանրապես երկրաշարժերիկանխատեսում ասելով պետք էնկատի ունենալ նրա տեղի,ուժգնության և ժամանակիհավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այներկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիսգրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերինախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակիփոփոխությունները, երկրամագնիսական դաշտիփոփոխությունները,
ռադոն գազի անոմալ փոփոխությունները ևայլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէնախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Հրաբուխները և Երկրաշարժերը
Reviewed by Zhora aslanyan
on
April 22, 2018
Rating:
No comments: