Top Ad unit 728 × 90

Հոջա Նասրեդին


Հոջա Նասրեդին մասին




Հոջա Նասրեդինարևելյան իսլամական աշխարհի, Միջերկրածովյան մի քանի ազգերի և Բալկանների բանահյուսական կերպար, կարճ հումորային և երգիծական մանրավեպերի և անեկդոտների հերոս, երբեմն նաև կենցաղային հեքիաթների։ Ներկայումս չկան հստակ տեղեկություններ կամ լուրջ փաստեր Նասրեդինի ծննդավայրի և ծննդյան տարեթվի մասին, այդ պատճառով էլ այս կերպարի իրական կյանքում գոյություն ունենալու հարցը դեռ հարցական է։








Գրական կերպարը

Մուսուլմանական Միջին ԱսիայիՄերձավոր Արևելքի շրջաններում, արաբական, պարսկական, թուրքական, միջնասիական և չինական գրականություններում, ինչպես նաև անդրկովկասյան և բալկանյան ժողովուրդների գրականություններում կան բազմաթիվ հայտնի անեկդոտներ և կարճ պատմություններ Հոջա Նասրեդինի մասին։ Սրանց՝ ռուսերեն լեզվով ամենաամբողջական ժողովածուն պարունակում է 1238 պատմություն[։
Նասեդին Հոջայի գրական կերպարը էլեկտիկ է և իր մեջ համատեղում է իմաստունի սինկրետիկ և պարզամիտ մարդու կերպարները միաժամանակ։ Այդ՝ տարբեր ժողովրդագրական կերպարներից վերցված ներքին հակասութուններով լի հակահերոսի՝ թափառաշրջիկի, ազատախոհի, խռովարար, հիմարի, խորամանկի, խաբեբայի և անգամ կինիկների, աստվածաբանի ու սուֆիզմի հետևորդի կերպարը ծաղրում է մարդկային արատները՝ ժլատությունը, սուտը, կեղծավորությունը և այլն։ Հաճախ հայնտվելով հասարակական նորմերի, քաղաքավարության կանոնների խախտման սահմանում Նասրեդինի հերոսը ամեն դեպքում միշտ գտնում է յուրահատուկ ելք տվյալ իրավիճակից։
Գրական հերոս Նասդրեդինի հիմնական բնորոշ գիծը ցանկացած իրավիճակից դուրս է գալիս որպես հաղթող՝ բառերի, խոսքի օգնությամբ։ Նասրեդին էֆենդին, հմտորեն տիրապետելով բառերին, չեզոքացնում է ցանկացած իրավիճակ։ Նրա հիմնական հնարքները շինծու անկրթությունն և աբսուրդի տրամաբանությունն են։
Նասրեդին Հոջայի կերպարի անբաժանելի մասը դարձել է ավանակը, որը շատ առակներում հանդես է գալիս, որպես գլխավոր հերոս կամ որպես Նասրեդինի ուղեկից։
Համանման կերպարներ ունեն նաև այլ ազգեր. Խորամանկ Պետրոսը՝ հարավային սլավոնների մոտ, Ջոխան՝ արաբների, Ալենդին՝ ղրղզներիՊըլը Պուղի՝ հայերի, Ալդար Կոսեն՝ ղազախների, Օմիբերկը կարակալպակների (հանդիպում է նաև ղազախների էպոսում, ներկայացնելով մշակույթների և լեզուներ նմանություննները), Ահմեդ-Ակայը՝ Ղրիմի թաթարների, Մուշֆիքին՝ տաջիկների, Սալյայ Չաքանը ու Մոլլա Զայդնը՝ ույղուրների, Կեմնեն՝ թուրքմենների, Թիլ Ուլենշպիգելը՝ ֆլամանդցիների և գերմանացիների, Գերշելե Օստորպոպեը (Գերշելեն Օստրոպոպերից) ՝ աշկենազների Պեկալեն ու Տենդալեն ՝ մոլդովացիների:
Ինչպես երեսուն տարի առաջ, այդպես էլ հիմա Նասրեդինի մասին անեկդոտները շատ հայտնի են ասիական երկրներում ապրող երեխաներին և մեծահասկաներին։
Ադրբեջանում կա Նասրեդինի անունով պարբերական՝ «Մոլլա Նասրեդին», որի հրատարակիչը Ջազլիլ Մամեդկուլաձեն է։


Պատմություն

Որոշ հետազոտողներ Նասրեդինի մասին անեկդոտները թվագրում են 8-րդ դար։ Եթե ընդունենք, որ այս կերարը գոյություն է ունեցել իրական կյանքում, ապա նա ապրել է 8-րդ դարում։.
Ռուս հայտն թուրքագետ-ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին ենթադրում էր, որ Նասրեդինի կերպարը ստեղծվել է Ջուխիի շուրջ արաբների ստեղծած անեկդոտներից և փոխանցվել սելջուկներին, իսկ հետո նաև թուրքերին:
Այլ հետազոտողներ հակված են այն մտքին, որ երկու կերպարներն էլ ունեն միայն տիպաբանական նմանություններ, բացատրելով, որ գրեթե բոլոր ազգերի ժողովրդական բանահյուսություններում էլ կան հայտնի հերոս-սրախոսներ, ովքեր օժտված են ամենահակասական հատկանիշներով։
Հոջա Նասրեիդնի մասին առաջին անեկդոտները գրառվել են Թուրքիայում «Սալթուկնամե» (Saltukname) գրքում, որը թվագրվում է 1480 թվականին, և քիչ ուշ 16-րդ դարում գրող և պոետ Ջամի Ռումա Լամիի կողմից։.: Ավելի ուշ գրվել են մի քան վեպեր և վիպակներ Հոջա Նասրեդինի մասինՆասրեդինը և իր կինը» Պ ՄԻլլինա, «Համրիչներ կեռասի կորիզներից» Ղուլամ Ղամուր)



Հոջա Նասրեդին Reviewed by Zhora aslanyan on May 13, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.