Top Ad unit 728 × 90

Ավարտական քննություններ Գրականություն

                                                      Տոմս 3



1.      Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջը-բաժինը:
2.      Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջի-բաժնի որևէ նյութ՝ Ձեր ընտրությամբ:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք 3-րդ, 4-րդ առաջադրանքները:

Է՛հ, բախտս չի բերում
                                                                                                                   
Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:
Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-
Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:




                                                                                    

                                                                                                             Հեղինակ՝ Հարուկի Մուրակամի




                                                               Հարցեր և պատասխաններ
                                           
1.      Ինչպե՞ս սկսվեց օրը։
Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմ վարձու ավտոմեքենա վերցրինց, մեր բախտը բերում է։

2.      Ի՞նչ մմեքենա վերցրեցին

Վարձու «Սաաբ 9-3»


3.      Որտե՞ղ էին հերոսները։

Ստոկհոլմում, Դանիայում, հյուրանոցում,


4.      Ին՞չ որոշեցին անել։

Արագընթաց խճուղիով գնալ հարավ;


5.      Ի՞նչ տրամադրություն ունեին։

Հրաշալի տրամադրություն ունեինք մտովի վայելում էինք հաճելի ճանապարհոդրության հմայքները։


6.      Երբ ճանապարհ ընկան։

Վաղ առավոտյան։


7.       Ի՞նչ էր զգում, մտածում հերոսը ճանապարհին։

Մտածում էր, որ այդ օրը ամեն-ամեն-ամենաերջանիկ առավոտներից է;


8.      Ճանապարհին ի՞նչ արեցին։

Ճանապարհին կանգ առանք ռեստորանում լճի ափին։


9.      Ընկերուհին ի՞նչ հարցրեց տղային

-Անձնագրերը, հետդարձի տոմսերը ու դրամ վերցլես՞ ես

-․․․․․․․․․․․․․․

Եվ իհարկե, մոռացել էի վերցնել։


10.  Որտե՞ղ էր թողել անձնագրերը, տոսմերը և դրամը։

Հյուրանոցում։


11.  Ի՞նչ արեցին

Մենք վերադաձանք Ստոկհոլմից։


12.  Ի՞նչու ուշ հասան հյուրանոց

Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան, որովհետև ճանապարհը կորցրել էին։


13.  Օրը ինչպե՞ս սկսվեց և ինչպե՞ս ավարտվեց։

Օրը լավ սկսվեց և վատ ավարտվեց։


14.  Ինչու՞ վատ ավարտվեց

Որովհետև ուզում էին ճամփորդել հանգստանալ, բայց ստիպված վերադարձան, որովհետև կարևոր բաները մոռացել էին անձնագրերը, հետդարձի տոսմերը ու դրամը։



15.  Հետագայում ինչպես՞ է հիշում տղան այդ օրը։


Հետագայում, երբ հիշում այդ օրը, տխրում։ Եվ մտածում է, որ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»։





3.      Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

·         անմիջականությունը, անկեղծությունը
·         սյուժեն հետաքրքիր է
·         լարված դեպքեր են նկարագրված
·         հումորային է պատումը
·         ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
·         արժանիք չունի:

4.      Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

·         կենսախինդ էր
·         ամեն ին չ բարդացնում էր
·         չէր սիրում ճամփորդել
·         անփույթ էր
·         ուներ երջանկության իր ընկալումը:
Ավարտական քննություններ Գրականություն Reviewed by Zhora aslanyan on June 08, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.