Top Ad unit 728 × 90

ԽՍՀՄ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ)

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ (այլ անվանումներ Սովետական ՄիությունՍՍՀՄՍովետ և այլնռուս.՝ Союз Советских Социалистических Республик, СССР, Советский Союз), նախկին սոցիալիստական պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ինփլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն։ Մայրաքաղաքը եղել է Մոսկվան։
ԽՍՀՄ կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։

Աշխարհագրական տեղեկություններ
ԽՍՀՄ-ը տարածությամբ աշխարհի խոշորագույն պետությունն էր, գրավում էր բնակեցված ցամաքի գրեթե 1/6-ը` 22402,2 հազար կմ ԽՍՀՄ պետական սահմանի ընդհանուր երկարությունը ավելի քան 60 հազար կմ էր (1,5 անգամ ավելի հասարակածի երկարությունից), որից 20 հազարը` ցամաքային: Ցամաքում ԽՍՀՄ-ը սահմանակից էր 12 պետությունների, արևմուտքում` Նորվեգիային, Ֆինլանդիային, Լեհաստանին, նախկին Չեխոսլովակիային, Հունգարիային, Ռումինիային, հարավում` Թուրքիային, Իրանին, Աֆղանստանին, Չինաստանին, Մոնղոլիային, ԿԺԴՀ-ին, իսկ ծովով սահմանակից էր ԱՄՆ-ին, Շվեդիային և Ճապոնիային: ԽՍՀՄ-ի ափերը ողողում էին Ատլանտյան (Բալթիկ, Սև և Ազովի), Հյուսիսային Սառուցյալ (Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական և Չուկոտի) և Խաղաղ (Բերինգի, Օխոտի և Ճապոնական) օվկիանոսների 12 ծովեր: Երկրի տարածքի ավելի քան 75%-ը գտնվում էր Ասիայում և մոտ 25%-ը` Եվրոպայում:
ԽՍՀՄ-ի հյուսիսային ծայրակետը մայրցամաքում Չելյուսկին հրվանդանն էր Թայմիր թերակղզում, կղզիներում` Ֆլիգելի հրվանդանը Ֆրանց Իոսիֆի երկիր արշիպելագի Ռուդոլֆի կղզում, ամենահարավային կետը Չիլդուխտեր աուլն էր Թուրքմենստանում` Կուշկա քաղաքի մոտ: Ձգվածությունը հյուսիսից հարավ մոտ 7200 կմ էր, արևմուտքից արևելք` Բալթիկ ծովի Գդանսկի ծոցի Բալթիական ցամաքալեզվակից մինչև Դեժնևի հրվանդանը Չուկոտկայում` մոտ 10 հազար կմ: Երկրի ծայր արևելյան կետը Ռատմանովի կղզին էր Դիոմիդ կղզիներում` Բերինգի նեղուցում: ԽՍՀՄ տարածքը բաժանվում էր 11 ժամային գոտիների:

Բնակչության թվով (293 047 571 մարդ, 1989) ԽՍՀՄ-ը գրավում էր երրորդ տեղը աշխարհում (Չինաստանից և Հնդկաստանից հետո): Բնակչության 63%-ը բնակվում էր քաղաքներում: ԽՍՀՄ-ը բազմազգ պետություն էր: Միավորում էր 15 միութենական հանրապետություն, որոնց կազմում` 20 ինքնավար հանրապետություն, 8 ինքնավար մարզ, 10 ինքնավար օկրուգ, 128 երկրամաս և մարզ:


Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (1956–1991)
դրոշ
հանրապետություն
մայրաքաղաք
Քարտեզը  ԽՍՀՄ
1
Ռուսաստան
ԽՍՀՄ     
Մոսկվա
2
Ուկրաինան
Կիեւ
3
Բելառուսը
Մինսկ
4
Ուզբեկստան
Տաշքենդ
5
Ղազախստան
Ալմա -Աթա
6
Վրաստան
Թբիլիսի
7
Ադրբեջան
Բաքու
8
Լիտվա
Վիլնյուս
9
Մոլդովայի
Կիշինյով
10
Լատվիա
Ռիգա
11
Ղրղզստան
Ֆրունզե
12
Տաջիկստան
Դուշանբե



ԽՍՀՄ կազմավորումը (1922-1923)

