Top Ad unit 728 × 90

Սիրտ թոքային Վերակենդանացում

Օրգանիզմի ֆունկցիաների մարման պրոցեսը կոչվում է մահացում, որը հանդիսանում է որակական անցումը կյանքից դեպի մահ: Այն իրենից ներկայացնում է օրգան համակարգերի, նրանց ֆունկցիաների հաջորդաբար, օրինաչափ ընթացող ախտաբանական փոփոխություններ, որոնք ավարտվում են կենսաբանական մահով: Մահացման պրոցեսը կյանքի եւ մահավան սահմանին գտնվող վիճակ է, երբ օրգանիզմն իր ուժերով ի վիճակի չէ կանգնեցնել այն, և առանց արտաքին միջամտության մահը անխուսափելի է:


Սահմանային վիճակներ են կոչվում կյանքի եւ մահվան սահմանում գտնվող վիճակները, որոնց ժամանակ կրիտիկական կերպով խանգարվում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը, այսինքն, առաջացնում է սրտային անբավարարություն, մինչև անգամ արյան շրջանառության և շնչառության լրիվ դադարեցում (տես` աղյուսակ1):

Դրանք են` նախահոգեվարքը (պրեագոնալ շրջան), հոգեվարքը (ագոնալ շրջան) եւ կլինիկական մահը:

Նախահեգեվարքը մահացման շրջան է, որը բնութագրվում է. դեռեւս նեղացած ակնաբբերով, դրական լուսային ռեակցիայով արգելակված գիտակցության հարաճուն մթագնումով զարկերակային ճնշման անկումով (սիստոլիկ ճնշումը 60 մմ ս.ս-ից ցածր), հաճախացած, խլացած սրտխփոցով, ծայրամասային անոթներում հաճախացած, հազիվ շոշոփվող պուլսով հևոցներով,հաճախացած եւ մակերեսային շնչառությամբ, մաշկի գունատության աճով եւ ցիանոզի ի հայտ գալով:

Նախահոգեվարքի ժամանակ արյան շրջանառության եւ շնչառության ծանր խանգարումները բերում են օրգաններում,հյուսվածքներում հիպօքսիայի զարգացման: Նախահոգեվարքը կարող է ավարտվել շնչառության դադարով, որի հետ նկատվում է նաեւ պուլսի դանդաղեցում: Այդ անցողիկ վիճակը կարող է տեւել 5-6 վայրկյանից մինչեւ 2-3 րոպե, որը կոչվում է տերմինալ պաուզա:

Հոգեվարքը մահացման հաջորդ շրջանն է, որը բնութագրվում է. մասամբ լայնացած ակնաբբերով,աննշանկամ բացակայող լուսային ռեակցիայով, արդեն մթագնած գիտակցության վերացումով եւ անգիտակից վիճակով, զարկերակային ճնշման կտրուկ անկմամ (սիստոլիկ ճնշումը 40մմ սս-ից ցածր է կամ չի որոշվում), առիթմիկ, խլացած սրտխփոցով, ծայրամասային անոթներում թելանման, հետո չշոշափվող պուլսով խռխռոցով, ընդհատվող եւ հազվակի շնչառությամբ մաշկի ցիանոզով եւ հողագույն երանգով, դիմագծերի սրվածության ի հայտ գալով:

Որոշ դեպքերում հոգեվարքի ժամանակ հնարավոր է օրգանիզմի վերջին հարմարվողական ուժերի միասնական բռնկում, «միացում», որի ժամանակ կարող Է նկատվել սիստոլայի և շնչառության ակտիվացում, անգամ գիտակցության կարճատև բռնկում: Կենսագործունեության այդ ագոնալ բռնկումը խիստ կարճատև է, հյուծում է օրգանիզմի վերջնական մնացորդային կենսուժը և բերում սրտի աշխատանքի և շնչառության դադարեցման: Զարգանում Է կլինիկական մահ: (Հենց այս պահն Է նկարագրվում որպես ֆիզիկական մարմնից հոգու դուրս գալու, անջատ- ման պահ գեղարվեստական, կրոնակպն գրականության մեջ և կինոար- վեստում): Հոգեվարքը, կախված առաջացման պատճառներից, օրգա¬նիզմի վիճակից, կարող Է տևել մի քանի րոպեից մի քանի ժամ, հազվադեպ' մինչև 24 ժամ:

Կլնիկաան մահը մահացման դեռես դարձելի շրջանն է, կյանքի և մահվան անցողիկ վերջին շրջանը, որի ընթացքում դեռևս չի զարգացել անդարձելի փոփոխություններ օրգանիզմի տարբեր հյուսվածքներում, ամենից առաջ կենտրոնական նյարդային համակարգում, որն առավել զգայուն Է թթվածնային անբավարարության նկատմամբ:

Կլինիկական մահը ախտորոշվում Է հետևյալ նշաններով. գիտակցության բացակայություն, լրիվ լայնացած ակնաբբեր, բացակայող ակնային ռեֆլեքսներ սրտի աշխատանքի դադարեցում (ասիստոլա)-֊բնորոշվում է պուլսի (քնային, ազդրային, ճաճանչային զարկերակներում), զարկերակային ճնշման բացակայությամբ շնչառության դադարեցում (ապնոէ) - բնորոշվում է ինքնուրույն շնչառության բացակայությամբ: Կլինիկական մահվան ընթացքում փոխանակության պրոցեսները շարունակվում են, բայց շատ ցածր մակարդակով: Ամենից առաջ մահանում է գլխուղեղի կեղևը, պարեն- խիմատոզ օրգանները (լյարդ, երիկամներ) իրենց կենսունակությունը պահպանում են մինչև 30 րոպե, միջաձիգ զոլավոր մկանունքը` մինչև 2-3 ժամ:

Կլինիկական մահվան տևողությունը կախված է.
 կլինիկական մահվան ժամանակ օրգանիզմի վիճակից մահացմանը նախորդող շրջանի բնույթից, հիվանդությունից  սրտային գործունեության դադարի պատճառից  հիվանդի տարիքից,միջավայրի ջերմաստիճանային պայմաններից:

Կլինիկական մահը տևում է միջին հաշվով 3-ից 5 րոպե:     
   
Նյարդային բջիջները առանց թթվածնի կենսունակ են 3-4 րոպեից ամենաշատը 5-6 րոպե, ուստի սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական մահվան ժամանակ արդյունավետ է առաջին 3-5 րոպեի ընթացքում: Պրակտիկ ռեանիմատոլոգիայում այդ տևողությունը անընդ¬հատ կրճատվում է (նախկինում 10 րոպե —» 8 րոպե —» 6 րոպե), որովհետև կարևոր է ոչ միայն սրտի գործունեության և շնչառության վերականգնումը, այլև գլխուղեղի նորմալ ֆունկցիայի վերականգնումը, որպեսզի վերակենդանացվի ոչ թե առանց կեղևի «սիրտ-թոքային» պրեպարատ, այլ լիարժեք մարդ-անհատ: Բժշկագիտությանը հայտնի են դեպքեր, երբ երկար տևած կլինիկական մահից հետո վերակենդանացած անհատը եղել է ֆիզիկապես և հոգեպես լիարժեք մարդ:

Ռեանիմատոլոգիան գիտություն է կյանքի և մահվան սահմանին գտնվող օրգանիզմի վերակենդանացման մասին: Ռեանիմատոլոգիան ուսումնասիրում է սահմանային վիճակների էթիոլոգիան, պաթոգենեզը, բուժումը:
Վերակենդանացումը կամ վերակենդանացման միջոցառումները բուժական համալիր միջոցառումներ են, որոնք ուղղված են սահմանային վիճակում գտնվող օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների (արյան շրջանառության, շնչառության) վերականգնմանը և այդ կերպ ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության վերահաստատմանը: Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիան վերակենդանացման միջոցառումները բաժանում է հիմնականի և մասնագիտականի (տվյալ բաժանումը բավականին պայմանական է, քանի որ շատ բան կախված է կոնկրետ այն իրավիճակից, որտեղ զարգացել է կլինիկական մահը և ով է սկսել ցուցաբերել անհետաձգելի օգնությունը): 


Փուլերն ընդունված է ողջ կատարել հետևյալ հաջորդականությամբ փուլերով համար։


Oդի անցանելիության ապահովում շնչուղիներում: Կատարվում է շնչուղիների մաքրման և գլխին որոշակի դիրք (հետ գցած, ստորին ծնոտը վեր և առաջ) ապահովելու միջոցով (Վիդեո 1)





 Իրականացվում է բերանից բերան, բերանից բերան և քիթ եղանակներով` ապահովելով օրգանիզմի անհրաժեշտ թթվածինը մինչեւ ինքնուրույն շնչառության վերականգնումը (Վիդեո 2):



  
Արյան շրջանառության վերականգնում: Կատարվում է կրծոսկրին բռունցքով հարվածելով և սրտի մերսման անուղղակի եղանակով` մինչև սրտի ինքնուրույն կծկման և նորմալ աշխատանքի վերականգնումը (Վիդեո 3)








Սիրտ թոքային Վերակենդանացում Reviewed by Zhora aslanyan on February 09, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.