Top Ad unit 728 × 90

Գեա



Գեա երկրի անձնավորումը։
Գեան համարվում էր մարդկանց նախամայրը և հողի գրկում թաղված մեռյալների մեծ օթևանը։
Ըստ Հեսիոդոսի Գեան առաջինը անջատվում է Քաոսից և իրենից ծնում է Ուրանոսին  ԵրկնքինՀորաներին և Պոնտոսին ծովը. Ուրանոսից Գեան ծնում է տիտաններինկիկլոպներինհեկատոնքեյրներին։ Գեան համարվում էր նաև Էրիննիաներիգիգանտների և մելիաների մայրը։ Պոնտոսի հետ Գեայի մերձեցումից լույս աշխարհ են եկել ՆերևսըԹավմասըՓորկիսըԿետոն և Եվրիբան։ Իբրև գիգանտների մայր, Գեան փորձել է օգնել գիգանտներին գիգանտոմաքիայի ժամանակ։

Գեայի պաշտամունքը մեծ դեր է խաղացել նախնիներին մեծարելիս։ Երդման ժամանակ նրա անունը ամենասրբազանն էր։ Իբրև բերք պարգևող (Գեա Կարպոֆորոսբերքատու), Հունաստանում ամենուրեք մեծարում էին նրան։ Ըստ ավանդության, հին Դելփյան տաճարը, նախքան այստեղ Ապոլլոնի հայտնվելը, եղել է Գեայի սրբավայրը։ Դոդոնեում նա համարվում էր Զևսի կինը։ Հետագայում որպես Զևսի կին նրա մասին եղած պատկերացումները ետ են մղվում ԴիոնեիՀերայիԴեմետրայի կերպարների շնորհիվ։ Ուշ շրջանում Գեային հաճախ շփոթել են Դեմետրիայի և Կիբելեի հետ։ Անտիկ աշխարհում Գեայի պատկերումները քիչ ենՊերգամի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին առատության եղջյուրը բռնած, նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին։
Գեա Reviewed by Zhora aslanyan on May 15, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.