1922 թվականի դեկտեմբերի 22-ինՄոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակՌԽՖՍՀ-իՈւկրաինական ԽՍՀ-իԲելառուսական ԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի պատվիրակությունների միջև ստորագրվեց պայմանագիր` ԽՍՀՄ կազմավորման վերաբերյալ (տես ԽՍՀՄ կազմավորում): Այդ փաստաթուղթը հաստատվեց 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, խորհուրդների 1-ին համամիութենական համագումարի ժամանակ և ստորագրվեց պատվիրակությունների առաջնորդների կողմից: Նշված ամսաթիվն էլ հանդիսանում է ԽՍՀՄ կազմավորման ամսաթիվը, չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը (կառավարությունը) և նարկոմատները (նախարարությունները) ստեղծվել են միայն 1923 թվականի հուլիսի 6-ին:
Սկզբնապես ԽՍՀՄ կազմի մեջ մտան միայն չորս միութենական հանրապետություն, սակայն այլ հանրապետություններ նույնպես արդեն ունեին պայմանագրային հարաբերություններ միմյանց հետ: Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ կազմավորման պահին միջպետական հարաբերությունների իրական պատկերն ուներ այսպիսի տեսք.
ՌԽՖՍՀ
ԱԽՖՍՀ
Հայկական ԽՍՀ
Ադրբեջանական ԽՍՀ
Նախիջևանի ԽՀ
Վրացական ԽՍՀ
Աբխազական ԽՍՀ
Ուկրաինական ԽՍՀ
Բելառուսական ԽՍՀ

Հետագա տարիներին այս համակարգը ենթարկվեց կարգավորմանՄիջին Ասիայի ժողովուրդների ազգագրական տարածքների սահմանազատումների ընթացքում լիկվիդացվեցին Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը և Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը, որոնք կազմավորվել էին խորհրդային իշխանության հաստատումից հետոՌուսական կայսրության նախկին վասալներ Բուխարայի էմիրությունում և Խիվայի խանությունում: Նրանց տեղում կազմավորվեցին նոր միութենական հանրապետություններ:
Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը վերածվեց Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության` մտնելով Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը լուծարվեց, իսկ Հայկական, Ադրբեջանական և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները ստացան միութենական հանրապետությունների կարգավիճակ: Աբխազիայի կարգավիճակն իջեցվեց ինքնավար հանրապետության մակարդակի` Վրացական ԽՍՀ-ի կազմում:


Մինչպատերազմական շրջան (1923-1941


Հաստատվեց ավտորիտարիզմ, որն Իոսիֆ Ստալինի կողմից օգտագործվում էր միահեծան իշխանություն ստեղծելու նպատակով: 1920-ական թվականների կեսերին ծավալվեց նոր տնտեսական քաղաքականությունը (НЭП), իսկ հետո անցկացվեց արագացված ինդուստրալացում և կոլեկտիվացում: 1932-1933 թվականներին երկրում բռնկվեց համատարած զանգվածային սով, որին զոհ գնացին ավելի քան յոթ միլիոն քաղաքացի:
Ներքաղաքական դաժան պայքարից հետո, 1930-ական թվականների վերջում, Ստալինի համախոհները ամբողջովին իրենց ենթարկեցին ղեկավարող կուսակցության բոլոր ենթակառուցվածքները: Երկրում ստեղծվեց ամբողջատիրական, խիստ կենտրոնացած հասարակական համակարգ: Այդ պահից սկսած գործի դրվեց ստալինյան բռնաճնշումների համակարգը, որն սկզբնապես նպատակ ուներ արտաքսելու և հետագայում նաև ոչնչացնելու` իշխանության համար պայքարում իր նախկին մրցակիցներին: Դա պետք էր նաև իր միահեծան իշխանությունը ամրապնդելու, կառավարող առաջնորդի իր կերպարը բարձրացնելու, ցանկացած անջատողական տրամադրություն արմատախիլ անելու և իր բռնապետական նկրտումները ամենուր հաստատելու նպատակով:
Ի հայտ եկավ Ճամբարների գլխավոր վարչության (ГУЛаг) համակարգը, խստացվեց և ներքին, և արտաքին քաղաքականությունը, գրավյալ տարածքներում անսահմանափակ լիազորություններ տրվեցին անվտանգության աշխատակիցներին, որոնց գործողությունները ուղեկցվում էին ռազմական հանցագործություններով (Կատինյան գնդակահարությունները և այլն): Հետխորհրդային որոշ պատմաբանների կարծիքով, այդ գործողությունները նպաստում էին խորհրդային միասնական հասարակության վերջնական ձևավորմանը, խորհրդային պետականությունը գերտերության վերածելուն, խոչընդոտում էին արևմտաեվրոպական քաղաքական գործիչներին` հակախորհրդային կոալիցիա կազմավորել, ուժեղացնում էին ներքին համախմբվածությունն ու հայրենասիրությունը, որի արդյունքում դա օգնում էր ԽՍՀՄ-ին` ճիշտ ռազմավարական դիրք բռնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
1939 թվականին կնքվեցին խորհրդա-գերմանական պայմանագրեր, որոնց համաձայն կիսվում էին ազդեցության ոլորտները Եվրոպայում: Արևելյան Եվրոպայի մի շարք տարածքներ առանձնանում էին, որպես ԽՍՀՄ-ի ազդեցության գոտի: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, 1939 թվականին, ԽՍՀՄ-ին միացվեցին այն ժամանակ Լեհաստանի կազմի մեջ գտնվող Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի տարածքները: Այդ տարածքային փոփոխությունները գնահատվում են տարբեր կերպ` և որպես հողերի վերադարձ, և որպես անեքսիա, այսինքն բռնազավթում: Նույն 1939 թվականին Վիլնյուս քաղաքն իր մարզով տրվեց Լիտվային:
1940 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտան ԷստոնիանԼատվիան, Լիտվան, Հյուսիսային Բուկովինան և Բեսարաբիան (վերջինը 1918թ-ին բռնազավթվել էր Ռումինիայի կողմից): Ստեղծվեցին ՄոլդովականԼատվիականԼիտվական և Էստոնական ԽՍՀ-ներըՄերձբալթիկայի միավորումը ԽՍՀՄ-ին (տեսՄերձբալթիկայի միացումը ԽՍՀՄին), տարբեր աղբյուրներում մեկնաբանվում է տարբեր կերպ` և որպես կամավոր հիմունքներով միացում, և որպես բռնազավթում:
1939 թվականին ԽՍՀՄ-ը վերջնագիր ներկայացրեց Ֆինլանդիային` իր քաղաքականությունը փոխելու վերաբերյալ, սակայն Ֆինլանդիան հրաժարվեց: Վերջնագիր ներկայացնելուց հետո, ԽՍՀՄ-ի կողմից սկսված խորհրդա-ֆիննական պատերազմը (1939-1940թթ.), մեծ հարված հասցրեց ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությանը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգայիցԿարմիր բանակի անպատրաստ լինելու և համեմատաբար մեծ կորուստների գնով, այդ ձգձգված պատերազմը ավարտվեց Ֆինլանդիայի ջախջախումով: Դրա արդյունքում Ֆինլանդիայից ԽՍՀՄ-ին անցան Կարելական պարանոցը, Սալլա համայնքը, Մերձլադոգյան տարածքը և Ձկնորսական թերակղզու արևմտյան մասը: 1940 թվականին կազմավորվեց Կարելո-Ֆիննական ԽՍՀ-նՊետրոզավոդսկ մայրաքաղաքով

ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում (1941-1945)


1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև ստորագրված պայմանագիրը` չհարձակվելու վերաբերյալ, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Միայն 1941 թվականի աշնան վերջին խորհրդային զորքերին հաջողվեց կասեցնել Գերմանիայի ներխուժումը և դեկտեմբերից անցնել հակագրոհի, որի որոշիչ իրադարձությունը Մոսկվայի ճակատամարտն էր: Սակայն 1942 թվականի ամռանը և աշնանը հակառակորդին հաջողվեց շարժվել դեպի Վոլգա գետը, նվաճելով երկրի հսկայական տարածքները: 1942 թվականի դեկտեմբերից սկսած և 1943 թվականի ընթացքում, ռազմաճակատում տեղի ունեցավ արմատական բեկում, որոշիչ դարձան Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը
1944 թվականից մինչև 1945 թվականի մայիս ամիսը, խորհրդային զորքերը ազատագրեցին Գերմանիայի կողմից ողջ օկուպացված տարածքները, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները, ունենալով որոշիչ ներդրում Նացիստական Գերմանիայի ջախջախման գործում, ավարտելով այն հաղթանակած և ստորագրելով Գերմանիային անվերապահորեն կապիտուլյացիայի ենթարկելու մասին արձանագրությունը:
Պատերազմը Խորհրդային Միության ժողովրդին պատճառեց հսկայական վնաս, որի արդյունքում զոհվեց 26,6 միլիոն մարդ: Գերմանիայի կողմից նվաճված տարածքներում զանգվածային ոչնչացման էր ենթարկվել խաղաղ բնակչության մեծ մասը, խեղաթյուրվել էին բազում մարդկային ճակատագրեր, ավերվել էին քաղաքներ և գյուղեր: Մյուս կողմից պատերազմը նպաստեց ռազմական արդյունաբերության ներուժի կուտակմանը` երկրի արևելյան շրջաններում, եկեղեցական և կրոնական կյանքի վերածննդին, նշանակալի տարածքների ձեռքբերմանըֆաշիզմի դեմ հաղթնակ տանելուն, աշխարհում ԽՍՀՄ-ի ազդեցության մեծացմանը, կազմավորվեց այսպես կոչված «սոցիալիստական ճամբար»-ը, ԽՍՀՄ-ը դարձավ ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկը, Անվտանգության խորհրդի մշտական անդամվետոյի իրավունքով:
1941-1945 թվականներին մի շարք ազգեր տեղահանվեցին իրենց ավանդական բնակության վայրերից: Այդպիսի ազգերից էին կորեացիներըգերմանացիները, ինգերմանլանդյան ֆիններըկարաչայներըկալմիկներըչեչեններըինգուշներըբալկարցիներըՂրիմի թաթարները և թուրք մեսխեթցիները: Նրանցից շատերը զրկվեցին իրենց ազգային ինքնավարությունից: Տեղահանության ենթարկվեցին նաև այլ փոքր էթնիկ խմբեր:
1944-1947 թվականներին ԽՍՀՄ կազմի մեջ մտան Տուվայի Ժողովրդական Հանրապետությունը (այժմ Տիվայի Հանրապետությունը Ռուսաստանի կազմում), Արևելյան Պրուսիայի հյուսիսային մասը (Կալինինգրադի մարզ), Անդրկարպատը (Անդրկարպատյան մարզ), Պեչենգան, Հարավային Սախալինը և Կուրիլյան կղզիները: Այդ թվում Բելառուսիայից Բելոստոկի մարզըԳրոդնոյի և Բրեստի մարզերի մի մասը, Ուկրաինայից Լվովի և Դրոգոբիչի մարզերի մի մասը անցան Լեհաստանին:


ԽՍՀՄ-ի փլուզում (1990-1991)

Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումներիԲելովեժյան համաձայնագրի ստորագրմանԱնկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում ` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:
1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տեսՍումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին Կիրովաբադում (տեսԳանձակի ջարդեր և Գանձակի ինքնապաշտպանություն (1988)) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տեսՍպիտակի երկրաշարժ): 1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տեսԱրցախյան ազատամարտ):
1989 թվականին փլուզվեցին Վարշավյան դաշինքն ու ՏՓԽ-ն: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց հատուկ օրենք, որը վերահսկում էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալը: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը բարձրացրեց ԽՍՀՄ-ը Ինքնիշխան Պետությունների Միության վերակազմավորելու հարցը, որն իր կածիքով միութենական հանրապետություններին լայն հնարավորություններ և իրավունքներ կտար:
1991 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցած միութենական հանրապետությունների քաղաքացիների 77,85%-ը կողմ էին արտահայտվել` պահպանել ԽՍՀՄ-ը, որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների թարմացված միություն` սոցիալիստական կարգերի պահպանմամբ:
1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, խորհրդային կառավարության պահպանողական տրամադրություններ ունեցող մի շարք անդամներ, որոնք ելույթներ էին ունենում ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմին անցնելու դեմ, Պետանվտանգության ուժերի օգնությամբ շրջափակեցին ԳորբաչովինՖորոսում գտնվող կառավարական նստավայրում, որտեղ նա ընտանիքով հանգստանում էր և կազմավորեցին Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ, ГКЧП): Այդ կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ փոխնախագահը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, ԽՍՀՄ վարչապետը, ԽՍՀՄ պետանվտանգության նախագահը և այլոք: Զորք մտցվեց Մոսկվա, Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական հաղորդման ընթացքում ընթերցվեց ԱԴՊԿ-ի որոշումը` ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահպանման և հակասահմանադրական տրամադրությունների բոլոր ձևաչափերի հատման մասին: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, ով գլխավորում էր ընդդիմությունը, ԱԴՊԿ-ի անդամների գործողությունը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ (путч): Երկու քաղաքական ուժերի դիմակայությունը հանգեցրեց Մոսկվայում զանգվածային ցույցի` ի աջակցություն Ելցինին: ԱԴՊԿ-ի ղեկավարության ընդհանուր անվճռականությունը հանդիսացավ նրանց պարտության և ինքնալուծարման պատճառ, որի արդյունքում նրանք ձերբակալվեցին, սակայն 1994 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո արժանացան համաներմանԱԴՊԿ-ի պարտությունից հետո, 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Ուկրաինայի անկախությունը, որը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով` 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: Նույն թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու մասին հերթականությամբ հայտարարեցին նաև մյուս միութենական հանրապետությունները1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների (ՌուսաստանՈւկրաինա և Բելառուս) ղեկավարներ Բորիս ԵլցինըԼեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ինԱլմա-Աթայում կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետությունԱդրբեջանըՀայաստանըՂազախստանըՂրղզստանըՄոլդովանՏաջիկստանըԹուրքմենստանը և Ուզբեկստանը:
1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասինԴեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում ` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:


ԽՍՀՄ Reviewed by Zhora aslanyan on March 30, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.